Շաղափ (Արարատի մարզ)
Գյուղ | ||
---|---|---|
Շաղափ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Ուրցաձոր (համայնք) | |
Հիմնադրված է | 1873 թ. | |
Մակերես | 64,21 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 913[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Շաղափ (անվանումը մինչև 1968 թ.` Շաղափլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, մարզկենտրոնից գտնվում է 45 կմ հարավ-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում գյուղի անունը եղել է Շաղափլու։ 1968 թվականից վերանվանվել է Շաղափ։ Շրջակայքում կան հին գյուղատեղիներ և 12-րդ դարի ավերակ եկեղեցու մնացորդներ։
Գյուղը տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան Շաղափ վտակի հովտում, շրջապատված մեղմաթեք և ոչ բարձր բլուրներով։ Ծովի մակարդակից գտնվում է 1300 մ բարձրության վրա։
Գյուղի բնակիչների նախնիների մի մասը 1916 -1922 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Վանի և Շատախի շրջաններից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր է և ցամաքային։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ շոգ և ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -2 -ից -5°C։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմում է 23-ից 25°C։ Տարեկան մթնոլորտային տեղումներր կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատային են և չոր տափաստաններ են։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շաղափի մշտական բնակչությունը կազմել է 913, առկա բնակչությունը՝ 803 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 437 | 853 | 253 | 493 | 657 | 725 | 681 | 750[2] | 899 | 900 | 913[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 232 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտական ճյուղը գյուղատնտեսությունն է և անասնապահությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 844
- Շաղափ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաղափ (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|