Jump to content

Շենեն Դոհերթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենեն Դոհերթի
Ծննդյան թիվ՝ապրիլի 12, 1971(1971-04-12)
Ծննդավայր՝Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 13, 2024(2024-07-13)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր՝Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ինքնակենսագիր, թատրոնի դերասանուհի, ռեժիսոր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0001147

Շենեն Մարիա Դոհերթի (անգլ.՝ Shannen Maria Doherty, ապրիլի 12, 1971(1971-04-12), Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ - հուլիսի 13, 2024(2024-07-13)[1], Մալիբու, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2])[3], ամերիկացի դերասանուհի, ով առավել հայտնի է «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում Բրենդա Ուոլշի դերով և «Հմայվածներ» հեռուստասերիալում Փրյու Հոլիվելի դերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենեն Դոհերթին ծնվել է 1971 թվականի ապրիլի 12-ին Մեմֆիսում՝ Ջոն Թոմաս Դոհերթի կրտսերի և Ռոզա Ռայթի ընտանիքում։ Հոր կողմից դերասանուհու նախնիներն իռլանդական կաթոլիկներ են, իսկ մոր կողմից նախնիները՝ անգլիացիներ, շոտլանդացիներ և հյուսիսային իռլանդացիներ[4]։ Դոհերթին մեծացել է Հարավային բապտիզմի հավատքի ներքո[5]։ Երբ Շենենը 7 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես։

Դոհերթին փոքր դերեր է կատարել այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Ճանապարհորդները» և «Մերֆի հայր»։ Երբ սկսել է «Փոքր տուն պրերներում» շոուի քասթինգը, 11-ամյա դերասանուհին գրեթե միանգամից ստացել է Ջենի Ուայլդերի դերը[6], և նրա թեքնածությամբ հետաքրքրվել է դերասան և պրոդյուսեր Մայքլ Լենդոնը, ով աշխատել է «Մերֆի հայր» շոուի վրա[7]։ Շենենը նկարահանվել է շոուում մինչև դրա ավարտը՝ 1983 թվականին։ 1982 թվականին դերասանուհին դեր է հնչունավորել «Առնետների գաղտնիք» մուլտֆիլմում։ 1985 թվականին Դոհերթին կատարել է Մեգի Մալենի դերը «Աղջիկներն ուզում են զվարճանան» երիտասարդական կատակերգության մեջ՝ Հելեն Հանթի և Սառա Ջեսիկա Փարկերի հետ միասին։

Շուտով Շենենը ստացել է Քրիս Ուիզերսփունի ավագ դստեր դերը «Մեր տուն» դրամա շոուում, որը եթերում է եղել 1986-1988 թվականններին։ Դերասանուհին իր աշխատանքի համար առաջադրվել է «Երիտասարդ արտիստ» մրցանակին (անգլ.՝ Young Artist Award)[8]։ Դրանից հետո Դոհերթին հայտնվել է «Մասնավոր դետեկտիվ Մագնում» սերիալում և «Օդային գայլ» շոուում, որում իր կերտած դերի համար նա առաջադրվել է 1984 թվականի Երիտասարդ դերասանների փառատոնի «Կանացի հյուր դերի լավագույն կատարում» անվանակարգում։ 1989 թվականին Շենենը ստացել է իր առաջին խոշոր դերը «Մահացու հակում» սև կատակերգության մեջ։

Դոհերթին և Ջեյսոն Փրիսթլին «Էմմի» 43-րդ մրցանակաբաշխության արարողությունից հետո երեկույթին, 1991 թվականի օգոստոս

Դոհերթին համաշխահրահյին հռչակ է ձեռք բերել 1990 թվականին՝ հայտնի ամերիկացի հեռուստատեսային պրոդյուսեր Աարոն Սփելինգի «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում Բրենդա Ուոլշի դերը կատարելու շնորհիվ։ 1991 և 1992 թվականներին դերասանուհին առաջադրվել է «Երիտասարդ արտիստ» մրցանակին «Երիտասարդ դերասանուհի հեռուստասերիալի գլխավոր դերում» անվանակարգում[9]։ 2004 թվականին E! ալիքն ընդգրկել է Բրենդային «փրայմ թայմի 50 ամենաչար կանայք» ցանկում[10]։ 1994 թվականին Շենենին հեռացրել են աշխատանքից նկարահանման խմբի և ընկերակիցների հետ տարաձայնությունների պատճառով, երբ ընդամենը սերիալի չորս եթերաշրջան էր նկարահանված։ Ըստ սյուժեի, Բրենդան մեկնել է Լոնդոն՝ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում սովորելու համար։

