AACTA կինոմրցանակ
AACTA կինոմրցանակ (Australian Academy of Cinema and Television Arts Award (AACTA Awards), Ավստրալիայի կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի կողմից շնորհվող մրցանակ։ Շնորհվում է կինոյի և հեռուստատեսության բնագավառներում ձեռք բերված ակնառու նվաճումների համար և համարվում է բարձրագույն պարգև այդ ասպարեզներում[1]՝ համեմատվելով ամերիկյան «Օսկարի» և բրիտանական BAFTA-ի հետ (հաճախ պարզապես կոչվում է «ավստրալիական Օսկար»[2]):
Մրցանակը տրվում է սկսած 1958 թվականից։ Սկզբնապես կոչվել է ավստրալիական կինոինստիտուտի մրցանակ (AFI Awards) և ներառել է 6 ոլորտի 30 անվանակարգ։ 1986 թվականից կարգը որոշակի փոփոխության է ենթարկվել, և մրցանակաբաշխությունը ներառել է ոչ միայն կինոն, այլև հեռուստատեսությունը[3]։ 2011 թվականից պարգևը վերանվանվել է Ավստրալիայի կինո և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի մրցանակ՝ AACTA Awards[4][5]: 2012 թվականի հունվարի 27-ին սահմանվել են AACTA-ի միջազգային մրցանակներ, որոնք շնորհվում են յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, Լոս Անջելեսում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History of AFI». Australian Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Rush named president of Australian Oscars». ABC. 2011 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Australian Film Institute – Celebrating 50 Years of Pride and Passion». Australian Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 7-ին.
- ↑ «The Australian Film Institute – Celebrating 50 Years of Pride and Passion». Australian Film Institute. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Rush named president of Australian Oscars». Australian Broadcasting Corporation. 2011 թ․ օգոստոսի 19.
- ↑ «About the AACTA Awards». AACTA. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական կայք՝ http://www.aacta.org/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «AACTA կինոմրցանակ» հոդվածին։ |
|