Jump to content

Nikon

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nikon
Изображение логотипа
Տեսակբազմազգ ընկերություն, camera manufacturer? և հանրային ընկերություն
Հիմնադրված է1917[1]
ՎայրՄինատո, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունcamera?
Դուստր ընկերություններNikon UK? և Nikon (United States)?
Կայքjp.nikon.com
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[2], SD Association[3], Camera & Imaging Products Association[4] և Business Software Alliance[5]
Բորսա7731
 Nikon Վիքիպահեստում

Nikon Corporation (ճապ.՝ 株式会社ニコン «Նիկոն»), ճապոնական ընկերություն, որը մասնագիտանում է օպտիկայի և էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։

Nikon-ը մտնում է Mitsubishi Group-ի մեջ։ Այն հիմնադրել է Kōgaku Kōgyō-ն 1917 թվականի հուլիս 25-ին Nippon Kogaku K.K. անվանումով (Nippon Kogaku Kabushiki Kaisha), վերանվանվել է 1988 թվականին[6], որի նախագահն էր Կաձուո Ուսիդան (Kazuo Ushida)։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում։

Nikon Corporation-ը ստեղծվել է 1917 թվականին, երբ միացան օպտիկական սարքերի երեք արտադրողներ (Seisakusho, Iwaki Glass Co, Fujii Lens) և ստեղծեցին ամբողջովին ինտեգրալային կազմակերպություն Nippon Kogaku Kokyo K.K. անվանումով[7]։ Ընկերությունը արտադրում էր օպտիկական սարքեր Ճապոնիայի ռազմական նավատորմի համար։

1932 թվականին հայտվեց Nikkor օբյեկտիվների բրենդը[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկերության արտադրամասերի քանակը դարձավ 19, 23 հազար աշխատակիցներով։ Ընկերությունը ճապոնական բանակի համար արտադրում էր հեռադիտակներ, օբյեկտիվներ և նշանառիչներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկերությունը սկսեց քաղաքացիական արտադրանք մեկ արտադրամասում։ Սկզբնապես մշակվել է երկխցիկանի ֆոտոապարոտ (6х6), սակայն հետագայում մտածվել է ավելի զարգացնել փոքր ֆորմատ ունեցող տեխնիկան և 1946 թվականին ստեղծվել է 35-միլիմետրանոց միաթաղանթ տեսաախցիկ։ Հենց այդ ժամանակ էլ դադարեցվել են Canon-ի 35 միլիմետրանոց օբյեկտիվների արտադրությունը։ Nikon-ը դարձավ ընկերության անվանումը։ 1948 թվականին սկսվեց Nikon I ֆոտոապարատների արտահանումը Հոնկոնգ։

1950 թվականին թողարկվել է Nikon S տեսախցիկը։ 1950 թվականի հուլիսից մինչև 1951 թվականի հունվարը Կորեական պատերազմի ժամանակ տեսախցիկից օգտվում էր ամերիկացի լրագրող Դևիդ Դուգլաս Դունկանը (David Douglas Duncan):

1953 թվականին հիմնվել է Nikon Optical Co., Inc. ընկերությունը (հիմա կոչվում է Nippon Kogaku (U.S.A.) Inc.) ԱՄՆ արտահանման համար[8]։

1957 թվականին սկսվեց Nikon SP հեռաչափ տեսախցիկի թողարկումը։ Իր որակով ֆոտոապարատը մրցում է Leica և Carl Zeiss արտադրանքի հետ։ Ընկերությունը երկար ժամանակ դադարեցրեց հեռաչափ տեսախցիկների արտադրությունը և սկսում է միաթաղանթ տեսախցիկների մշակումը։ 1959 թվականին հայտնվում է Nikon F-ը։ 30 տարի շարունակ Nikon F-ը ունի մեծ հեղինակություն պրոֆեսիոնալ լուսանկարիչների շրջանում։