Թեև ի սկզբանե սյուժեի համաձայն Բրենդան պետք է ընդամենը մեկ տարի բացակայեր, նա այդպես էլ չի վերադարձել սերիալ, չնայած բազմաթիվ հիշատակումներին եզրափակիչ եթերաշրջաններում։ Նա վերադարձել է իր դերին միայն 2008 թվականին, երբ «90210: Նոր սերունդ»-ի պրոդյուսերները վերադարձրել են հերոսուհուն սերիալի շարունակության մեջ։ Դոհերթիին փոխարինել են «Զանգով փրկված» սերիալի աստղ Թիֆանի Թիսենով, ով կատարել է Վելորի Մելոունի դերը։ Մինչ այդ, Դոհերթին նկարահանվել է որոշ հեռուստաֆիլմերում, ինչպես նաև Քևին Սմիթի 1995 թվականի «Պորտաբույծներ» ֆիլմում։

1998 թվականին՝ համաձայնության գալով պրոդյուսեր Աարոն Սփելինգի հետ, Շենենը համաձայնվել է կատարել «Հմայվածներ» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը՝ վհուկ Փրյու Հոլիվել դերը։ Նա նաև դարձել է երկրորդ և երրորդ եթերաշրջանների որոշ սերիաների ռեժիսորը։ Նկարահանվելով երեք եթերաշրջաններում, Շենենը լքել է նախագիծը 2001 թվականին դերասանուհի Ալիսա Միլանոյի հետ տարաձայնությունների պատճառով, ով կատարում էր Ֆիբի Հոլիվելի դերը[11]։ Ըստ սցենարի, Դոհերթիի կերպարը մահանում է, իսկ նրա քույրերը հանդիպում են ամենակրտսեր քրոջը, որի դերը կատարել է Ռոուզ Մաքգոուենը։

Դերասանուհին երկու անգամ՝ 1999 և 2000 թվականին առաջադրվել է «Սատուրն» մրցանակին «Լավագուն ժանրային դերասանուհի» անվանակարգում՝ Փրյուի դերի համար[12]։ 2007 թվականին AOL-ն ընդգրկել է Փրյուին իր «Հեռուստատեսության պատմության մեջ 10 մեծագույն վհուկներ» ցանկում[13]։

2001 թվականին դերասանուհին նկարահանվել է «Ուրիշ օր» ֆիլմում «Հմայվածներ» սերիալի իր ընկերակցուհու՝ Ջուլիան Մակմեհոնի հետ, ով սերիալում կատարում էր Քոուլ Թըրների դերը։ Դերասանների միջև սիրավեպ է սկսել, սակայն այդ հարաբերություններն արագ ավարտ են ունեցել։

2003 թվականին դերասանուհին դարձել է Sci Fi Channel ալիքի «Դաժան խաղեր» ռեալիթի շոուի առաջին եթերաշրջանի հաղորդավարուհի[14]։ Շոուից հեռանալուց հետո դերասանուհին մեծ դեր է ստացել «Հյուսիսային ափ» օճառային օպերայում, որտեղ նա 2004-2005 թվականներին նկարահանվել է Ալեքսանդրա Հադսոնի դերում։ Ավելի ուշ՝ 2005 թվականին դերասանուհին նկարահանվել է «Սեր Inc.» շոուի պիլոտային սերիայում, սերիալը երկարաձգվել է, սակայն դերասանուհուն փոխարինել են։ Արյդունքում շոուն եթերում ընդամենը մեկ եթերաշրջան է մնացել։ Շուտով դերասանուհին դարձել է «Բաժանվելով Շենեն Դոհերթից» (անգլ.՝ Breaking Up with Shannen Doherty) ռեալիթի շոուի պրոդյուսերը և կատարել է դրա գլխավոր դերը։ Շոուի դեբյուտը կայացել է Oxygen ալիքում 2006 թվականին։ Իր շոում դերասանուհին «կեղտոտ աշխատանք» էր կատարում տարբեր մարդկանց համար, օրինակ, բաժանվում էր բոյֆրենդներից և հերոսներին պատմում, թե ինչ են նրանց մասին մտածում իրենց ընկերները։ Շոուն փակվել է առաջին եթերաշրջանից հետո ցածր գնահատականների պատճառով։ Բացի այդ՝ դերասանուհին դեր է կատարել բրիտանական «Բոն Ամերիկայում» սիթքոմում, որը «Բո Սելեկտա» շոուի մի մասն է։ Նրան հասել է Ավիդ Մերիոնի խելացի դստեր դերը։ Հետագայում դերասանուհին կատարել է ինքն իր դերը, որի իբր հրապուրել է Ավիդի հերոսը։ Դոհերթիի հետ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2005 թվականի հոկտեմբերին Channel 4 ալիքում։

