Jump to content

Bohemian Rhapsody

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Bohemian Rhapsody
սինգլ "A Night at the Opera" ալբոմից
Քուինի
ԹողարկվածՀոկտեմբեր 31, 1975
ՁայնագրվածՕգոստոս-Սեպտեմբեր 1975, Rockfield Studio 1
ԺանրՌոք
Տևողություն5:55
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլEMI, Elektra, Parlophone, Hollywood
ՊրոդյուսերՌոյ Թոմաս Բեյկեր,Քուին
Քուինի ալբոմների ժամանակագրություն
Lily of the Valley
1975
Bohemian Rhapsody
1975
You're My Best Friend
1976

Show Must Go On, անգլիական Քուին խմբի երգն է, որը ձայնագրվել է իրենց "A Night at the Opera" ալբոմում։ Ստեղծվել է խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կողմից 1975 թվականին։ Երգն ուներ տարօրինակ երաժշտական ձև։ Այն կարելի է բաժանել վեց մասի, որոնք ունեն լիովին տարբեր ոճեր, դրանք էլ իրենց հերթին չունեն կրկներգեր և ներկայացնում են երաժշտական առանձին ուղղվածություններ՝ օպերա և բալլադ, ակապելլա և հեվի-մեթալ։ Թողարկվել է նաև որպես սինգլ, վաճառվել է երգի ավելի քան 6 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում։ «Bohemian Rhapsody»-ն թռիչքային կետ եղավ խմբի կարիերայի համար. նրա շնորհիվ երաժիշտները համաշխարհային ճանաչում ձեռք բերեցին։

Ձայնագրվելուց մի քանի տարի անց երգը համարվել է հազարամյակի լավագույն երգը, իսկ Rolling Stones ամսագիրը երգն ընդգրկել է իրենց լավագույն 500 երգերի ցուցակում, այն զբաղեցրել է 163 հորիզոնականը։ Ձայնագրվելուց հետո երգը միշտ ընդգրկված է եղել խմբի համերգային երգերի ցուցակում։ Այն նաև ունի տեսահոլովակ, որը պատմության ամենահայտնի հոլովակներից մեկն է։ Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը և մնացել նույն հորիզոնականում 9 շաբաթ[1]։ 2012 թվականին երգը համարվել է բրիտանացիների ամենասիրելի երգը՝ ITV-ի անցկացրած քվեարկությունից հետո[2]։

Քուինը և պրոդյուսեր Ռոյ Թոմաս Բեյքերը երգի ձայնագրությամբ զբաղվել են ավելի քան երեք շաբաթ։ Հերեֆորդշիրում անցկացված երեքշաբաթյա փորձերից հետո՝ 1975 թվականի օգոստոսի 24-ին, Rockfield 1 ստուդիայում, որը գտնվում էր Ուելսի Մոնուտ քաղաքում, սկսվեց երգի ձայնագրությունը։ Ձայնագրման ժամանակ օգտագործվել են նաև Roundhouse, SARM (East), Scorpion և Wessex ստուդիաները։ Ըստ խմբի անդամների հիշողությունների՝ Մերկուրին լիովին տրվել էր աշխատանքին։

Ամենասկզբում ձայնագրվեցին Մերկուրիի դաշնամուրի, Ջոն Դիքոնի բասս-կիթառի և Ռոջեր Թեյլորի հարվածային գործիքների պարտիաները։ Խումբը նաև օգտագործեց բաս-կիթառ Fender-ից, էլեկտրոկիթառ Red Special-ից, հարվածայիններ Ludwig-ից, թիմփանիի և կոչնազանգ Paiste-ից։ Մերկուրին նվագում էր Bechstein դաշնամուրին, որը հետագայում օգտագործվեց տեսահոլովակում և Բրիտանիայում ունեցած համերգային շրջագայության ժամանակ։

Երբ ձայնագրություններն ավարտվեցին, սինգլը դարձավ ամենաթանկը, որը երբևէ եղել է և մինչև այժմ մնում է որակի չափանիշ երաժշտության ոլորտում։

