1977 թվականին երբ Սաուլին 29 տարեկան էր՝ ընտրվեց Սալո քաղաքի ավագանու անդամ։
1987 թվականին Սաուլին ընտրվեց Ֆինլանդիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ազգային Կոալիցիա դաշինքի կողմից։
1994 թվականին Սաուլին դարձավ Ֆինլանդիայի Ազգային Ժողովի Ազգային Կոալիցիա խմբակցության ղեկավար։
Առաջին անգամ 1995 թվականին Սաուլին աշխատանքի անցավ Պաավո Լիպոնենի կառավարությունում, որպես Արդարադատության նախարար և ղեկավարեց Արդարադատության նախարարությունը մինչև 1996 թվականը։ Ավելի ուշ 1996 թվականին Սաուլին նշանակվեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարար և ղեկավարեց մինչև 1999 թվականը։
1999 թվականին Պաավո Լիպոնենի երկրորդ կառավարության ժամանակ նույնպես Սաուլի Նինիստոն ղեկավարեց Ֆինլանդիայի Ֆինանսների նախարարությունը մինչև 2003 թվականը։
2006 թվականին Ֆինլանդիայի նախագահական ընտրություններին ընդառաջ Ազգային Կոալիցիան առաջադրեց Սաուլո Նինիստոյի թեկնածությունը։ Առաջին փուլում Սաուլո Նինիստոն ստացավ 24,1% ձայն և անցավ երկրորդ փուլ գործող նախագահ՝ Տարե Խալոնենի հետ։ Երկրորդ փուլում Սաուլի Նինիստոն ստացավ 48.2% ձայն։
Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո 2007 թվականին Սալուլի Նինիստոն վերադարձավ Ֆիննական քաղաքականություն։ 2007 թվականին Ֆինլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Սաուլի Նինիստոն կրկին ընտրվեց որպես խորհրդարանի պատգամավոր, ապա խորհրդարանի խոսնակ։ Սաուլի Նինիստոն այդ պաշտոնին մնաց ամբողջ գումարում մինչև 2011 թվականի նոր խորհրդարանական ընտրություններին։ 2011 թվականի Խորհրդարանական ընտրություններում այդպես էլ Սաուլի Նինիստոն չառաջադրվեց։
2011 թվականի հունիսի 28-ին Սաուլի Նինիստոն տվեց մամլո ասուլիս, որտեղ էլ նա հայտարարեց իր որոշման մասին։ Ըստ այդ որոշման նա առաջադրվելու էր 2012 թվականի նախագահական ընտրություններում[9]։ 2011 թվականի հոկտեմբերինՀելսինկիում՝ Կոալիցիա կուսակցության արտահերթ համագումարում Սաուլի Նինիստոյին պաշտոնապես առաջադրեց, նախագահական ընտրություններում[10]։
2012 թվականի հունվարի 22-ին Ֆինլանդիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ։ Ընտրություններում Սաուլի Նինիստոն ստացավ ձայների 37% ձայն, իսկ մրցակից Պեեկա Խավիստոն 18,8%[11], որով էլ նրանք անցան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ 2012 թվականի փետրվարի 5-ին։ Ընտրությունների երկրորդ փուլում Սաուլիս Նինիստոն Ստացավ ձայների 62,6%–ը, իսկ հակառակորդ Պեեկա Խավիստոն 37,4% ձայն[12]։
Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 1-ին[13]։
Սաուլի Նինիստոյի առաջին կինը եղել է Մարիա Լենա Ալենկոն։ Նրա հետ Սաուլի Նինիստոն ամուսնացել է 1974 թվականին, սակայն 1995 թվականին Մարիա Լենա Ալենկոն ավտովթարի ժամանակ մահացավ։
Սաուլի Նինիստոյի երկրորդ կինը Յենի Խաուկիոնն է։ Սաուլի Նինիստոն նրա հետ ամուսնացել է 2009 թվականին[20]։
Այժմ Սաուլի Նինիստոն ունի երկու որդիներ՝ Նուուտին և Մատիասը, որոնք նրա առաջին կնոջից են։