2006 թվականին Դոհերթին զբաղեցրել է «100 ամենալեգենդար երիտասարդական կուռքեր» ցանկի 5-րդ հորիզոնականն՝ ըստ VH1 ալիքի կարծիքի։ 2007 թվականին դերասանուհին հայտնվել է երկու հեռուստատեսային նախագծերում՝ here! ալիքի «Մահացու համբուրիր ինձ» պիլոտում, որը լրիվ շոուի պատվեր չի ստացել, և նույնպես ABC Family ալիքի «Սուրբծննդյան չարաճճիություն» ընտանեկան ֆիլմում։ Նույն թվականին դերասանուհին հիմնել է «No Apologies» պրոդյուսերական ընկերությունը, որում նա նախագծեր էր կազմում իր համար։ 2007 թվականին Դոհերթին զբաղեցրել է Entertainment Weekly ամսագրի «100 մեծագույն հեռուստատեսային իկոնաներ» ցանկի 96-րդ հորիզոնականը։ 2008 թվականին դերասանուհին հայտնվել է «Բարձր Չապարալ» (անգլ.՝ High Chaparall) շվեդական հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանի երկրորդ սերիայում։

Դոհերթին 2008 թվականին

«Բևեռլի Հիլզ, 90210» շոուից հեռանալուց 14 տարի անց, 2008 թվականի աշնանը դերասանուհին վերադարձել է Բրենդա Ուոլշի դերի կատարմանը «90210․ Նոր սերունդ» սփին-օֆֆում։ The CW ալիքի ղեկավարները դերասանուհուն $40–50 հազար են վճարել առաջին եթերաշրջանի ութ սերիաներից յուրաքանչյուրում մասնակցելու համար[15]։ Ի սկզբանե պայմանագիրը կնքվել է հինգ սերիաների համար, սակայն դերասանուհու մասնակցությամբ սերիաները լավ արդյունքներ են ցուցադրել, և Դոհերթին նկարահանվել է ևս երեք սերիաներում[16]։ Ըստ սյուժեի՝ Բրենդան դառնում է «Գարնանային արթնացում» մյուզիքլի դպրոցական տարբերակի բեմադրողը։ Դերասանուհին նկարահանվել է ևս երկու սերիաներում և 2009 թվականի մայիսին հայտնվել է նաև առաջին եթերաշրջանի եզրափակչում[17][18]։ Սցենարիստները միացրել են էկրանին Դոհերթիին Ջենի Գարթի հետ, ով նույնպես կատարել է Քելի Թեյլորի կերպարը բնօրինակ սերիալում[19]։ Հերոսուհիների միջև նորից տղամարդ է կանգնում ի դեմս երիտասարդ դասատու Ռայան Մեթյուզին, որի դերը կատարել է Ռայան Էգոլդը[20][21]։ Բացի այդ՝ 2008 թվականին դերասանուհին՝ Դիլան Մաքդերմոթի հետ միասին նկարահանվել է «Այրվող արմավենիներ» անկախ ֆիլմում, որը ծաղրում էր Լոս Անջելեսում ապրողների մասին կարծրատիպերը[22]։ Նույն թվականին Դոհերթին գլխավոր դեր է կատարել SciFi ալիքի «Գրանդ Կանյոնի կորցրած գանձերը» գիտական ֆանտաստիկա ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2008 թվականի դեկտեմբերի 20-ին։ 2009 թվականին դերասանուհին դարձել է Pasadena լրագրի արտ-տնօրենը և մինչ օրս էն զբաղեցնում է այդ պաշտոնը[23]։ 2010 թվականին Դոհերթին հայտարարել է, որ սկսել է գրել իր առաջին գիրքը, որն արտացոլելու է իր ինքնակեսնագրությունը։ Շենենը նաև նկարահանվել է «Պարեր աստղերի հետ» նախագծի տասերորդ եթերաշրջանում, որտեղ նրա զուգընկերն էր շոուի կրկնակի հաղթող Մարք Բալասը[24]։ Եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի մարտի 22-ին[25]։ Զույգը դուրս է մնացել նախագծից մարտի 30-ի երկրորդ շաբաթին։ Դերասանուհու խոսքերին համաձայն՝ նա նվիրել է մասնակցությունը շոուում իր մահացած հորը[26]։ Դոհերթին վերադարձել է եթերաշրջանի եզրափակչում։

