Ռամոն Գրոսո
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 8, 1943[1] | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 13, 2002 (58 տարեկան) | ||
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 1,76 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռամոն Գրոսո (իսպ.՝ Ramón Grosso, դեկտեմբերի 8, 1943[1], Մադրիդ, Իսպանիա - փետրվարի 13, 2002, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մադրիդում։ 15 տարեկանում հայտնվել է «Ռեալ Մադրիդ»-ի ֆուտբոլիստների պատրաստման համակարգում։ Չորս ամիս «Ատլետիկո Մադրիդ»-ում փոխանակվելուց հետո նա հաստատվել է որպես հարձակման առանցքային խաղացող և օգնել թիմին խուսափել բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուց[2]։ Ապա վերադարձել է «Ռեալ» և հաջորդող 12 տարիների ընթացքում խաղացել է ակումբի կազմում։
Չնայած ակումբում խաղում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ամարո Ամանսիոն, Ֆրանսիսկո Խենտոն և Ֆերենց Պուշկաշը, Գրոսոն առաջին երկու մրցաշրջաններում կարողացել է դառնալ «Ռեալի» լավագույն ռմբարկուն՝ 1964/65 թվականների 28 հանդիպումներում խփելով 17 գնդակ և 1965/66 թվականների 29 խաղերում՝ 11 գնդակ։ 1964 թվականի սեպտեմբերին 23-ին նորամուտն է նշել է ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում, երբ «Ռեալ»-ը 5:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել Դանիայի «Բ-1909» ակումբի նկատմամբ[2]։
Հաջորդ տարիների ընթացքում Գրոսոոն խաղացել է տարբեր դիրքերում այդ թվում՝ որպես դարպասապահ «Trofeo Ramón de Carranza» մրցաշարում «Բոկա Խունիորս» դեմ խաղում։ Թիմի առաջնորդի դերի համար ստացել է Obrero մականունը[2]։ Հեռացել է «Ռեալից» 1976 թվականին 32 տարեկանում և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Հաջորդ տասնամյակում Գրոսոն աշխատել է «Ռեալ»-ում որպես մարզիչ․ սկզբում ղեկավարել է «երիտասարդական» թիմը, երկու մրցաշրջան անցկացրել է Սեգունդայում՝ որպես «Ռեալ Մադրիդ Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ (24 խաղ 1986/87 մրցաշրջանում և մեկ խաղ՝ 1996/97 մրցաշրջանում, որից հետո ակումբը անցել է երրորդ դիվիզիոն), և վերջապես ստացել է մարզչի օգնականի պաշտոնը հիմնական թիմում[3]։ 1991 թվականի մարտի 24-ին, Ալֆրեդո դի Ստեֆանոյի հրաժարականից հետո և մինչև Ռադոմիր Անտիչի նշանակումը որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար, թիմին առաջնորդել է 1-1 հաշվով ոչ-ոքի «Ռեալ Օվիեդո»-ի դեմ տնային խաղում[4]։
Միջազգային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրոսոն երեք տարվա ընթացքում 14 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի կազմում։ Միջազգային ասպարեզում առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1967 թվականի փետրվարի 1-ին, երբ թիմը ոչ ոքի է խաղացել Թուրքիայի հավաքականի հետ Ալի Սամի Յոն մարզադաշտում 1968 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության որակավորման խաղում։ Թիմերի հաջորդ խաղում Գրոսոն գոլ է խփել՝ 2-0 հաշվով Բիլբաոյում Իսպանիայի հաղթանակին նպաստելու համար[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո Գրոսոն 2002 թվականի փետրվարի 13-ին մահացել է Մադրիդում 58 տարեկանում[2][5]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի չեմպիոն (7)՝ 1964/65, 1966/67, 1968/69 1971/72, 1974/75 1975/76
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Եվրոպական գավաթ 1965–66-ի գավաթակիր
- Ֆուտբոլի Իսպանիայի գավաթ-ի գավաթակիր (3)։ 1969/70, 1973/74, 1974/75.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ramón Moreno Grosso Արխիվացված 2011-05-18 Wayback Machine; at Real Madrid Fans (in Spanish)
- ↑ Todos coinciden: «Era un tipazo» (All agree: «He was one hell of a guy»)(չաշխատող հղում); Real Madrid CF, 20 December 2008 (in Spanish)
- ↑ «Ya nadie respeta al Real Madrid» [Nobody respects Real Madrid anymore] (Spanish). Mundo Deportivo. 1991 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Reacciones a la muerte de Grosso» (իսպաներեն). El Mundo. 2002 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռամոն Գրոսո պրոֆիլը BDFutbol կայքում
- BDFutbol coach profile
- National team data (Իսպաներեն)
- Real Madrid biography (Իսպաներեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամոն Գրոսո» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 2002 մահեր
- Մադրիդ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