Կարլ Գուստավ Յունգ
Կարլ Գուստավ Յունգ (գերմ.՝ Carl Gustav Jung, հուլիսի 26, 1875[1][2][3][…], Կեսվիլ, Տուրգաու, Շվեյցարիա[4][2] - հունիսի 6, 1961[4][1][2][…], Կյուսնախտ, Ցյուրիխ, Շվեյցարիա[4][2]), շվեյցարացի հոգեբույժ, խորքային հոգեբանության ուղղություններից մեկի՝ անալիտիկ հոգեբանության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգը ծնվել է 1875 թվականի հուլիսի 26-ին, Շվեյցարիայի Կեսվիլ քաղաքում շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցու հովվի ընտանիքում։ Նրա պապերը մասնագիտությամբ բժիշկներ են եղել։ Կարլ Գուստավ Յունգը ավարտել է Բազելի բժշկական համալսարանը։ 1900-1906 թվականներին աշխատում է Ցյուրիխի հոգեբուժական կլինիկայում որպես Է․ Բլեյլեռի ասիստենտը։ 1909-1913 թթ. համագործակցում է Զ․ Ֆրոյդի հետ, խաղում է կարևոր դեր հոգեվերլուծական շարժման մեջ․ հոգեվերլուծական միջազգային միության առաջին նախագահն էր, հոգեվերլուծական ամսագրի խմբագիրը, կարդում էր հոգեվերլուծության ներածության դասախոսություններ[11]։
1911 թվականին Յունգը հեռանում է Հոգեվերլուծական միջազգային ասոցիացիայից և հրաժարվում է հոգեվերլուծության տեխնիկայից։ Նա ստեղծում է սեփական հոգեբանական տեսություն և թերապիա, որը անվանում է «անալիտիկ հոգեբանություն»[12]։ Իր գաղափարներով Յունգը մեծ ազդեցություն է ունեցել ոչ միայն հոգեբուժության և հոգեբանության, այլև ՝ մարդաբանության, էնթնոգիտության, մշակութաբանության, համեմատական կրոնագիտության, մանկավարժության և գրականության վրա[11]։
1935 թվականին նշանակվում է Շվեյցարական պոլիտեխնիկական դպրոցի հոգեբանության պրոֆեսոր, նույն թվականին հիմնադրում է Շվեյցարական կիրառական հոգեբանության միությունը։
Նացիզմի տարիներին Յունգը դասավանդել է Ցյուրիխում և Բազելում։ Նաև հրատարակել է «Հոգեբանություն և հարակից ոլորտներ» («Zentralblatt für Psychotherapie und ihre Grenzgebiete») ամսագիրը։ Յունգը հաճախակի մեղադրվել է նացիստների հետ համագործակցելու համար սակայն պաշտոնապես չի դատապարտվել։
Յունգը մահացել է Կյունախտի իր տանը, 1961 թվականի հուլիսի 6-ին։ Թաղված է նույն քաղաքի բողոքական եկեղեցու գերեզմանատանը։
1948 թվականին Ցյուրիխում հիմնադրվել է Կ․ Գ․ Յունգի անվան համալսարան։ Համալսարանում դասավանդում էին գերմաներեն և անգլերեն լեզուներով։ Յունգի մեթոդի համախոհները ստեղծում են անալիտիկ հոգեբանության միություն Անգլիայում, ԱՄՆ-ում և մի շարք եվրոպական երկրներում։
Հիմնական գաղափարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- արքետիպեր
- հոգեբանական տիպեր
- ալքիմիական սիմվոլիկ լեզվի մեկնաբանությունը որպես արքետիպեր
- կոլեկտիվ անգիտակցական
- ինդիվիդուալիզացիա
- անիմա և անիմուս
- պերսոնա և «ստվեր»
- ինտրովերսիա և էքստրովերսիա
- ինքնություն (գերմ.՝ Selbst)
Գիտական հայացքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ժամանակ լինելով Զիգմունդ Ֆրոյդի աշակերտը և հետևելով նրան՝ հավատում էր երազների և առասպելական կերպարների փոխադարձ ազդեցությանը, սակայն դրանք կապում էր ոչ թե անհատի ենթագիտակցության մեջ ամրագրված հուշերի, այլ մարդուն ի վերուստ տրված առասպելական արքետիպային խորհուրդների հետ։ Սակայն Յունգը իր ինքնակենսագրության մեջ պատմում է Ֆրոյդի հետ ունեցած խորը աշխարհայացքային հակասությունների մասին[13]։ Ինչը հիմք է տալիս որոշ հետազոտողներին կարծելու, որ Յունգը մինչև Ֆրոյդի հետ հանդիպելը արդեն ունեցել է իր սեփական տեսության սաղմերը։
Արքետիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարում էր առասպելները համամարդկային երևույթ, որոնցում կրկնվում են միևնույն մոտիվները, հաճախ՝ միևնույն ձևերով։ Դրանք տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում ունեցել են ազգային ու ժամանակի շունչն արտահայտող որոշ առանձնահատկություններ, որոնք, սակայն, չեն կարող ստվերել առասպելի համապարփակ բնույթը։ Առասպելների առանցքը կազմող շրջիկ և անվերջ կրկնվող սյուժեներն ու կերպարները Յունգը կոչել է արքետիպեր[14][15]։ Որոշ արքետիպերի ցուցակը
- Թշնամական էակի մասին պատկերացումները
- Հերոս-փրկչի մասին պատկերացում, որտեղ հերոսը մահանում է, սակայն հրաշալի կերպով հարություն է առնում
- Երրորդության արքետիպը (օրինակ ՝ Հայր, Որդի և Սուրբ հոգի)
- Անդրոգին
- Փիլիսոփայական քար
- Կվինտեսենցիա
- Երկրի կենտրոն, Համաշխարհային ծառ, Համաշխարհային առանցք
- Հավիտենական կյանք
- Վտարում դրախտից
- Գռաալ
- Հրեշտակներ և Դևեր
- Աստված և մարդ
- Թրիքստեր
- ...[16][17]
Հոգեբանական տիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգը առաջարկել է հոգեբանական տիպաբանության երկու եղանակ։
Ըստ կողմնորոշման
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգը կարծում էր, ցանկացած մարդ կամ ձգտում է ընկալել արտաքին աշխարհի օբյեկտները, կամ ձգտում է դրանցից վերացարկվել։ Այդ տարբերությունը նա անվանում էր ընդհանուր կողմորոշման տիպ և անվանում էր էքստրավերսիա և ինտրովերսիա[18]։
- էքստրավերտ - ուղղված դեպի աշխարհի ընկալմանը
- Ինտրովերտ - ուղղված դեպի «ներս»
Յունգը համարում էր, որ չկան «մաքուր» էքստրովերտներ և ինտրովերտներ, ու երկու հոգեբանական մեխանիզմներն էլ հատուկ են բոլոր մարդկանց, սակայն առավել օգտագործվողը պայմանավորում էր մարդուն այս կամ այն տիպին դասելու հնարավորությունը[18]։
Ըստ գերիշխող ֆունկցիայի
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունգի կողմից առաջարկված մեկ այլ հոգեբանական դասակարգման եղանակը հիմնված էր հոգեկանի չորս ֆունկցիաների օգտագործման ինտենսիվության վրա։ Այդ ֆունկցիաներն են
- Մտածողություն
- Զգացմունք
- Զգայություն
- Ինտուիցիա
Ելնելով այս հոգեբանական ֆունկցիաների առաջատար դիրքից այս կամ այն մարդու հոգեկանում, Յունգը առաջարկում էր մարդկանց հոգեկերտվածքները դասակարգել հետևյալ կերպ։
- Մտածողական տիպ
- Զգացմունքային տիպ
- Զգայական տիպ
- Ինտուիտիվ տիպ[19]
Պերսոնա և Ստվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերսոնան և Ստվերը Յունգի կողմից առաջարկված երկու արքետիպեր են։ Պերսոնան մարդու սոցիալական դերից բխող արքետիպ է, որը ներառում է արտաքին աշխարհի պատկերացումները մարդու մասին, նրա «սոցիալական դիմակն» է, որը թաքցնում է մարդու իրական էությունը[20]։
Ստվերը ինչ-որ իմաստով Պերսոնային հակառակ արքետիպ է, այն ներառում է մարդու այն հատկանիշները, որոնք հակասում են նրա Պերսոնային։ Ստվերը Էգո (Ես)-ի մի մասն է, որը բխում է անգիտակցականից։ Միևնույն ժամանակ այն բավականին ավտոնոմ գոյացություն է և արտահայտվում է պրոեկցիաների միջոցով։ Ըստ Յունգի Ստվերը անհրաժեշտ է ինտեգրել անձի ամբողջականության մեջ[21]։
Անիմա և Անիմուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիման և Անիմուսը (լատին․՝ anima և լատին․՝ animus — «հոգի», համապատասխանաբար արական և իգական «հոգի») Յունգի կողմից հոգեբանություն ներմուծված տերմիններ են, արականության և իգականության հետ կապված արքետիպերի նկարագրման համար։ Յունգը կապում էր անիմուսը կատեգորիկ, կոշտ, չափազանց սկզբունքային, դեպի դուրս ուղղված որոշումների հետ, իսկ անիման՝ էմոցիաների, տրամադրությունների և դեպի ներս ուղղվածության հետ[22]։ Յունգը ենթադրում էր, որ յուրաքանչյուր մարդ ունի թե անիմայի, և թե անիմուսի տարրեր, այնպիսի չափաբաժիններով, որոնք պայմանավորված չեն նրա սեռական պատկանելությամբ։ Այսպիսով տղամարդու բնավորության մեջ կարող է գերակայել անիմուսը, սակայն առկա լինել նաև անիման[22]։