2010 թվականի հունիսի 3-ին լույս է տեսել FEARnet կայքի «Մարի-Կարի» վեբ սերիալը[27]։ Շոուն պատմում է քույրեր երկվորյակների մասին, որոնցից մեկը հոգի է։ Դոհերթին հնչունավորել է երկու քույրերին ութ սերիաներում[28]։ 2011 թվականի հուլիսի 21-ին WE tv ալիքը հայտարարել է, որ լուսանկարիչ Քուրտ Իսվարինկոյի հետ նշանդրությունից հետո, եթեր է թողարկվելու «Այդպես ասել է Շենենը» ռեալիթի շոուն, որը պատմելու է դերասանուհի պատրաստության մասին իր սեփական հարսանիքին։ Շոուի պրեմիերան կայացել է 2012 թվականի ապրիլին, սակայն բարձր ցուցանիշներ չի ստացել[29]։ 2012 թվականին Դոհերթին դարձել է «Education Connection» ընկերության ներկայացուցիչը[30]։

2014 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Շենենն իր ընկերուհի Հոլի Մարի Քոմբսի հետ նկարահանելու են իրենց ռեալիթի շոուն՝ «Մոռացված վայրեր Շենենի և Հոլիի հետ», որի ընթացքում նրանք հաճախելու են ԱՄՆ-ի ոչ այդքան հայտնի, բայց հետաքրքիր վայրերը[31]։ Պրեմիերան կայացել է 2015 թվականի հունվարի 2-ին Great American Country ամերիկյան հեռուստաալիքում[32]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենենն ամուսնացած է եղել երեք անգամ, դերասանուհին երեխաներ չունի[33]։

Նրա առաջին ամուսինն է եղել երաժիշտ Էշի Հեմիլթոնը։ Նրանք ամուսնացած են եղել 1993 թվականի սեպտեմբերից մինչև 1994 թվականի ապրիլ, իսկ հետո ամուսնալուծվել են[34]։

Երկրորդ անգամ նա ամուսնացել է ամերիկացի պրոդյուսեր Ռիք Սալոմոնի հետ։ Յոթ ամիս ամուսնացած լինելուց հետո զույգն ամուսնալուծվել է[35]։

2011 թվականի հոկտեմբերի 15-ին դերասանուհին Մալիբու քաղաքում ամուսնացել է լուսանկարիչ Կուրը Իսվարանենկոյի հետ[36]։

Դատավարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի հունվարին «California’s United Bank» բանկը դերասանուհուն դատի է տվել՝ պահանջելով վճարել 36 հազար ԱՄՆ դոլար այն բանից հետո, երբ չի կարողացել վճարել դերասանուհուց ստացված ավելի քան 70 չեկերով[37]։ Նույն տարի, դերասանուհու նախկին փեսացու Դին Ֆակտորը դատարանից ստացել է «պաշտպանական կարգադրագիր» այն բանից հետո, երբ Դոհերթին ատրճանակ է պահել նրա վրա և սպառնացել, որ «երկու կողոպտիչների է վարձելու՝ նրան ծեծի ենթարկելու և բռնաբարելու համար» սպառնալիքով[38]։

2001 թվականին դերասանուհուն դատապարտել են 10 օր բանտարկության կամ 20 օրվա ուղղիչ աշխատանքի, և պահանջվել են վճարել 1500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք՝ ոչ սթափ կարգավիճակում մեքենա վարելու համար[39]։