Երբ խումբը ցանկություն հայտնեց երգը որպես սինգլ թողարկել, լեյբլի ղեկավարությունը կատեգորիկ մերժեց խմբին, բացատրելով, որ հինգ ու կես րոպե ձգվող երգը երբեք հիթ չի դառնա։ Եթե հավատանք խմբի պրոդյուսեր Ռոյ Թոմաս Բեյքերի խոսքերին, ապա տեղի է ունեցել այսպիսի մի բան. երգը ցույց են տվել անգլիացի հայտնի դերասան, հեռուստա- և ռադիոհաղորդավար Քեննի Էվերետին, որն այդ ժամանակ DJ էր Capital ռադիոյում։ Այն տվեցին Էվերետին միայն մի պայմանով, որ նա չի տեղադրի ռադիոյում։ «Շատ լավ, չեմ տեղադրի»,- աչքով արեց և պատասխանեց Էվերետը։ Էվերետը ռադիոլսողներին սկզբում բարկացրեց երգից հատվածներ տեղադրելով, իսկ հետո երկու արձակուրդային օր իր շոուի ժամանակ այն հնչեցրեց 14 անգամ։ Երկուշաբթի օրը մարդկային առհելի հոսքեր մտնում էին խանութներ՝ գնելու ձայներիզը, սակայն այն դեռևս չկար վաճառքում[3]։

Արդյունքում, ձայնագրող ընկերությունը ստիպված էր թողարկել երգը։ Այն թողարկվեց «I’m in Love with My Car» սինգլի սկավառակի «Բ» կողմում։

1981 թվականին այն հայտնվեց «Greatest Hits» ժողովածուում՝ իբրև ալբոմի առաջին երգ։

1991 թվականին՝ Մերկուրիի մահից հետո, Bohemian Rhapsody-ին կրկին թողարկվեց որպես սինգլ «These Are the Days of Our Lives» երգի հետ և նորից դարձավ հիթ։ Մերկուրին մահվանից առաջ պատվիրել էր, որ այդ երգի վերաթողարկման ամբողջ եկամուտը փոխանցվի Թերրենսա Հիգգինսի՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի բարեգործական ֆոնդին։

  • Սինգլը վաճառվել է ավելի քան 2 միլիոն օրինակով Մեծ Բրիտանիայում, դառնալով այնտեղի 3-րդ ամենաշատ վաճառված սինգլը։ Այն որպես սինգլ է ձայնագրվել նաև 1991 թվականին Ֆրեդի Մերկուրի մահավանից հետո և բրիտանական հիթ-շքերթում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը և մնացել նույն հորիզոնականում ուղիղ 5 շաբաթ։
  • Երգը Wayne's World ֆիլմի սաունդթրեկն է։
  • Երգի պատվին է անվանվել «That '70s Show» սերիալի ութերորդ եթերաշրջանի առաջին էպիզոդը, որը միաժամանակ էկրաններ բարձրացավ այն սերիայի հետ, որը անվանվել էր խմբի մյուս երգի՝ «Somebody to Love»-ի պատվին։
  • You Tube-ում տեսահոլովակն ունի ավելի քան 1 միլիարդ դիտում[4]
  • Երգի անվանումով է վերնագրվել «Cowboy Bebop»-ի տասնչորսերորդ սերիան
  • «RockFM» ռադիոյի կողմից 2014 թվականին անցկացված քվեարկության արդյունքում «Bohemian Rhapsody»-ն ճանաչվեց բոլոր ժամանակների լավագույն ռոք երգը[5]
  • Ինքնասպանների ջոկատը ֆիլմում երգը օգտագործվել է որպես սաունդթրեք
  • Երգը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։
  • Ըստ «Rolling Stonesi»-ի «Լավագույն 500 երգերի» ցանկում զբաղեցրել է 166-րդ հորիզոնականը[6]։
տարածք սերտիֆիկացում վաճառք/բեռնում
Իտալիա Ոսկե 15,000
Մեծ Բրիտանիա 2× Պլատին 2,300,000
Ամերիկայի Միացյալ Նահագներ Ոսկե+Ոսկե 3,609,000

