Jump to content

Գնդիկավոր գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդիկավոր գրիչի գնդիկով ծայրը
Գնդիկավոր գրիչի ծայրը
Գնդիկավոր գրիչով նկարչություն

Գնդիկավոր գրիչ, գրիչի տարատեսակ։ Այս գրիչով գրելիս թանաքը գնդիկի միջոցով թղթի վրա է տարածվում ռեզերվուարից։

Կազմված է միջուկից (սովորաբար պլաստիկ ձողիկից), որը լցված է մածուկի նմանությամբ թանաքով, և գնդիկ ունեցող գրող ծայրից, որը տեղադրված է միջուկի վերջնամասում։

Ծայրակալը կազմված է խողովակից (պղնձյա, պողպատյա և այլն)[1], որը մի ծայրով մտնում է միջուկի մեջ, և փոքրիկ մետաղյա գնդիկից, որը խողովակի մյուս ծայրում ունի ոչ մեծ անցք այնպես, որ իր մի ծայրը դուրս է գալիս խողովակից։

Գնդիկները պատրաստում են ամուր նյութից, օրինակ՝ պողպատից կամ կարբիդի վոլֆրամից, իսկ հատուկ մշակումից հետո ստանում են անհրաժեշտ տեսքը և որակը։

Գնդաձև լինելու և գնդիկի ու խողովակի ծայրակալի միջև եղած արանքի շնորհիվ գնդիկը կարող է պտտվել։ Թանաքը միջուկից իջնում է խողովակի ծայրակալի միջով, հասնում գնդիկին, ինչի արդյունքում գնդիկի մի կողմը թանաքոտվում է։ Գրելիս գնդիկը պտտվում է թղթի և գնդիկի միջև առկա շփման ուժի հաշվին, գնդիկի՝ թանաքով թրջված կողմը հայտնվում է խողովակի արտաքին հատվածում, և թանաքը գնդիկից տեղափոխվում է թղթի վրա։ Թանաքի խտությունն ու մածուցիկությունը պետք է լինի այնպիսին, որ այն չհոսի միջուկից ո՛չ բաց ծայրից, ո՛չ խողովակի և գնդիկի միջև եղած արանքից, կպչի գնդիկին և տեղափոխվի թղթի վրա, այդ իսկ պատճառով թանաքը պետք է բավականաչափ արագ չորանա թղթի վրա, ահա թե ինչու փետրավոր գրիչների թանաքը չի համապատասխանում գնդիկավոր գրիչներին։

Գնդիկավոր գրիչների համար նախատեսված թանաքն ստեղծվում է յուղային հիմքի վրա՝ պիգմենտների և ներկանյութերի ավելացմամբ, որոնք թանաքին տարատեսակ գույներ ու երանգներ են հաղորդում։

Կառուցվածքի պարզության շնորհիվ գնդիկավոր գրիչներն էժան են և մեծ տարածում ունեն։

Գրիչի գործողության սկզունքն[2][3] արտոնագրվեց Ջոն Լաուդի[4] կողմից 1888 թվականի հոկտեմբերի 30-ին ԱՄՆ-ում։ Հետագա տարիներին հայտնագործվեցին և արտոնագրվեցին գնդիկավոր գրիչների տարբեր տեսակներ. 1904 թվականի մայիսի 3-ին՝ Ջորջ Պարկերի կողմից, 1916 թվականին՝ Վան Վետչեն Ռեյզբերգի կողմից։

Առաջին գնդիկավոր գրիչներն արտադրվում էին Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմա-օդային ուժերի պատվերով, քանի որ սովորական փետրավոր գրիչներն ինքնաթիռում արտահոսք էին ունենում, ինչը պայմանավորված էր բարձրության հավաքմանը զուգահեռ ճնշման ուժի նվազմամբ։

1943 թվականի հունիսի 10-ին Միլթոն Ռեյնդոլսն ԱՄՆ-ում արտոնագրեց գնդիկավոր գրիչը։

1953 թվականին ֆրանսիացի Մարսել Բիքը կատարելագործեց և պարզեցրեց առուցվածքը՝ ստանալով գնդիկավոր գրիչի արտադրության մեջ ամենաէժան (մեկանգամյա օգտագործման) տեսակը, որը կոչվում էր Bic Cristal:

ԽՍՀՄ-ում գնդիկավոր գրիչները տարածում գտան 1950-ական թվականներին. այն բանից հետո, երբ դրանց զանգվածային արտադրությունն սկսեց 1950 թվականի աշնանը, ինչը տեղի էր ունենում շվեյցարական սարքավորմամբ[5]։ Միջուկները և գրող ծայրերը սակավաթիվ էին, այդ պատճառով էլ բնակչության շրջանում մեծ տարածում ուներ կենցաղային տեխնիկայի[6] արհեստանոցներում գրիչների միջուկների լիցքավորումը։

Վարպետն սկզբում ամուր մետաղալարով հակառակ կողմից գնդիկը միջուկից բրդում է դեպի մագնիսը, հետո միջուկը դնում էր հատուկ հաստոցի մեջ և բռնատեղի շարժմամբ՝ վերևից ներքև էր քաշում գրող թանաքը, հետո ճնշում էր գործադրում գնդիկի վրա, վերջում գնդիկն իր տեղն էր ընկնում։ Ամբողջը մաքրում էր հնոտիով։ Ողջ գործընթացը գնահատվում էր ընդամենը մի քանի կոպեկ։ Միջուկի հաճախ լիցքավորման պատճառով գնդիկը կոտրվում էր, ժամանակի ընթացքում նման գրիչն սկսեց «բաց թողնել»։

Մի որոշ ժամանակ խորհրդային դպրոցների տարրական դասարաններում թույլ չէին տալիս օգտվել նման գրիչներից՝ համարելով, որ դրանցով հնարավոր չէ ունենալ ճիշտ և գեղեցիկ ձեռագիր (առաջին գնդիկավոր գրիչներն զգալիորեն վատ էին գրում փետրավոր գրիչներից)[7][8]։ Գնդիկավոր գրիչների որակի խախտմամբ այդ արգելքն աստիճանաբար վերացվեց։

Ժամանակակից գնդիկավոր գրիչը հայտնագործվել է 1931 թվականին հունգարացի լրագրող Լասլո Բիրոյի (հունգ.՝ László József Bíró) կողմից, արտոնագրվել է 1938 թվականին։ Արգենտինայում, որտեղ երկար տարիներ ապրել է լրագրողը, այդ գրիչներն անվանում են ի պատիվ նրա՝ «բիրոներ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How does a ballpoint pen work?». Engineering. HowStuffWorks. 1998–2007. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. Collingridge, M. R. et al. (2007) "Ink Reservoir Writing Instruments 1905–20" Transactions of the Newcomen Society 77(1): pp. 69–100, p. 69
  3. [Japes P. Mannings, "Reservoir, Fountain, and Stylographic Pens"], Journal of the Society of Arts, 27 October 1905, p. 1150
  4. Great Britain Patent No. 15630, 30 October 2008
  5. Шарики да ролики. // The New Times, 15.11.2010
  6. Ерш Ершович. Заправка стержней шариковых ручек от Ярославской «Точной механики»(ռուս.) // Путь к коммунизму : газета. —Ростов, 1973. — № 5 от 9 января.
  7. «Происхождение ручки /К. Сергеев (С. Курий)/ «Время Z» № 3/2006». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «К. А. Богданов. «Из истории клякс: Филологические наблюдения»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնդիկավոր գրիչ» հոդվածին։