Jump to content

Զուրաբ Ժվանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Զուրաբ Բեսարիոնիի Ժվանիա
ზურაბ ბესარიონის ძე ჟვანია
Վրաստանի 4-րդ վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝փետրվարի 17 2004
Լքեց պաշտոնը՝փետրվարի 3 2005
Կուսակցություն՝Կանաչների կուսակցություն (1989-1993)
Վրաստանի քաղաքացիների միություն (1993-2002)
Միավորված դեմոկրատներ (2002 թ.-ից)
Հաջորդող՝Զուրաբ Նողիադելի
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 9, 1963(1963-12-09)[1][2]
Ծննդավայր՝Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանի օր՝փետրվարի 3, 2005(2005-02-03)[1][2] (41 տարեկան)
Վախճանի վայրը՝Թբիլիսի, Վրաստան[1]
Պարգևներ՝
Սուրբ Գեորգիի հաղթանակի շքանշան և January 13th commemorative medal
Изображение автографа

Զուրաբ Ժվանիա (վրաց.՝ ზურაბ ბესარიონის ძე ჟვანიაԶուրաբ Բեսարիոնիս ձե Ժվանիա, դեկտեմբերի 9, 1963(1963-12-09)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 3, 2005(2005-02-03)[1][2], Թբիլիսի, Վրաստան[1]), վրացի քաղաքական և հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուրաբ Ժվանիան ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 9-ին Թբիլիսիում` զինվորականի ընտանիքում։ Մայրը՝ Ռեմա Անտոնովան, հոր կողմից հայ[3] է, մոր կողմից՝ հրեա[4]։

1985 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, որից հետո՝ մինչև 1992 թվականը, աշխատել է նույն ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում։

1989 թ. Վրաստանում ստեղծել է «Կանաչների» շարժումը, այնուհետև «Կանաչների» կուսակցությունը՝ դառնալով նրա առաջին նախագահը։ Երկու տարի շարունակ եղել է Եվրոպայի «Կանաչների» շարժման համանախագահ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուրաբ Ժվանիա» հոդվածին։