Ժան Նիկո
Ժան Նիկո ֆր.՝ Jean Nicot | |
---|---|
Ծնվել է | 1530[1] |
Ծննդավայր | Նիմ |
Մահացել է | մայիսի 4, 1605[2] կամ մայիսի 10, 1604[3] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | College and University of arts of Nîmes? |
Երկեր | Q57141983? |
Մասնագիտություն | բառարանագիր, բանասեր, դիվանագետ, արխիվագետ, բժիշկ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of France to Portugal? և արխիվագետ |
Jean Nicot Վիքիպահեստում |
Ժան Վիլման Նիկո (ֆր.՝ Jean Nicot; 1530[1], Նիմ - մայիսի 4, 1605[2] կամ մայիսի 10, 1604[3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի դիվանագետ, ուսուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում։ Եղել է Ֆրանսիայի դեսպանը Լիսաբոնում 1559 թվականից 1561 թվականներին։ Նիկոյի առաքելությունը Պորտուգալիայում այն էր, որ նա պետք է կազմակերպեր տասնվեցամյա արքայադուստր Մարիետա դե Վալունայի և հինգամյա թագավոր Սեբաստյան Առաջինի ամուսնությունը, որն այդպես էլ անկատար մնաց։ Պորտուգալիայից վերադառնալուց հետո Նիկոն գնում է ծխախոտի պլանտացիաներ։ Նա ծխախոտ բերում է Իսպանիայից և Ֆրանսիայից։ 1560 թվականին Նիկոն Ֆրանսիական պալատում տարածում է քթախոտի օգտագործումը։ Ծխախոտի մշտական գնորդ է դառնում Եկատերինա Մեդիչի թագուհին, բացի դրանից ծխախոտը դուր է գալիս Մալթայի շքանշանի մեծ մագիստրին, ով նպաստում է դրա տարածմանը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Փարիզի մեծ թվով բնակիչներ սկսում են ծխել։ Նիկոյի անունը շատ հայտնի է դառնում։ Բույսը Նիկոյի անունով կոչվում է նիկոտին։
Ժան Նիկոն նաև կազմում է ֆրանսիական առաջին բառարաններց մեկը՝ «'Thresor de la langue francoyse tant ancienne que moderne»(հրապարակվել է 1606 թվականին)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Jean_Nicot
- ↑ 3,0 3,1 3,2 https://francearchives.gouv.fr/fr/pages_histoire/39205
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Նիկո» հոդվածին։ |
|