1971 թվականին թողարկվել է Nikon F2 ֆոտոապարատը։

1980 թվականին ընկերությունը թողարկեց սարքավորումներ Ֆոտոլիտոգրաֆիայի համար։ Հենց այդ տարի հայտնվեց Nikon F3 ֆոտոապարատը։ Nikon F3 մասնակցել է NASA-ի տիեզերական թռիչքում։ 1982 թվականին թողարկվել է գունավոր վիդեոապարատ՝ S-100: ԱՄՆ-ում ստեղծվել է Nikon Precision Inc ընկերությունը։ Ընկերությունը վաճառում է սարքավորումներ կիսահաղորդիչային արդյունաբերության համար։

1990 թվականին բացվել է առանձին ընկերություն Թաիլանդում։ 1991 թվականին կառուցվել է արտադրամաս։ 2000 թվականին արտադրամասում աշխատում էր 2000 մարդ, իսկ 2004-ին՝ 8000: 1995 թվականին Fujifilm-ի հետ համատեղ մշակվել է թվային տեսախցիկի առաջին նմուշը։ 1997 թվականին հայտնվեց կոմպակտ թվային ֆոտոապարատը՝ Coolpix-100։ 1999 թվականին թողարկվել է Nikon D1 տեսախցիկը, իսկ 1996 թվականին սկսվել է Nikon F5 տեսախցիկների արտադրությունը, 2004 թվականին՝ Nikon F6:

2013 թվականին Լաոսում հիմնվեց Nikon Lao Co., Ltd. ընկերությունը։

2010 թվականի օգոստոսին Nikkor օբյեկտիվների գումարային վաճառքը հասավ 55 միլիոնի[9], 2011-ի ապրիլին՝ 60 միլիոն հատ[10], իսկ 2016-ի հուլիսին անցավ 100 միլիոնը[11]։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսին Nikon ընկերությունը բաժանվել է չորս ստորաաբաժանումների։

  • Ֆոտոտեխնիկա և ֆոտոպատկանելիություն՝ տեսախցիկների ֆոտոօբյեկտիվների (Nikkor ապրանքնիշի տակ), Ֆոտոլուսարձակների, սպորտոյին օպտիկայի և ծրագրային ապահովման արտադրություն։
  • Ճշգրիտ սարքավորումներ՝ Իմերսիոն մեթոդով միկրոսխեմաների պատրաստման համակարգերի, ինչպես նաև FPD-համակարգերի և հեղուկ բյուրեղային էկրաների պատրաստում։
  • Գործիքներ՝ մանրադիտակների և չափիչ սարքերի արտադրություն։
  • Այլ հոսքեր՝ բժշկական սարքավորումների և ակնաբուժական թաղանթների արտադրություն (համատեղելի է Nikon-Essilor Co., Ltd. ընկերության հետ)։

2006 թվականից ընկերությունը ամբողջովին դադարեցրեց ժապավենային տեսախցիկների արտադրությունը (մնացին միայն երկու մոդելներ՝ Nikon F6 և Nikon FM10), կենտրոնանալով թվային տեխնիկայի արտադրության վրա։ Ընդ որում արտադրությունից դուրս եկած մոդելների տեխնիկական սպասարկումը շարունակվեց ևս տասը տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://www.wi-fi.org/membership/member-companies
  3. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  4. https://www.cipa.jp/e/guide/member-list.html
  5. https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
  6. Борис Бакст (2012 թ․ օգոստոսի 7). «Никон. Начало отсчёта». Статьи о фототехнике (անգլերեն). Фотомастерские РСУ. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  7. 7,0 7,1 «Nikon - Corporate History». // nikon.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  8. Corporate History (англ.). Nikon Corp.. Проверено 3 октября 2015
  9. Total Production of NIKKOR Lenses for Nikon SLR Cameras Reaches Fifty-Five Million 15 September 2010
  10. Nikon marks production of 60 millionth Nikkor lens Tuesday, 5 April 2011
  11. Пресс-центр - Узнать больше | Nikon Россия