Նիկիտա Բալիև
Նիկիտա Բալիև ռուս.՝ Ники́та Фёдорович Бали́ев | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1876[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1936[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Mount Olivet Cemetery[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կոմերցիոն գիտությունների ակադեմիա |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, դերասան, impresario, դրամատուրգ, ռեժիսոր և թատրոնի տնօրեն |
Nikita Balieff Վիքիպահեստում |
Նիկիտա Ֆյոդորովիչ Բալիև (իսկական անունը՝ Մկրտիչ Բալյան, 1876, կամ 1877[3][4], Նոր Նախիջևան[3], կամ Կարին[5] – 1936, սեպտեմբեր 3, կամ 4[6][7], Նյու Յորք), էստրադայի և թատրոնի հայազգի գործիչ, Ռուսաստանի առաջին էստրադային թատրոնի՝ «Չղջիկ» կաբարեի հիմնադիր[8]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկիտա Բալիևը ծնվել է Կարինում,այլ տվյալներով Նոր Նախիջևանում։ Նրա հայրը՝ Աստվածատուր (Ասվադուր) Բալյանը եղել է առևտրական։ Նրա ծնողները աբդուլհամիդյան կոտորածներից հետո 1899 թվականին տեղափոխվում են Նոր Նախիջևան։ Նիկիտայի եղբայրը՝ Հովհաննես Բալյանը (Իվան Բալիև) եղել է մշակույթի գործիչ, ունեցել է սեփական դրամատուն և վաճառատուն, եղել է Նոր Նախիջևանի հայկական թեմական դպրոցի հոգաբարձու, լեզվագետ։ Նիկիտա Բալիևը 1904 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո Բալիևը որոշում է իրեն նվիրել բեմին, սակայն ծնողները դրան դեմ էին։ Այդ պատճառով նա թողնում է ծնողներին և հայրենի տունը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիան։ 1904 թվականին, երբ սկսվում է ռուս-ճապոնական պատերազմը, նա մեկնում է ռազմաճակատ, բայց մինչև Մանջուրա հասնելը պատերազմն ավարտվում է։ Բանակում նա հաճախ է զվարճացրել ընկերներին՝ օպերաներ և արիաներ երգել, ծաղրանմանակել շրջապատի մարդկանց։ Պատերազմն ավարտելուց հետո՝ 1906-1911 թվականներին մասնակցել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ներկայացումների երկրորդական դերերին։ Եղել է ռուս բեմադրիրչ Վլադիմիր Նեմիրովիչ- Դաչենկոյի քարտուղարը։
«Չղջիկ» թատրոնի բացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին հայազգի Նիկոլայ Տարասովը (Նիկողայոս Թորոսյան) և Նիկիտա Բալիևը որոշում են ակումբ հիմնեն, որտեղ երեկոները պետք է ստեղծագործեն և ծաղրանմանակեն դերասաններին։ Ակումբը հիմնվել է Փրկչի եկեղեցու դիմաց՝ Լեսնոյ նրբանցքում գտնվող Պերցովի տան ներքնահարկում։ Անդամների թիվը քսանհինգն էին։ Ակումբի վարձակալման պայմանագիրը ստորագրելու ժամանակ պատի անկյունից մի չղջիկ է թռել ու կանգնել Բալիևի ճակատին։ «Էվրիկա»,-ասել է Բալիևը․թատրոնի անունը որոշվեց։ Թատրոնի պաշտոնական բացումը եղավ 1908 թվականի փետրվարի 29-ին։ «Չղջիկ»-ում ներկայացվել են երգեր, պարեր, մանրապատումներ, օպերետներ, կատակերգություններ։ Սկզբնական շրջանում «Չղջիկ»-ը եղել է էլիտար թատրոն, որի հանդիսականները եղել են մշակութային մարդիկ։ Մուտքի տոմսը եղել է տասնհինգ ռուբլի։ Դահլիճում տեղավորվել է մոտ հիսուն հանդիսատես։ Աստիճանաբար այցելուների քանակը շատացել է և նրանք նոր տարածք են վարձակալել՝ 260 հանդիսականների համար։ Աստիճանաբար հանդիսատեսները շատացան և երրորդ անգամ թատրոնի վայրը նրանք փոխեցին։ Այս անգամ դահլիճը հինգհարյուր հանդիսականների համար էր։ 1912 թվականը ծանր եղավ «Չղջիկ»-ի համար։ Ինքնասպան եղավ Նիկոլայ Տարասովը։ Դա ծանր հարված էր Բալիևի և բոլոր գեղարվեստական անդամների համար։ «Չղջիկ»-ի համար հաջորդ ծանր տարիները եղան առաջին աշխարհամարտի տարիները։ Բալիևն այդ տարիներին հիմնել է «Չղջիկ» անունով մի հիվանդանոց,որտեղ զվարճացրել է վիրավոր զինվորներին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հրամայեցին Բալիևին, որ նա «Չղջիկ»-ը ծառայեցնի համայնավարական գաղափարների քարոզման համար։ Գիտակցելով, որ Ռուսաստանում մնալն արդեն անիմաստ է, Բալիևը կնոջ՝ Ելենա Արկադևնա Բալիևա-Կոմիսարժևսկայայի հետ հեռացան Ռուսաստանից։
