Գևորգ Միրաղյան
Արտաքին տեսք
Գևորգ Միրաղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1840[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 22, 1875[1] (35 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1864)[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ և դերասան |
Գևորգ Բարսեղի Միրաղյան (հունվարի 20, 1840[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1875[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, մանկավարժ։
Գեդեոն Միրաղյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Միրաղյանը ծնվել է Թիֆլիսում։ 1864 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը, ապա սովորել Կլասիկական գիմնազիայում։ 1869-1875 թվականներին ռուսաց լեզու և թվաբանություն է դասավանդել Սուրբ Գևորգ եկեղեցու երկսեռ դպրոցում։ Թատերական գործունեությունն սկսել է 1864 թվականից։ 1867-1869 թվականներին խաղացել է Վահունի բեմական անունով։ Եղել է ռեալիստական ուղղության կատակերգակ դերասան, աչքի ընկել հայկական կենցաղային պիեսներում[2]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկան Պետրովիչ` Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը դժոխքում»
- Իսայի՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Սուրաթով՝ Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
- Ժոզեֆ՝ «Կարդինալ Ռիշելիե»
- Եղել է Գիքոյի (Սունդուկյանի «Պեպո») առաջին դերակատարը հայ բեմում (1871)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 615)։ |