Ռոդրին կարիերան սկսել է «Լա Մոտիլիա» ակումբում, որտեղից էլ տեղափոխվել է «Սևիլյայի» կազմ։ Ակումբի երկրորդ կազմում նա նորամուտը կատարել է 2009 թվականին, իսկ հիմնական կազմում խաղալու իր առաջին հրավերը ստացել է 2010 թվականի սկզբին։ Ռոդրին ընդգրկվել է թիմի հայտացուցակում, մասնակցելու Չեմպիոնների լիգայիԲԿՄԱ ակումբի դեմ խաղին, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել։ Նույն թվականի փետրվարի 28-ին նա կատարել է նորամուտը Պրիմերայում՝ մասնակցելով «Աթլետիկի» դեմ խաղին (0:0)՝ փոխարինելով Ռենատոյին։ Իր երկրորդ խաղը «Սևիլյայի» կազմում ֆուտբոլիստը անցկացրել է մրցշրջանի ավարտին՝ մայիսի 15-ին։ Դա «Ալմերիայի» դեմ խաղն էր։ Ռոդրին խաղի 93-րդ րոպեին շրջադարձ հարվածով դարձել է գոլի հեղինակ։ Այդ գոլը Սևիլյայի մամուլում արժանացավ բարձր գնահատման[4]։ 2010/11 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է հինգ խաղ «Սևիլյայի» կազմում։ 2011 թվականի ամռանը խաղացողը համալրել է «Բարսելոնայի» երկրորդ կազմը։