Marriott International
Marriott Internationa | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն և հյուրանոցային ցանց |
Հիմնադրված է | հոկտեմբերի 8, 1993[1] |
Հիմնադիր | J. Willard Marriott? |
Վայր | Բետեսդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | հյուրանոցային բիզնես և tourism industry? |
Հասույթ | ▲20,8 մլրդ $ (2022)[2] |
Դուստր ընկերություններ | Starwood?, Delta Hotels?[3][4], Moxy Hotels?, Westin Hotels & Resorts?, Fairfield by Marriott?, Element Hotels?, W Hotels?, TownePlace Suites?, Westin Hotels & Resorts?, Ritz-Carlton?, The Luxury Collection?, St. Regis Hotels & Resorts?, SpringHill Suites?, Sheraton Hotels and Resorts?, Residence Inn by Marriott?, Renaissance Hotels?, Protea Hotels?, Autograph Collection Hotels?, AC Hotels?, Courtyard by Marriott? և Edition Hotels? |
Նախկին | Marriott Corporation?[1] |
Կայք | marriott.com և marriott.com/default.mi |
Բորսա | |
Marriott International Վիքիպահեստում |
Marriott International ([ˈmærɪət ˌɪntəˈnæʃənl]), հյուրանոցային ցանցի կառավարման միջազգային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում։ Զբաղվում է մոտավորապես 6080 հյուրանոցների, 1,2 մլն հյուրանոցային համարների կառավարմամբ՝ 30 ապրանքանիշի ներքո աշխարհի 90 երկրներում (2016)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին Ջոն Ուիլարդ Մարիոթը և իր կինը հիմնում են ընտանեկան բիզնես՝ փոքրիկ բար, որտեղ վաճառվում էին ոչ ալկոհոլային, բուսական և գազավորված խմիչքներ[5]։
Ավելի ուշ, երբ սառը նախուտեստներին ավելացան նաև տաք նախուտեստները, հաստատությունը ստացավ՝ The Hot Shoppe անվանումը, որը հետագայում դարձավ ընկերության անվանում, որի ներքո էլ հիմնվեց հյուրանոցների կառավարման ցանցը։ Տասը տարի անց Ջոն Մարիոթը պայմանագիր կնքեց՝ Eastern American, United և Capital Airlines ընկերությունների հետ և իր ընկերությունը դարձավ այս ընկերությունների չվերթների համար առաջին սնունդ մատակարարողը[6]։
1957 թվականին ընկերությունը բացեց իր առաջին հյուրանոցը, Twin Bridges Marriott Motor Hotel անվանմամբ՝ Արլինգթոնում։ 1964 թվականին ընկերության հիմնադիրի որդին դարձավ ընկերության նախագահը և սկսեց վերակոզմավորել այն, ընկերությունը ձեռք բերեց ավիափոխադրումների սպասարկման իրավունք, գնեց ռեստորաններ և հյուրանոցներ։ 1967 թվականին ընկերության անվանումը փոխվեց, դառնալով Marriott Corporation[7]։ Եվ արդեն մեկ տարի հետո ընկերության բաժնետոմսերը սկսեցին շրջանառվել Նյու Յորքյան բորսայում։
1969 թվականին Մարիոթ ընկերությունը հայտարարեց իր միջազգային շուկայում հայտնվելու մասին՝ բացելով Paraiso հյուրանոցը Ակապուլկայում։ Հետագա տարիների ընթացքում ընկերությունը բուռն զարգացում ապրեց, հիմնելով նոր բրենդներ և ձեռք բերելով առևտրի և ծառայությունների մատուցման մեծ ցանց։ Ի սկզբանե ընկերությունը զբաղվում էր միայն թանկարժեք հյուրանոցներով, սակայն 1980-ականներին որոշեց զբաղվել նաև այլ, ավելի էժան հյուրանոցների սպասարկմամբ։ Մասնավորապես առաջին հյուրանոցը Courtyard բրենդի ներքո բացվել է 1983 թվականին, Ատլանտա քաղաքից ոչ հեռու։
Հաջորդ տարում Marriott-ը ձեռք բերեց նավահանգստային American Resorts Group հյուրանոցների ցանցը։ Նույն ժամանակահատվածում ընկերությունը սկսել է վաճառել հյուրանոցներ, հիրմնականում պայմանագրեր կնքելով կատավարման պայմանագրեր նոր սեփականատերերի հետ։ 1985 թվականին հոր մահից հետո ընկերության ղեկավար դարձավ՝ Ջոն Ուիլարդ Մարիոթ կրտսերը։
1987 թվականին գնվել է Residence Inn Company ցանցը և այդ նույն տարվա ընթացքում բացվել է էկոնոմ դասի առաջին հյուրանոցը Fairfield Inn բրենդի ներքո։ 1988 թվականի դրությամբ Մարիոթի կառավարման ներքո գտնվող հյուրանոցների թիվը հասել է 470-ի։ 1989 թվականին Մարիոթը սկսել է վերակազմավորվել, վաճառվել է ավիաընկերություններին սպասարկող մասնաճյուղը, (Caterair International ընկերությանը՝ 570 մլն դոլարով), հաջորդ տարում վաճառվել է հռեստորանների ցանցը (Hardee ' s Food System ընկերությանը՝ 365 մլն դոլարով)։ 1986 թվականին ԱՄՆ-ի հարկային համակարգի փոփոխությունը Մարիոթի համար բարդացրել է հյուրանոցների վաճառքը և 1990-ականներին ընկերության պարտքը կազմել է 3,4 մլրդ դոլար։ Այդ խնդիրը լուծելու համար ընկերությունը բաժանվել է երկու առանձին ընկերությունների՝ Marriott International, Inc. և Host Marriott Corporation։ Դրանցից առաջինը զբաղվում է միայն հյորանոցների ամբողջական ցանցի զարգացմամբ կամ մասնակիորեն (760 Հյուրանոց կազմավորման պահին, 1400-ը՝ 1997 թվականին)։ Իսկ երկրրոդը ցանկացած պարագայում կապված հյուրերեի հետ, ինչը կարող է եկամուտ բերել, օրինակ՝ օդանավակայաններում սպասարկում, սպորտային և այլ ժամանցային կառույցների շինարարությամբ, (երկրրոդ ընկերությունում գրանցվել է պարտքի մեծ մասը՝ 2,9 մլրդ դոլար)։
