Jump to content

Պրովանսի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրովանսի համալսարան
ՏեսակՖրանսիայի համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1971[1]
Լուծարված էհունվարի 1, 2012
Երկիր Ֆրանսիա[2]
ՏեղագրությունԷքս-ան-Պրովանս
Կայքuniv-provence.fr

Պրովանսի համալսարան (ֆր.՝ L'univercite de Provence Aix-Marseile), Էքս-Մարսել ակադեմիայի կազմի մեջ մտնող ֆրանսիական երեք համալսարաններից մեկը։ Գիտությունների ֆակուլտետը գտնվում է Մարսելում, բանասիրական և հումանիտար ֆակուլտետները՝ Էքս-ան-Պրովանսում[3]։ 2012 թվականին, միանալով Միջերկրածովյան և Պոլ Սեզան համալսարանների հետ, մտել է L'universite d'Aix-Marseile-ի կազմի մեջ, որը Ֆրանսիայի ամենաերիտասարդ համալսարանն է, բայց և ամենամեծն է ուսանողների թվով, բյուջեի ու անձնակազմի չափերով։

Թեև արմատներով հասնում է պատմության խորքերը՝ մինչև 1409 թվականը, այդուհանդերձ համալսարանի հիմնադրման տարեթիվ է համարվում 1969 թվականը։ «Պրովանսի համալսարանը Ֆրանսիայում լավագույններից մեկն է, Փարիզի համալսարանից հետո երկրորդը և մեծ ներդրում ունի հատկապես ֆրանսիական գրականության, պատմագիտության, լեզվաբանության բնագավառներում»,- նշված է Հարվարդի համալսարանի վեբ կայքում[4]։

Պրովանսի համալսարանի մասնաշենքերից մեկը

2007-2008 ուսունական տարում Պրովանսի համալսարան են ընդունվել 23.056 պատանիներ ու աղջիկներ, ընդ որում՝ աղջիկների թիվը գրեթե կրկնակի գերազանցում էր տղաների թվին։ 3.255 ուսանող արտասահմանյան երկրներից էին, ընդսմին՝ նրանց 44 տոկոսը՝ աֆրիկյան երկրներից։ Տարբեր քաղաքներում՝ Էքս-ան-Պրովանսում, Մարսելում, Ավինյոնում, Լամբեսքում, Առլում և այլուր գտնվող համալսարանական կառույցները ընդհանուր առմամբ տրամադրում են 258.143 քառակուսի մետր հարմարավետ օգտագործելի մակերես։

Համալսարանի 2007 թվականի բյուջեն կազմել է 120,7 միլիոն եվրո։ Բարձրագույն ուսումնական այս հաստատությունն ունի իր սեփական հրատարակչությունը, իր սեփական թատրոնը, որն անվանակոչվել է ի պատիվ ետպատերազմական տարիների բազմաքանքար արվեստագետ, դերասան, բեմադրիչ, բանաստեղծ, թարգմանիչ Անտուան Վիտեզի[5][6][7][8][9]։

Համալսարանի դեպարտամենտները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • հին քաղաքակրթություններ
  • մարդաբանություն
  • կիրառական լեզվաբանություն
  • արաբերեն բերբերերեն, պարսկերեն, թուրքերեն, իդիշ, հեբրու(հրեերեն)
  • արվեստի պատմություն և հնագիտություն
  • կենսաբանություն
  • քիմիա և ֆիզիկա
  • իմացական հոգեբանություն
  • զարգացման և տարբերակված հոգեբանություն
  • դրամա
  • անգլերեն
  • շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  • էրգոլոգիա
  • ֆրանսերեն
  • կինոգիտություն
  • աշխարհագրություն և քաղաքների պլանավորում
  • գերմաներեն
  • հելլենիզմ
  • Իսպանիայի և Լատինական Ամերիկայի ուսումնասիրություններ
  • պատմություն
  • տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • իտալերեն
  • կորեերեն
  • լեզվաբանություն
  • մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, մեխանիկա
  • լրատվական գիտություններ
  • տարաբնույթ լեզուներ (հայերեն, հինդի, ճապոներեն)
  • երաժշտություն
  • փիլիսոփայություն
  • հնչյունաբանություն և ֆրանսերենը որպես օտար լեզու
  • պորտուգալերեն
  • հոգեբանություն և հոգեբուժություն
  • ռումիներեն
  • սլավոնական լեզուներ (ռուսերեն, բուլղարերեն, լեհերեն, սերբերեն, խորվաթերեն, բոսնիերեն, չեխերեն)
  • հասարակագիտություն
  • մանկավարժություն
  • դիտողական արվեստներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bibliothèque nationale de France Record #118657571 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  3. «Campus France» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Office of International Education». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  5. stéphane cousot. «Théâtre Antoine Vitez». Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  6. «Bienvenue sur Aix Marseille Université - Aix Marseille Université». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  7. «Travel latest news - Top holiday ideas - Yahoo Lifestyle UK». Yahoo Lifestyle UK. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  8. Claudie Sage, Olivia Ferrandino, Maxime Dray, David Gressot, Petit Futé Aix en provence, pays Aixois et Salonais, Nouvelles Editions de l'Université, 2010, p. 98 [1]
  9. Dominique Auzias, Jean-Paul Labourdette, Aix-en-Provence 2012, Petit Futé, 2012, p. 129 [2]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]