«Չղջիկ»-ը Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականին նրանք մի կերպ հասնում են Կոստանդնուպոլիս, որտեղ Ալեքսանդր Խատիսյանի շնորհիվ Բալիևը ինքնությունը հաստատող փաստաթղթեր է ձեռք բերել, իսկ Զավեն Պատրիարքի միջոցով վկայական է ստացել՝ Ֆրանսիա մեկնելու համար։ Արդեն 1921 թվականին Բալիևը Փարիզում էր։ Փարիզում էին նաև «Չղջիկ»-ի շատ դերասաններ։ Բալիևը իր միակ ունեցվածքը՝ ադամանդե մատանին գրավ է դնում և վերաբացում թատրոնը։ Առաջին ներկայացումը «Ֆեմինա» թատրոնում մեծ հաջողություն է ունենում։ Փարիզում Բալիևը մնում է ութ ամիս։ 1923 թվականին երեք ամիս հանդես է եկել Լոնդոնի «Պավիլիոն» թատրոնում։Փարիզի և Լոնդոնի ելույթներից ստացած գումարը կազմել է 2,5 միլիոն ֆրանկ,ինչը ֆանտաստիկ էր այն ժամանակվա համար։ Շուտով քառասունյոթ անձից բաղկացած թատրոնը իր ելույթները շարունակեց Գերմանիայում,Իսպանիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում։
«Չղջիկ»-ը ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին «Չղջիկ»-ը մեկնել է Նյու Յորք և փետրվարի 3-ին տվել է իր առաջին ելույթը։ Հետագա ելույթները մեծ ոգևորություններ առաջացրին ամերիկացիների մեջ։ Նրանք Բալիևին ընդունում էին որպես թատրոնի նորարար։ Նրան ընդունելության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը։ Նյու Յորքում վաթսունհինգ շաբաթ մնալուց հետո Նիկիտա Բալիևը իր խմբի հետ միասին բավականին մեծ գումարներ են վաստակել։ «Չղջիկ»-ը իր ներկայացումները շարունակել է Կանադայում,Հարավային Ամերիկայում և Հարավային Աֆրիկայում։ Բալիևի ներկայացումները դիտել է Չարլի Չապլինը, որի հետ Բալիևը մտերիմ է եղել։ Paramount Pictures Corporation(Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն) ստուդիայի տնօրինությունը 1828 թվականին Բալիևի հետ պայմանագիր է կնքել,որպեսզի «Չղջիկ»-ի ներկայացումների հիման վրա հնչուն ֆիլմեր նկարահանեն։ Բալիևը նկարահանվել է մեկ ֆիլմի գլխավոր դերում՝ «Դեպքից դեպք» կինոնկարում։
Հայերը «Չղջիկ»ում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թամարա Դեյկարախանովա
- Ելենա Թումանովա
- Թամարա Օգանեսովա
- Արշակ և Գեորգի Բուրջալյան եղբայրներ
- Տիկին Լալայանց
- Ակիմ Թամիրով
- Եվգենի Վախթանգով
Բալիևի կյանքի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան տնտեսական ճգնաժամի արդյունքում՝ 1930-ական թվականներին Բալիևը սնանկացել է։ Կյանքի վերջին երկու տարիներին իրեն փորձել է դրսևորել տարբեր ասպարեզներում։ Ռադիոն, կինոն, թատրոնը նրան հաջողություններ չբերեցին։ Բալիևը մահացել է աղքատության մեջ կաթվածահար լինելով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 New York City death index
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 http://inieberega.ru/node/350
- ↑ http://ru.hayazg.info/%D0%91%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B5%D0%B2_%D0%9D%D0%B8%D0%BA%D0%B8%D1%82%D0%B0_%D0%A4%D0%B5%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87
- ↑ http://shkolazhizni.ru/culture/articles/58907/(չաշխատող հղում)
- ↑ http://www.krugosvet.ru/enc/kultura_i_obrazovanie/teatr_i_kino/BALIEV_NIKOLA_FEDOROVICH.html
- ↑ http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1739326
- ↑ http://www.29feb.ru/culture/letuchaya-mysh/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիտա Բալիև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 232)։ |
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 3 մահեր
- 1936 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ թատերական գործիչներ
- Ռուսական կայսրությունում օսմանյան ներգաղթյալներ
- Անձինք Էրզրումից
- Ռուսահայ ռեժիսորներ
- Ռուսահայ դերասաններ
- Ռուսական կայսրության թատերական ռեժիսորներ