Մեծ Բրիտանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1975 թվականի նոյեմբերի 8-ի չարթը[7]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17
Հորիզոնական 47 17 09 01 01 01 01 01 01 01 01 01 03 06 16 32 36
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1992 թվականի դեկտեմբերի 21-ի չարթը[8]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14
01 01 01 01 01 02 04 10 16 13 21 36 53 55
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Billboard Hot 100, 1976 թվական
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
Հորիզոնական 81 71 59 49 43 38 33 31 29 25 22 19 17 15 12 10 02 05 11 19 27 39 59 93
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Billboard Hot 100, 1992
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16 17
Հորիզոնական 81 49 24 10 04 04 04 02 03 05 09 16 22 28 35 43 47

Նիդերլանդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդերլանդների չարթը[9]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13
Հորիզոնական 15 04 02 01 01 01 02 02 06 09 16 26 37
Նիդերլանդներ Նիդերլանդներ Նիդերլանդների չարթը[9]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11
Հորիզոնական 15 04 02 02 02 02 04 08 15 20 37
Շվեյցարիա Շվեյցարիա 1976 թվականի փետրվարի 20-ի շվեյցարական չարթը[10]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Հորիզոնական 10 07 04 05 04 05 05 06 09 11 12 14
Շվեյցարիա Շվեյցարիա 1992 թվականի հունվարի 12-ի շվեյցարական չարթը[10]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Հորիզոնական 18 16 11 08 11 09 14 24 20 34 33 39
Նորվեգիա Նորվեգիա 1976 թվականի չորս շաբաթվա նորվեգիական չարթ[11]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13
Հորիզոնական 08 06 07 05 04 05 06 07 08 08 10 10 10
Շվեդիա Շվեդիա 1976 թվականի փետրվարի 16-ի շվեդիական չարթը[12]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15
Հորիզոնական 19 18
Ավստրիա Ավստրիա 1992 թվականի փետրվարի 2-ի ավստրիական չարթը[13]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12
Հորիզոնական 17 13 14 11 08 12 16 19 12 16 16 21
Ֆրանսիա Ֆրանսիա 1992 թվականի օգոստոսի 1-ի ֆրանսիական չարթը[14]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15
Հորիզոնական 29 31 23 26 17 15 23 15 17 18 23 32 25 30 32
Ավստրալիա Ավստրալիա 1992 թվականի հունվարի 19-ի ավստրալիական չարթը[15]
Շաբաթ 01 02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13
Հորիզոնական 45 12 10 06 05 07 11 14 15 23 33 38 46

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.youtube.com/watch?v=fJ9rUzIMcZQ
  2. http://www.officialcharts.com/chart-news/queens-bohemian-rhapsody-voted-the-nations-favourite-number-1-single-1491/
  3. Интересные факты о песне Queen Bohemian Rhapsody
  4. Queen Official (2008 թ․ օգոստոսի 1). «Queen - Bohemian Rhapsody (Official Video)». Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  5. «ROCK FM — 100 ЛУЧШИХ РОК-ПЕСЕН». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  7. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Bohemian Rhapsody» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  8. «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - Bohemian Rhapsody/These Are The Days» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  9. 9,0 9,1 «Bohemian Rhapsody» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  10. 10,0 10,1 «Queen - Bohemian Rhapsody - hitparade.ch» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  11. «norwegiancharts.com - Queen - Bohemian Rhapsody» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  12. «swedishcharts.com - Queen - Bohemian Rhapsody» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  13. «Queen - Bohemian Rhapsody - austriancharts.at» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  14. «Queen - Bohemian Rhapsody - austriancharts.at» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
  15. «australian-charts.com - Queen - Bohemian Rhapsody» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 28 июля 2007-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]