Ժանետ Ալթվեգ
Ժանետ Ալթվեգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 8, 1930[1] |
Ծննդավայր՝ | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 18, 2021[2] (90 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բեռն, Շվեյցարիա |
Ժանետ Էլեոնոր Ալթվեգ (անգլ.՝ Jeannette Eleanor Altwegg․ սեպտեմբերի 8, 1930[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 18, 2021[2], Բեռն, Շվեյցարիա), բրիտանացի գեղասահորդուհի, որ մասնագիտացել էր կանանց մենասահքում։ 1952 թվականի օլիմպիական չեմպիոնուհի և 1948-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոնուհի (1951) և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի (1951–1952):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանետը ծնվել է Հնդկաստանում, մեծացել, հասակ է առել Լանկաշիրում, որտեղ նրա հայրը՝ ազգությամբ շվեյցարացի Հերման Ալթվեգը, աշխատում էր Լիվերպուլի բամբակի բորսայում (անգլ.՝ Liverpool Cotton Exchange ):
Ալթվեգը սկսել է չմուշկներով սահել ութ տարեկանից։ Բայց, բացի դրանից, նա լրջորեն զբաղվում էր թենիսով և նույնիսկ պատանեկան առաջնության եզրափակիչ դուրս եկավ 1947 թվականին Ուիմբլդոնում։ Ու թեև հաղթեց Մեծ Բրիտանիայի առաջնությունում և 1947 թվականին իր դեբյուտային աշխարհի առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը, այդուհանդերձ՝ հրաժարվեց թենիսից և կենտրոնացավ բացառապես չմշկասահքի վրա[3] ։
1948 թվականին՝ իր առաջին իսկ օլիմպիական խաղերում Ժանետը գրավեց երրորդ տեղը։ 1951 թվականին էլ նվաճեց աշխարհի առաջնության չեմպիոնուհու տիտղոսը և ավարտեց իր կարիերան 1952 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելով։ Նա իր ուշադրությունը հիմնականում նվիրում էր պարտադիր ծրագրի գերազանց կատարմանը՝ պատշաճ կարևորություն չտալով ազատ ծրագրին (1948 թվականի օլիմպիական խաղերում նա պարտադիր ծրագրում գրավեց 2-րդ, ազատ ծրագրում՝ 6-րդ տեղը, 1952 թվականի օլիմպիական խաղերում՝ համապատասխանաբար 1-ին և 4-րդ տեղերը)[4] ։
Այնուհետև Ժանետը թողեց եկամտաբեր մասնագիտական կարիերան և մանկավարժական աշխատանքի անցավ Շվեյցարիայում՝ Պեստալոցիի անվան մանկատանը։ 1953 թվականին նա ամուսնացավ շվեյցարացի ինժեներ Մարկ Վիրցի հետ, որն իր ընկերուհու՝ գեղասահքի Շվեյցարիայի չեմպիոնուհի Սյուզի Վիրցի եղբայրն էր։ Այս ամուսնությունից ծնվեց չորս երեխա։ 1973 թվականին Ժանետն ու Մարկը ամուսնալուծվեցին։ 1983 թվականին նրանց դուստրը ՝ Քրիստինան, Շվեյցարիայի քյորլինգի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոնուհի և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1953 թվականին Ժանետ Ալթվեգը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, որին առաջադրվել է սըր Ուինսթոն Չերչիլի առաջարկությամբ։
- 1993 թվականին նա ներառվել է գեղասահքի համաշխարհային փառքի սրահում[6] ։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցություն/Մրցաշրջան | 1947 թ․ | 1948 թ․ | 1949 թ․ | 1950 թ․ | 1951 թ․ | 1952 թ․ |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 3 | 1 | ||||
Աշխարհի առաջնություններ | 5 | 4 | 3 | 2 | 1 | |
Եվրոպայի առաջնություններ | 4 | 5 | 3 | 2 | 1 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.olympedia.org/athletes/96192
- ↑ Elaine Hooper (2021 թ․ հուլիսի 7). «Jeanette Altwegg CBE, 1930-2021». iceskating.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Susan D. Russell (2011 թ․ օգոստոսի 10). «Jeannette Altwegg: Great Britain's Golden Girl». ifsmagazine.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Списки медалистов на сайте Европейской ассоциации кёрлинга Արխիվացված 2011-05-26 Wayback Machine (անգլերեն)
- ↑ Michael Pavitt (2021 թ․ հուլիսի 11). «Oslo 1952 figure skating gold medallist Altwegg dies aged 90». insidethegames.biz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը sports-reference.com կայքում Архивная копия ում(անգլերեն)
- Կենսագրությունը (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանետ Ալթվեգ» հոդվածին։ |
|