Վանդոմ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վանդոմ | |||||
ֆր.՝ Vendôme[1] ֆր.՝ Vendôme-Régénéré[2] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Arrondissement of Vendôme?, canton of Vendôme-1?, canton of Vendôme-2? և Լուար և Շեր | ||||
Մակերես | 23,89 կմ² | ||||
ԲԾՄ | 82 մետր, 76 մետր, 141 մետր | ||||
Բնակչություն | ▲15 747 մարդ (հունվարի 1, 2021)[3] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 41100[4] | ||||
Պաշտոնական կայք | vendome.eu(ֆր.) | ||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
| |||||
Վանդոմ (/vɒ̃ˈdoʊm/, ֆրանսերեն: ( )), Ֆրանսիայի Լուար և Շեր գավառների ենթապրեֆեկտուրա։ Այն նաև գավառի երրորդ ամենամեծ համայնքն է 16,716 բնակիչներով (2015)։
Այն Լուար գետի ափին գտնվող գլխավոր քաղաքներից մեկն է։ Գետը Վանդոմը բաժանվում է բազմաթիվ թաղամասերի։ Քաղաքն ունի հարուստ միջնադարյան պատմություն և բազմաթիվ պատմական հուշարձաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդոմը (լատին․՝ Vindocinum), ըստ երևույթին, եղել է գալիական ամրոց, որը հետագայում փոխարինվել է ֆեոդալական ամրոցով, որի շուրջ էլ առաջացել է ժամանակակից քաղաքը։ Քրիստոնեությունը ներմուծվել է սուրբ Բյենորեի կողմից 5-րդ դարում, և մոտավորապես 1030 թվականին հիմնադրվել է Երրորդության աբբայությունը (որտեղ պահպանվում է Հիսուսի կողմից Լազարոսի գերեզմանի վրա թափված արցունքներից մեկը)։ Երբ սկսել են իշխել Կապետ դինաստիայի թագավորները, Վանդոմը դարձել է Բուչարդին պատկանող գլխավոր քաղաքը, որը մահացել էր Սեն-Մոր-դե-Ֆոսե վանքում 1007 թվականին[5]։
Ամուսնության բերումով իշխանությունն անցել է Նեվերսի, Պրուլիի և Մոնտուարի տոհմերին։ ՎանդոմԻ և Քասթրեի կոմս Բուչարդ VI-ը որպես ժառանգորդ թողել է իր քրոջը՝ Քեթրինին, որը Մարշի կոմս Ջոն Բուրբոնի կինն էր։ Վանդոմի կոմսությունը բարձրացվել է դքսության աստիճանի Չառլզ դե Բուրբոնի համար, որի որդի Անտուան դե Բոուրդոնը՝ Նավարայի թագավորը, Հենրի IV-ի հայրն էր, որը Վանդոմի դքսությունը 1598 թվականին տվել է իր ապօրինի որդուն՝ Սեզար դե Վանդոմին։ Վանդոմի դուքս Սեզարը մասնակցել է Ֆրանսիայում Կարդինալ Ռիշելյեի և Ջուլիո Մազարինիի իշխանության օրոք տեղի ունեցած անկարգություններին։ Նա Լյուդովիկ դե Վանդոմի հայրն էր, որն ամուսնացել էր Մազարինիի զարմուհու հետ։ Լուի Արև արքան այս տոհմի վերջին տղամարդ ժառանգն էր[5]։ Բրիտանիայի արքա Նոմինոեն մահացել է Վանդոմում 851 թվականին՝ Մեն և Անժու գավառները նվաճելուց հետո։
Ժան-Բատիստ Դոնասյեն դե Ռոշամբոն, որը Հյուսիսային Ամերիկայում անկախության պատերազմում առաջնորդում էր ֆրանսիական 6000-անոց զորաջոկատը, ծնվել է Վանդոմում։
Փարիզի Վանդոմի հրապարակում է գտնվում Վանդոմ հյուրանոցը, որը Սեզար դե Վանդոմին և վերջինիս սիրուհի Գաբրիել դ՛Էստրեին պատկանող առանձնատուն է եղել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդոմը գտնվում է Բլոիս քաղաքից 22 մղոն (35 կիլոմետր) դեպի հյուսիս-արևմուտք և Փարիզից գնացքով 40 րոպե ճանապարհորդելու հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է Լուար գետի ափին, որն այստեղ բաժանվում է քաղաքը հատող բազմաթիվ վտակների։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանդոմը Լուար և Շեր դեպարտամենտի Վանդոմ գավառի մայրաքաղաքն է։ Ունի առաջին ատյանի դատարան[փա՞ստ]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1793 | 6226 | — |
1806 | 7128 | +14.5% |
1821 | 6997 | −1.8% |
1831 | 7771 | +11.1% |
1841 | 9470 | +21.9% |
1851 | 9325 | −1.5% |
1861 | 9356 | +0.3% |
1872 | 9259 | −1.0% |
1881 | 9420 | +1.7% |
1891 | 9538 | +1.3% |
1901 | 9459 | −0.8% |
1911 | 9707 | +2.6% |
1921 | 9035 | −6.9% |
1931 | 9047 | +0.1% |
1946 | 10 315 | +14.0% |
1954 | 10 811 | +4.8% |
1962 | 13 556 | +25.4% |
1968 | 16 157 | +19.2% |
1975 | 17 952 | +11.1% |
1982 | 17 593 | −2.0% |
1990 | 17 525 | −0.4% |
1999 | 17 707 | +1.0% |
2006 | 17 029 | −3.8% |
2015 | 16 716 | −1.8% |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային մասում գտնվում է մի բարձունք, որի վրա կանգնած են Վանդոմի կոմսերի ամրոցի ավերակները։ Սուրբ Երրորդության եկեղեցին ունի գոթական ոճով զարդարված ճակատամաս։ Եկեղեցու շուրջը գտնվում են տարբեր ժամանակաշրջանների վանական շինություններ։ Լա Մադլենի եկեղեցին (15-րդ դար) պսակվված է քարե ոլորանախշով[5], իսկ Սեն Մարտինի աշտարակը (16-րդ դար) ներկայացնում է այդ անվամբ ավերված եկեղեցին։
Այլ հուշարձաններից են՝ հին դարպասը, Պորտ Սեն Ժորժը, որը բաղկացած է երկու մեծ սրածայր աշտարակներից, Սեն-Ժակի հնագույն հիվանդանոցը, որը հետագայում դարձել է քոլեջ, այնուհետև տղաների լիցեյ, իսկ այժմ զբաղեցնում են քաղաքի կառավարման գրասենյակները։ Պահպանվել է գեղեցիկ գոթական մատուռը։ Շրջակայքում գտնվող պարտեզի l'Orangerie կոչվող մի հինավուրց շենքում տեղակայված է զբոսաշրջության գրասենյակը։ Քաղաքն ունի հայտնի հնագիտական և գիտական կազմակերպություն և ավելի քան երեք հարյուր ձեռագրով գրադարան ու թանգարան, հիմնականում հնագիտական, որի դիմաց կանգնած է բանաստեղծ Պիեռ դե Ռոնսարի արձանը։ Այստեեղ է գտնվում նաև Վանդոմում 1725 թվականին ծնված մարշալ Ռոշամբոյի արձանը։ Պահպանվել են նաև 15-րդ և 16-րդ դարերի որոշ հետաքրքիր կառույցներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=39274
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 5,0 5,1 5,2 public domain: Chisholm, Hugh, ed. (1911). «Vendôme». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 27 (11th ed.). Cambridge University Press. էջ 982. One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանդոմ» հոդվածին։ |
|