Անհատական անգիտակցական
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական անգիտակցական ներառում է իր մեջ կոնֆլիկտներն ու հիշողությունները, որոնք ինչ-որ ժամանակ գիտակցվել են, բայց այժմ ճնշված են կամ մոռացված։ Անհատական անգիտակցականի մեջ են մտնում նաև այն զգայական տպավորությունները, որոնք իրենց աղոտության պատճառով չեն արտացոլվել գիտակցության կողմից։ Այսպիսով, յունգյան անհատական անգիտակցականի կոնցեպցիան ինչ-որ բանով նման է Զիգմունդ Ֆրոյդի անգիտակցականին։ Սակայն Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի գցած հիմքերի վրա, զարգացրեց այդ հիմնադրույթը և ընդգծում էր այն, որ անհատական անգիտակցականն իր մեջ ունի համակարգեր, կամ հուզականորեն լիցքավորված մտքեր, զգացմունքներ և հիշողություններ, որոնք դուրս են հանվել անհատի կողմից իր կամ ցեղի ժառանգական փորձից։ Յունգը պնդում էր, որ անհատական անգիտակցականի բովանդակությունը ամեն մարդու մոտ յուրօրինակ է, և որպես կանոն, հասանելի է գիտակցության համար։ Այսպիսով Յունգը, Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը համահունչ, մատնանշում է այն փաստը որ անձի անգիտակցականը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի վրա, սակայն նա գտնում էր, որ այդ ազդեցությունն իրականացվում է ուղղակիորեն, առանց միջնորդվածության կամ վերափոխման, ինչպես դա անում է «քննադատությունը» Զիգմունդ Ֆրոյդի մոտ, և վերջինիս բովանդակությունը ամբողջովին հասանելի է գիտակցությանը, ինչը հակասում է հոգեվերլուծության տեսությանը[23]։
Կոլեկտիվ անգիտակցական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Յունգի, կոլեկտիվ անգիտակցականը մարդու հոգեկանի այն մասն է, որը պայմանավորված չէ տվյալ մարդու սեփական փորձով, այլ «ժառանգվում» է նախնիներից։ Այն մարդկության ընդհանուր փորձն է։ Կոլեկտիվ անգիտակցականը անգիտակցականի առավել խորքում գտնվող շերտն է, այն ավելի խորն է քան անձնական անգիտակցականը։ Կոլեկտիվ անգիտակցականում են գտնվում բոլոր արքետիպերը[24]։
Յունգը և ալքիմիան
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ականների Յունգի աշխատանքները կենտրոնացած են ալքիմիայի վրա։
1944 թ. նա հրապարակում է "Հոգեբանություն և Ալքիմիա" երկը, որտեղ վերլուծվում են ալքիմիական խորհրդանիշները և ցուցադրվում է դրանց անմիջական կապը հոգեվերլուծական գործընթացի հետ։ Յունգը պնդում էր, որ ալքիմիական գործընթացը անկատար հոգու (սնդիկ) վերածումն է կատարյալ հոգու (ոսկի) և ինդիվիդուացման գործընթացի մետաֆորն է[25]։
1963 թ. լույս է տեսնում Mysterium Coniunctionis գիրքը, որտեղ Յունգը կենտրոնանում է "Mysterium Coniunctionis" կոչվող արքետիպի վրա։ Արքետիպը հայտնի է նաև որպես "սրբազան ամուսնություն արևի և լուսինի միջև"[26]։
Յունգը և «Տիբեթյան մեռյալների գիրքը»
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին պրոֆեսոր Վ․ Յ Էվանս-Վենտսի ջանքերով Օքսֆորդում հրապարակվում է «Տիբեթյան մեռյալների գրքի» անգլերեն թարգմանությունը, որի համար հոգեբանական մեկանաբանություն է գրում Կ․ Գ․ Յունգը[27]։
Աշխատանքների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքների ցանկը(անգլ.)
