Jump to content

Զանջանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանջան
պարս.՝ استان زنجان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԶանջան
Բնակչություն1 057 461 մարդ (2016)[1]
Տարածք21 773 կմ²[2]
Սահմանակցում էԱրդաբիլի նահանգ, Գիլան, Ղազվինի նահանգ, Համադանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան
Ժամային գոտիUTC+3:30
ISO 3166-2 կոդIR-19
Հեռախոսային կոդ0241

Զանջան (պարս.՝ استان زنجان, Օսթան-է Զանջան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիսարևմտյան մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Գիլան, արևելքից` Ղազվին, հարավից` Համադան, հարավ-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիս-արևմուտքից` Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան, հյուսիսից` Արդաբիլ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 21 773 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 057 461 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զանջան քաղաքն է։

Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում։ 1996 թվականին օսթանից անջատվել է դրա հարավ-արևելյան շրջանների տարածքում ձևավորված Ղազվին օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 942 818 մարդ` 235 771 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 015 734 մարդ, որոնք ապրում էին 286 806 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 057 461 մարդ` 321 983 տնտեսություններում[7]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Զանջանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 430 871 մարդ), Աբհարը (99 285 մարդ), Խորամդարեն (55 368 մարդ), Քեյդարը (34 921 մարդ), Հիդաջը (13 840 մարդ) և Սաինքալեն (12 989 մարդ)[8]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 711 177 մարդ կամ օսթանի բնակչության 67,3%-ը[8]։

Բնակչության ավելի քան 90% կազմում են ադրբեջանցիները[9][10], ապրում են նաև իրանական թաթեր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսթանը բաժանված է 8 շահրեստանների (գավառների).

Զանջան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[5] Բնակ. 2011[6] Բնակ. 2016[7] Վարչ. կենտրոն
Աբհար շահրեստան 158 544 169 176 151 528 Աբհար
Զանջան շահրեստան 442 728 486 495 521 302 Զանջան
Թարոմ շահրեստան 42 939 46 616 46 641 Աբբար
Իջրուդ շահրեստան 35 661 38 416 36 641 Զարինաբադ
Խոդաբանդե շահրեստան 161 696 169 553 164 493 Քեյդար
Խորամդարե շահրեստան 60 027 65 166 67 951 Խորամդարե
Մահնեշան շահրեստան 41 223 40 312 39 425 Մահնեշան
Սոլթանիե շահրեստան1 29 480 Սոլթանիե
Ընդհանուր 942 818 1 015 734 1 057 461
1Առանձնացվել է Աբհար շահրեստանից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. 2,0 2,1 https://www.amar.org.ir/english/Iran-at-a-glance/Zanjan
  3. Iran Provinces
  4. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է դեկտեմբերի 19-ին.
  7. 7,0 7,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 27-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. 8,0 8,1 Zanjan province (անգլ.)
  9. Touraj Atabaki. «Azerbaijan: ethnicity and the struggle for power in Iran» — I.B.Tauris, 2000 — с. 8, 112 — ISBN 1-86064-554-2
  10. Ethnologue: Languages of the World, Sixteenth Edition. Languages of Iran. — Lewis, M. Paul (ed.), 2009. — ISBN 978-1-55671-216-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանջանի նահանգ» հոդվածին։