Տղամարդկային ամսագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին մի քանի անգամ մերկ նկարահանվել է հայտնի Playboy ամսագրի համար։ Առաջին անգամ նա ամսագրի էջերում հայտնվել է 1993 թվականի դեկտեմբերյան համարում, իսկ ֆոտոսեսիան լայն ճանաչում է ստացել 1994 թվականի մարտին[40]։ Երկրորդ անգամ դերասանուհին ամսագրի համար նկարահանվել է 2003 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև տվյալ ամսագրում նրա մասին գրվել է 10 էջանոց հոդված[41][42]։

1999 թվականին դերասանուհին Maxim ամսագրի կարծիքով զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը «Աշխարհի 50 ամենասեքսուալ կանանք» ցուցակում։ Բացի այդ, դերասանուհին 2000 և 2001 թվականներին երկու անգամ հայտնվել է FHM ամսագրի «Աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 48-րդ և 86-րդ հորիզոնականները։ Դոհերթին նաև մի քանի անգամ հայտնվել է «Շաբաթվա ամենահայտնի դերասանուհիներ» ցուցակում, Ask Men ինտերնետ ամսագրի կարծիքով ՝ 2005 և 2006 թվականներին համապատասխանաբար զբաղեցնելով առաջին և հինգերորդ հորիզոնականները։

Հիվանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին Շենենի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Դոհերթիի հիվանդության մասին հայտնի է դարձել նույն թվականի օգոստոսի 19-ին, երբ նա հայց է ներկայացրել իր նախկին մենեջեր Թաներ Մեյնսթեյնի դեմ, որը սխալ է ձևակերպել նրա բժշկական ապահովագրությունը, նրա կարծիքով, նա պատշաճ բուժում չի ստացել և նրա քաղցկեղը մետաստազվել է ավշային համակարգի վրա[43]։ 2016 թվականի մայիսին նա անցել է մաստեկտոմիա, մի փոքր ավելի ուշ քիմիաթերապիա, որից հետո սկսել է ճառագայթային թերապիա։ 2017 թվականի ապրիլի 28-ին դերասանուհին հայտնել է ախտանիշների ժամանակավոր թուլացման (ռեմիսիայի) մասին մասին[44]։ 2020 թվականի փետրվարի սկզբին Good Morning America թոք շոուի եթերում Դոհերթին պատմել է, որ հիվանդությունն այժմ 4-րդ փուլում է։ Շենենը խոստովանել է, որ իրեն ախտորոշել են Բևեռլի Հիլզի նկարահանումների շարունակության ժամանակ։ Եվ ասել է, որ հիմա հիվանդությունը թաքցնելու իմաստ չկա[45]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Աշխատանք Մրցանակ Անվանակարգ Արդյունք Նշումներ
1983 Մերֆի հայր Երիտասարդ արտիստի մրցանակ Լավագույն հյուր երիտասարդ դերասանուհի սերիալում Առաջադրված
Փոքր տուն պրերներում
1984 Լավագույն երիտասարդ դերասանուհի դրամա սերիալում
1987 Օդային գայլ Երիտասարդ արտիստի մրցանակ Լավագույն հյուր երիտասարդ դերասանուհի հեռուստասերիալում
1988 Մեր տուն Լավագույն երիտասարդ դերասանուհի դրամա սերիալում
1991 Բևեռլի Հիլզ, 90210 Լավագույն երիտասարդ դերասանուհի նոր հեռուստասերիալում
1992 Bravo Otto Լավագույն կին հեռուստաաստղ Հաղթանակ
Երիտասարդ արտիստի մրցանակ Լավագույն երիտասարդ դերասանուհի հեռուստասերիալում Առաջադրված
1993 Bravo Otto Լավագույն կին հեռուստաաստղ Հաղթանակ
1994 Առաջադրված
1999 Հմայվածներ Սատուռն Լավագույն ժանրային հեռուստատեսային դերասանուհի
2000
2007 Բևեռլի Հիլզ, 90210 TV Land Award Բաժանումն այնքան վատն էր, որ անգամ լավն էր (կիսված Լյուք Փերիի հետ)
2012 Հավաքակազմ 7 Webby Award Լավագույն անհատական ելույթ (կիսված Ուիլսոն Քլեվելանդի հետ) Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Shannen Doherty, Actress on ‘Beverly Hills, 90210’ and ‘Charmed,’ Dies at 53The Hollywood Reporter.
  2. 2,0 2,1 2,2 Abel J. Shannen Doherty dies at 53 • The Malibu Times — 2024.
  3. «Shannen Doherty Biography (1971–)». FilmReference.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Doherty family at Family Tree Maker
  5. «Nobody’s Pussycat» Արխիվացված 2016-09-15 Wayback Machine November 09, 1992, Vol. 38, No. 19, People Magazine
  6. «Remember When Shannen Doherty Was On 'Little House On The Prairie'?». The Huffington Post. 2013 թ․ օգոստոսի 28.
  7. «Shannen Doherty- Biography». Yahoo! Movies. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Annual Young Artist Awards – Past Years». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Annual Young Artist Awards – Past Years». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  10. «50 Most Wicked Women Of Primetime» (2004) TV Documentary
  11. Shawna Malcom. «The Witching Hour». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 7-ին.
  12. «IMDb: Shannen Doherty – Awards». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  13. «AOL – Top TV Witches». AOL. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Scare Tactics official site». SCI FI. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  15. «Sources Confirm: Tori Pulls Out of 90210 Spinoff». E! Online. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
  16. «'90210' Scoop: Garth's Staying, Doherty's Leaving!'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «It's official: Shannen Doherty re-ups with '90210'». Los Angeles Times. 2008 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. «Shannen Doherty Returning to 90210». People.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 5-ին.
  19. «Exclusive: Tori Is Out, Shannen Is In for 90210 Remake!». E! Online – Watch with Kristin. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  20. «Ask Ausiello: Spoilers on 'SVU,' 'Gossip Girl,' '90210,' 'Heroes,' 'Lost' and More!». Ask Ausiello. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  21. «90210's Shannen Doherty and Jennie Garth: The EW Reunion». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
  22. Shannen Doherty, Dylan McDermott Join Burning Palms (movie)|Burning Palms Ensemble Film Արխիվացված 2009-02-12 Wayback Machine" TV Guide. October 30, 2008. Retrieved on October 31, 2008
  23. Шеннен Доэрти хочет детей
  24. Hal Boedeker (2010 թ․ մարտի 2). «'Dancing With the Stars': Shannen Doherty pairs with Mark Ballas; Kate Gosselin with Tony Dovolani». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին.
  25. Associate Press, New 'Dancing With the Stars' cast revealed, Yahoo! News, March 1, 2010
  26. «Shannen Doherty Was "Beyond Emotional" See Ailing Father On DWTS». UsMagazine.com.
  27. Heather Wixson (2010 թ․ մայիսի 31). «Shannen Doherty Talks Mari-Kari». Dread Central.
  28. Geoff Boucher (2010 թ․ մայիսի 20). «Shannen Doherty and her evil dead twin? It's 'Mari-Kari,' and it might get bloody». Los Angeles Times.
  29. «Shannen Doherty Returns to Television in New, One-Hour Original WE tv Series» Արխիվացված 2013-05-15 Wayback Machine July 21, 2011, TV By the Numbers
  30. «Shannen Doherty Getting a College Degree». The National Ledger. 2011 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  31. ««Затерянные края с Шеннен и Холли»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  32. Шеннен и Холли Мари Комбс посетят заброшенные уголки США
  33. Shannen Doherty — Biography
  34. «Stars Who Wed Too Young: Shannen Doherty and Ashley Hamilton», Us, n.d.
  35. «Stars Who Eloped! Shannen Doherty & Rick Salomon», Us, n.d.
  36. Dahvi Shira; Pernilla Cedenheim (2011 թ․ հոկտեմբերի 15). «Shannen Doherty Marries in Malibu». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  37. «`90210' STAR FINDS HERSELF ON THE OUTEST OF OUT LISTS» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine March 1, 1993, Desert News
  38. «Shannen in Love» Արխիվացված 2018-07-28 Wayback Machine October 11, 1993, People Magazine
  39. «Shannen Doherty biography». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  40. «Shannen Doherty Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  41. «Shannen Doherty in December's Playboy's». EroPlanet. Yahoo! News. 2003 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  42. «Shannen Doherty Sizzles in Playboy's December Issue». PR Newswire. 2003 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 16-ին.
  43. Shannen Doherty Reveals Breast Cancer Diagnosis in Insurance Lawsuit Against Ex-Manager
  44. Shannen Doherty Says She Is in Remission: ‘I Am Blessed’
  45. Nellie Andreeva. «Shannen Doherty Reveals Stage 4 Cancer Diagnosis In 'GMA'». DEADLINE. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շենեն Դոհերթի» հոդվածին։