Յունգը համաշխարհային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմ «Վտանգավոր Մեթոդ» (A Dangerous Method) ռեժ․ Դեվիդ Կրոնեննբերգ
- «Սուրբ լեռը» (The Holy Mountain ռեժ․ Ալեխանդրո Խոդորովսկի, 1976) ֆիլմում նկատվում են հղումներ Յունգյան հոգեբանական տեսություններին
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americana (իսպ.) — Editorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1961-1962. — P. 233—234. — ISBN 978-84-239-4500-9
- ↑ 3,0 3,1 Carl Gustav Jung (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Юнг Карл Густав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://books.google.es/books?id=fnkrAQAAMAAJ&dq=inauthor%3A%22Gerhard%20Wehr%22&hl=es&source=gbs_book_other_versions
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.museum-jung.ru/museum.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://cyberleninka.ru/article/n/karl-yung-izranennyy-lekar-dushi-perevod-s-angliyskogo-alekseya-lisogora-5
- ↑ 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 11,0 11,1 Richard Noll, The Aryan Christ: The Secret Life of Carl Jung (Random House, 1997)
- ↑ К. Г. Юнг Критика психоанализа / Пер. с нем. и англ. под общей ред. В. Зеленского — Санкт-Петербург:
- ↑ К. Г. Юнг Воспоминания, сновидения, размышления
- ↑ К. Г. Юнг Архетип и символ
- ↑ Գոհար Վարդումյան, Երվանդ Մարգարյան, ԿՐՈՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ (ուսումնական ձեռնարկ), պրակ Ա, Հին կրոններ, Երևան, 2006
- ↑ К.Г. Юнг. Человек и его символы. М., 1997
- ↑ К.Г. Юнг., Подход к бессознательному // Архетип и символ. — М., Ренессанс, 1991. — С.65
- ↑ 18,0 18,1 Jung, C. G. Psychologische Typen. — Zurich : Rascher Verlag, 1921.
- ↑ Юнг, К. Г. Психологические типы = Psychologische Typen : 1923 / пер. В. Зеленского // Собрание сочинений / К. Г. Юнг. — Vol. 6. — P. 510—523. — Ориг. публ. в Zeitschrift für Menschenkunde, май 1925, S. 45—65.
- ↑ Психологический словарь
- ↑ К. Г. Юнг. Сознание, бессознательное и индивидуация
- ↑ 22,0 22,1 Психологический словарь — Анимус и анима
- ↑ Brown J. “Freud and the Postfreudians”, London: Penguin, 1961.
- ↑ Карл Густав Юнг․ Концепция коллективного бессознательного
- ↑ Jung, C. G. (1944). Psychology and Alchemy (2nd ed. 1968 Collected Works Vol. 12 ISBN 0-691-01831-6). London: Routledge.
- ↑ Jung, C. G. (1956). Mysterium Coniunctionis: An Inquiry into the Separation and Synthesis of Psychic Opposites in Alchemy. London: Routledge. (2nd ed. 1970 Collected Works Vol. 14 ISBN 0-691-01816-2) This was Jung's last book length work, completed when he was eighty.
- ↑ Тибетская Книга Мертвых. Перевод с Английского О.Т.Тумановой, 2-е издание, исправленное, Фаир-Пресс Москва 2003г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլ Գուստավ Յունգ․ Դևերին գրավում են զանգվածները
- Յունգի կենսագրությունը hogeban.info կայքում
- Յունգի տեքստերը granish.org կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Գուստավ Յունգ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1875 ծնունդներ
- Շվեյցարիայում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1961 մահեր
- Շվեյցարիայում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի հոգեբաններ
- Հոգեվերլուծաբաններ
- Հոգեթերապիա
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Հոգեբույժներ
- Շվեյցարացի փիլիսոփաներ
- Շվեյցարացի բողոքականներ
- Շվեյցարացի աստղագուշակներ
- 20-րդ դարի հոգեբաններ