Ելակային սերունդ
Ելակային սերունդ (հազվադեպ՝ «ազնվամորու սերունդ»[1], Ցաոմեյ Ցզու[2], չինարեն՝ 草莓族[3] կամ 草莓世代, փինյին՝ Cǎoméi zú կամ cǎoméi shìdài[4]), չինարեն նորաբանություն, որով կոչում են այն թայվանցիներին[5], որոնք ծնվել են 1981-1990 թվականներին և որոնք ելակի նման «հեշտորեն ճմլվում են», այսինքն՝ չեն դիմանում սոցիալական ճնշմանը կամ դժվար աշխատանքին՝ ի տարբերություն իրենց ծնողների սերնդի։ Այս եզրույթով բնորոշում են անհնազանդ[6], շփացած, եսասեր, մեծամիտ և ծույլ մարդկանց[7]։
Եզրույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասկացությունն առաջացել է այն բանից, որ ծնողները մեծացրել են այս սերնդի ներկայացուցիչներին չափազանց խնամելով նրանց՝ տնտեսական զարգացման պայմաններում, ելակի նման, որն աճեցնում են ջերմոցներում և վաճառում մյուս մրգերից թանկ։
Այս եզրույթով բնորոշում են չինացիների մեծ մասին, որոնք ծնվել են 1980-ական թվականներից սկսած։ Ըստ ավագ սերնդի ներկայացուցիչների՝ չնայած լավ տվյալներին՝ նրանք պատրաստ չեն իսկական փորձությունների և խնդիրների․ նրանք մեծ ցնցումներ և մեծ ուրախություններ չեն ապրել և պատրաստ չեն դրանց, ինչպես ելակը պատրաստ չէ սառնամանիքի և անփույթ վերաբերմունքի[2]։
Նորաբանությունը հայտնի է դառնում Արևելյան Ասիայի մամուլում՝ սպառողական վարքագծի նկատմամբ ժողովրդագրական կամ հոգեգրական տեսակետներ արտահայտելու համար։ «Ելակի սերունդը» կարող է ասիական Y սերնդի նորաբանությունը դառնալ արևմտյան աշխարհում։
Սերնդի մեկ այլ անվանումն է «յոթերորդ դասարանցիներ», քանի որ Թայվանում կիրառվող պաշտոնական թվականության՝ նրանք ծնվել են 7-րդ տասնամյակում (70-79 թվականներին)՝ Չինաստանի Հանրապետությունում[5]։
2011 թվականին «Wealth» ամսագիրը և «Թափուր պաշտոնների բանկ 104» աշխատանքի տեղավորման գործակալությունն առաջարկեցին «ելակայիններին» վերանվանել «շփացածների, սակայն ազատների սերնդի» (կայ ֆեյ ցզու, անգլ.՝ cared-free), որպեսզի ընդգծվի նրանց արժեհամակարգում տեղ գտած անձնական ազատության կարևորությունը[5]։
Երգիծական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս եզրույթը երգիծական առումով կիրառվել է թայվանական ուսանողական շարժման կողմից 2008 թվականին։ Այս շարժումը պատասխանն էր Թայվանի նեղուց Չեն Յունլինի հետ կապերի զարգացման միության նախագահի այցին Թայվան[8][9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «itanews». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 2,0 2,1 compas.info Уникальные явления
- ↑ «草莓族».
- ↑ 草莓世代 The Strawberry Generation National Central University Center for the Study of Sexuality
- ↑ 5,0 5,1 5,2 Taiwan Today Всё ладно у ребят
- ↑ Schott, Ben (2008 թ․ նոյեմբերի 30). «Strawberry Generation». Նյու Յորք Թայմս.
- ↑ «Strawberry generation». People's Daily Online. 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Cooper, Marc (2008 թ․ դեկտեմբերի 7). «Taiwanese students protest demonstration law». International Herald Tribune. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Wild Strawberries: Taiwanese Student Movement Stirs Anew». Huffington Post. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CHOU, JENNY (2005 թ․ սեպտեմբերի 12). «Experts: Strawberry Generation is just a myth, statistics say». Taipei Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
- Estroff Marano, Hara (2004 թ․ նոյեմբերի 1). «A Nation of Wimps». Psychology Today. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.