Արեկիպա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արեկիպա | |||||
կեչուա՝ Ariqipa | |||||
| |||||
Երկիր | Պերու | ||||
Համայնք | Arequipa Province? | ||||
Հիմնադրված է | օգոստոսի 15, 1540 թ. | ||||
Մակերես | 650±1 կմ² | ||||
ԲԾՄ | 2335±1 մետր | ||||
Բնակչություն | ▲1 008 290 մարդ (2017)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 054 | ||||
Փոստային դասիչ | 04 | ||||
| |||||
Արեկիպա ( իսպ.՝ Arequipa, կեչուա՝ Ariqipa), Պերուի երկրորդ խոշոր քաղաքը, որը գտնվում է երկրի հարավային մասում, Արևիպա նահանգի վարչական կենտրոնը:Պերուի սահմանադրական դատարանի գտնվելու վայրը։
Քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ պահպանել են սպիտակ հրաբխային քարից կառուցված բազմաթիվ գաղութային շենքեր,ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 2000 թվականին:1868 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ավերվեց երկրաշարժի հետևանքով և հետագայում վերականգնվեց իր սկզբնական տեսքով:Արեկիպայի կենտրոնում պահպանվել են բազմաթիվ բարոկկո և նեո-գոթական շենքեր։
Քաղաքը առանձնանում է ուտեստների մեծ բազմազանությամբ, ինչի համար Արեկիպան հռչակվել է «պերուական խոհանոցի մայրաքաղաք»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքն էր որսալը ՝ աստիճանական անցում կատարելով հողագործությանը։ XV դարում այդ շրջանը, որն այն ժամանակ բնակեցված էր Այմա հնդկացիների կողմից, նվաճվել է Ինկաների կողմից և ծառայել որպես կայսրության սննդի կարևոր մատակարար։
Արեկիպան հիմնադրվել է 1540 թվականի օգոստոսի 15-ին կոնկիստադոր Ֆրանսիսկո Պիզարոյի կողմից։ Քաղաքին շնորհվել է "Վիլյա դե լա Ասունսյոն դե Նուեստրա Սենյորա դել Վալյո Հերմոսո Արեկիպա" անվանումը։ Կա նաև վարկած, որ այդ տարածքի անունը 1537 թվականին տվել է իսպանացի կոնկիստադոր դոն Դիեգո դե Ալմագրոն, որը, մատնացույց անելով գետնին, հարցրել է տեղի հնդիկներին. «Ի՞նչանուն ունի այս հողը». բնիկները, ենթադրելով, որ անծանոթը հարցնում թույլտվություն նստել պատասխանել են «Արեկիպա» («Նստեք»)[2] :
Իսպանական թագավոր Չարլզ V-ը 1540 թվականի դեկտեմբերի 22-ին գրությամբ քաղաքին վերագրեց բնակավայրի կարգավիճակ և հաստատեց իր զինանշանը, որը քաղաքը մինչև հիմա կրում է[3]։
Գաղութատիրական դարաշրջանի ընթացքում քաղաքը զարգացավ առանց մեծ ընդվզումների, հարուստ արծաթով և բուրդով առևտուր անելով մնաց իսպանական թագի պատվանդանը Պերուի հարավում:Երկիրը անկախություն հռչակելուց հետո Արեկիպան մի քանի տարի եղել է ընդդիմադիրների ներգրավման կենտրոն, որոնք պայքարել են Սիմոն Բոլիվարի անձնական իշխանության ուժեղացման դեմ։Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ քաղաքը հանդիսանում էր երկրի հարավը պաշտպանող պերուական զորքերի հիմնական մատակարարման կենտրոնը, իսկ 1882-83 թվականներին ՝ Չիլիի Լիմայի գրավման ժամանակ, այն Պերուի իրական մայրաքաղաքն էր։
2001 թվականի հունիսի 23-ին Արեկիպան լուրջ վնասներ կրեց Ռիխտերի սանդղակով 7,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը ծովի մակարդակից գտնվում է 2335 մետր բարձրության վրա, Ատակամա ափամերձ անապատի և Արևելյան Անդ Լեռնաշղթայի միջև։
Արեկիպայի կլիման կիսաանապատային է, բավականին զով է քաղաքի համար ՝ իր նշանակալի բարձրության պատճառով։ Ինսոլյացիայի մակարդակը շատ բարձր է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեկիպան Պերուի հարավում ամենամեծ ֆինանսական, արդյունաբերական և առևտրային կենտրոնն է, իսկ երկրի երկրորդ ( Լիմայից հետո) տնտեսական կենտրոնը։ Պահպանում է սերտ տնտեսական կապերը Բոլիվիայի, Չիլիի և Բրազիլիայի հետ:Քաղաքի տնտեսության հիմնական ոլորտներն են.
- շինություն
- զբոսաշրջություն
- գյուղմթերքների վերամշակում
- տեքստիլ արդյունաբերություն
- տրանսպորտը
- մանրածախ առևտուրը
Արեկիպայի տնտեսությունը զարգանում է արագորեն։ 2003-2008 թվականներին Արեկիպայի ագլոմերացիան ցույց տվեց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ամենաբարձր աճը (տարեկան 9,59%)[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.inei.gob.pe/media/MenuRecursivo/publicaciones_digitales/Est/Lib1539/libro.pdf — Instituto Nacional de Estadística e Informática.
- ↑ ««Техника — молодёжи», № 9, 1976. — С. 61». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Coleccion de documentos literarios del Peru
- ↑ América Economía стр. 22-25