Շվեյցարական խոհանոց
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շվեյցարական խոհանոց | |
---|---|
Cuisine of Switzerland Վիքիպահեստում |
Շվեյցարական խոհանոց, այն մի կողմից տերբերվում է իր շրջանային տարատեսակ ուտեստների առկայությամբ, որը պայմանավորված է, ինչպես տարբեր էթնիկ խմբերի բնակեցմամբ, այնպես էլ հարևան Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի ազդեցությամբ, իսկ մյուս կողմից՝ ուտեստների մեծ թվով, որը կապված է ավանդական գյուղատնտեսության վարմամբ։
Շվեյցարական խոհանոցի կարևոր բաղադրիչներից են պանիրը, և պանրային հիմքով ուտեստները։ Շվեյցարիայի սահմաններից դուրս ամենահայտնի շվեյցարական պանիրները համարվում են գրյուերը[1], էմենտալը[2] և ապենցելերը[3]։
Ավանդական շվեյցարական ուտեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսախոս Ռոմանդիայից ծագել են Ֆոնդյուն (Վո) և ռակլետը (Վալե), որոնք ամբողջ Շվեյցարիայում դարձել են հայտնի։ Վալեից է ծագել նաև կարտոֆիլից, պանրից, խնձորից պատրաստվող «Խոլերա» կարկանդակը[4], որի բաղադրատոմսը ստեղծվել է խոլերայի համաճարակի ժամանակ։ Ամենահայտնի ուտեստը պատրաստվում է Լեման լճի ափին, որը տապակված ֆիլեն է՝ «Ֆիլե դե պերշ», որը պատրաստվում է տապակված պերկեսից։
Գրաուբյունդեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կանտոնի այցեքարտը համարվում է ապխտած միսը՝ ամենից շատ տավարի միսը։ Խմիչքներից հաճախ օգտագործում են անտառային հատապտուղները և ընկույզը։
Շվեյցարիայի գերմանական մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի գերմանախոս մասի խոհանոցը տարբերվում է Ավստրիայի և Գերմանիայի խոհանոցների ավանդություններին նման լինելով, սակայն գոյություն ունեն նաև իրենց սեփական ուտեստները, որտեղ բացակայում է հարևանների խոհանոցներին նման լինելը։ Առավել հայտնի օրինակներ են ռյոշտին[5], գազարով կարկանդակը։
Տիչինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիչինոյի խոհանոցը իտալական Լոմբարդիայի հետ ունի ընդհանուր գծեր։ Ամենահայտնի ուտեստը պոլենտան[6] և ռիզոտոն են։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cook's Thesaurus: Semi-Firm Cheeses». www.foodsubs.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Эмменталь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Appenzeller® - der würzigste Käse der Schweiz». www.appenzeller.ch (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Холера – швейцарский овощной пирог, рецепт с фото». www.iamcook.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Рёшти с сыром
- ↑ Похлёбкин, 2015
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Швейцарская кухня. Не только рецепты. Куштуева Л., Куштуев М. Издательство "Манн, Иванов и Фербер", 2015. ISBN 978-5-00057-296-2
- Швейцарская кухня. Швейцария. Путеводитель. М.: Авангард, 2007. ISBN 978-5-86394-301-5
- Швейцарская кухня. Соломоник Т., Синельников С., Лазерсон И. Европейская шкатулка. Кулинарные шедевры мира. — СПб: Издательский Дом «Нева», 2006. — 368 с. илл.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարական խոհանոց» հոդվածին։ |