1995 թվականին Marriott International-ը 200 մլն դոլարով The Ritz-Carlton Hotel Company LLC-ի բաշժնետոմսերի 49 տոկոսը, հետագա տարիների ընթացքում արդեն մնացած մասը ևս[8]։ 1997 թվականին հիմնվեցին Marriott Executive Residences ցանցերը, որոնք կենտրոնացած էին դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև գնվել է Renaissance Hotel Group N.V. ցանցը, 916 միլիոն դոլարով։
1997 թվականին Մոսկվայում բացվել է հինգաստղանի լյուքս՝ Մարիոթ Մոսկվա Գրանդ-Հոթել-ը, գտնվում է Մոսկվայի կենտրոնական հատվածում։
2015 թվականին գնվել է 38 հյուրանոցներից բաղկացած՝ Delta hotels-ը, 168 մլն դոլարով[9]։
Ղեկավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Ուիլարդ Մարիոթ (J.W. Marriott, Jr.), 2012 թվական՝ գործադիիր նախագահը, 1985 թվական՝ վարչության նախագահ, 1964 թվական՝ ըկերության նախագահ, 1972 թվական՝ գլխավոր գործադիր տնօրեն։
- Արնե Սորենսոն (Arne M. Sorenson), 1996 թվականից ընկերությունում, 2012 թվականից գլխավոր գործադիր տնօրեն։
Բրենդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marriott Hotels (546 հյուրանոցներ 194 հազար սենյակներ)[10]
- Courtyard (1098 հյուրանոցներ 163 հազար սենյակներ)
- Sheraton (449 հյուրանոցներ 159 հազար սենյակներ)
- Residence Inn (734 հյուրանոց 90 հազար սենյակներ)
- Westin (217 հյուրանոցներ 81 հազար սենյակներ)
- Fairfield Inn & Suites (840 հյուրանոցներ 78 հազար սենյակներ)
- Renaissance Hotels (163 հյուրանոց 52 հազար սենյակներ)
- SpringHill Suites (359 հյուրանոցներ 43 հազար սենյակներ, ԱՄՆ և Կանադա)
- Four Points (227 հյուրանոցներ 41 հազար սենյակներ)
- JW Marriott (80 հյուրանոցներ 35 հազար սենյակներ)
- TownePlace Suites (301 հյուրանոց 30 հազար սենյակներ, ԱՄՆ և Կանադա)
- Le Méridien (106 հյուրանոցներ 28 հազար սենյակներ)
- The Ritz-Carlton (98 հյուրանոցներ 28 հազար սենյակներ)
- Autograph Collection Hotels (111 հյուրանոցներ 25 հազար սենյակներ)
- Aloft Hotels (116 հյուրանոցներ 20 հազար սենյակներ)
- The Luxury Collection (97 հյուրանոցներ 19 հազար սենյակներ)
- W Hotels (51 հյուրանոցна 14 հազար սենյակներ)
- AC Hotels by Marriott (95 հյուրանոցներ 13 հազար սենյակներ)
- Delta Hotels (37 հյուրանոցներ 10 հազար սենյակներ, Կանադա և ԱՄՆ)
- Protea Hotels (97 հյուրանոցներ 9 հազար սենյակներ)
- St. Regis (38 հյուրանոցներ 8 հազար սենյակներ)
- Gaylord Hotels (5 հյուրանոցներ 8 հազար սենյակներ, ԱՄՆ)
- Tribute Portfolio (22 հյուրանոց 5 հազար սենյակներ)
- Marriott Executive Apartments (28 հյուրանոցներ 4 հազար սենյակներ)
- Element Hotels (23 հյուրանոց 3 հազար սենյակներ)
- Moxy Hotels (7 հյուրանոցներ 1300 սենյակներ)
- EDITION (4 հյուրանոց 1300 սենյակներ, ԱՄՆ, Եվրոպա և Ասիա)
- Bulgari Hotels & Resorts (3 հյուրանոց 200 սենյակներ, Եվրոպա և Ասիա)
- Marriott Vacation Club
- Design Hotels:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Իսրայելի ազգային գրադարան — 1892.
- ↑ Form 10-K — 2023.
- ↑ OpenCorporates — 2010.
- ↑ https://news.marriott.com/news/2015/04/01/marriott-international-completes-acquisition-of-delta-hotels-and-resorts-becomes-the-largest-full-service-hotelier-in-canada
- ↑ «J. Willard Marriott». Entrepreneur.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Marriott International, Inc. History» (անգլերեն). Funding Universe. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «When did it Happen? Hotel Timeline 1900-1949». whendidithappen.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «History of Marriott International, Inc». Fundinguniverse.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Tara Deschamps (2015 թ․ հունվարի 27). «Marriott expands in Canada by buying Delta hotel brand» (անգլերեն). The Star. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Бренды наших отелей | Marriott Bonvoy». www.marriott.com.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Marriott International» հոդվածին։ |
|