Jump to content

Ֆարիդա Շահիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարիդա Շահիդ
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար[1]
Քաղաքացիություն Պակիստան
Մասնագիտությունսոցիոլոգ, ակտիվիստ և իրավապաշտպան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններՄԱԿ-ի հատուկ զեկուցող
 Farida Shaheed Վիքիպահեստում

Ֆարիդա Շահիդ (20-րդ դար[1]), պակիստանցի սոցիոլոգ, ֆեմինիստ, իրավապաշտպան։ 2012 թվականին նշանակվել է մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հատուկ զեկուցող[2]։ Պակիստանում ղեկավարում է Շիրկաթ Գահ Կանանց ռեսուրսների կենտրոնը, հայտնի է գենդերային վերլուծությունների ծավալուն աշխատանքով և՛ Պակիստանում, և՛ տարբեր երկրներում[3][4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահիդը շուրջ 25 տարի զբաղվում է հետազոտական և ակտիվիստական գործունեությամբ[5]։ Մասնավորապես, Շահիդի ուշադրության կենտրոնում է քաղաքականության և ծրագրերի միջոցով խթանել և պաշտպանել մշակութային իրավունքը մարգինալացված համայնքներում, այդ թվում, կանանց, աղքատ, կրոնական և էթնիկ փոքրամասնություններին։ Շահիդը նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային բանակցությունների փորձագետ է, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպությունում և Պակիստանում[2]։

Շահիդը Պակիստանի Կանանց իրավունքների ցանցի, Կանանց գործունեության ֆորումի հիմնադիր անդամ է, Իսլամական օրենքներով ապրող կանանց տրանսազգային ֆեմինիստական ցանցի (WLUML) անդամ[6]։

2014 թվականի նոյեմբերի 12-ին գենդերային, մշակութային, կրոնական, պետական գործունեության համար Շահիդն արժանացել է «International Award UCLG – Mexico City Culture 21» մրցանակի[7][8]։ «Two Steps Forward, One Step Back» գրքի համար (համահեղինակ) արժանացել է Պակիստանի վարչապետի մրցանակին[7]։

Ընտրված հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Contested Identities: Gendered Politics, Gendered Religion in Pakistan, Third World Quarterly, հատուկ հրատարակություն[5]
  • 1998 թվականին Շահիդը Սոհեյլ Ակբար Ուարեյչի, Կասանդրա Բալչինի և Էյշա Գազդարի հետ խմբագրել է «Shaping Women's Lives: Laws, Practices and Strategies in Pakistan» գիրքը, որը տպագրվել է Շիրկաթ Գահ կենտրոնի կողմից
  • 1987 թվականին Շահիդը Քհավար Մումթազի հետ գրել է «Women of Pakistan: Two Steps Forward, One Step Back?» գիրքը, որտեղ ներկայացնում է մուսուլմանական կանանց շարժումները Հարավային Ասիայում[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Record #77021599 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 «Ms. Farida Shaheed, Special Rapporteur in the field of cultural rights». Office of the High Commissioner for Human Rights (OHCHR) www.ohchr.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Shah, Bina (2014 թ․ օգոստոսի 20). «The Fate of Feminism in Pakistan». The New York Times www.nytimes.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «An Interview with Farida Shaheed». Association of Women's Rights in Development (AWID) www.awid.org. 2008 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 «Farida Shaheed Former Collaborating Researcher». United Nations Research Institute for Social Development (UNRISD) www.unrisd.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «Farida Shaheed». Women's Learning Partnership www.learningpartnership.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 «Recognition: Pakistani activist receives prestigious award». The Express Tribune www.tribune.com.pk. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Announcement: Winners of the International Award UCLG - MEXICO City - Culture 21». The Global Network of Cities, Local and Regional Governments (UCLG) www.uclg.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  9. «Two steps forward». The Friday Times www.thefridaytimes.com. 2012 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարիդա Շահիդ» հոդվածին։