Անաստաս II (Հռոմի պապ)
Անաստաս II | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | նոյեմբերի 19, 498[1] Հռոմ |
Թաղված է | Old St. Peter's Basilica |
Անաստաս II (լատին․՝ Anastasius PP. II), անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 19, 498[1], Հռոմ), Հռոմի պապ 496 թ.նոյեմբերի 24-ից առ 498 թ. նոյեմբերի 19[2]։ Նրա մասին տեղեկությունները քիչ են և հակասական։ Ձգտելով վերացնել այդ ժամանակ Հռոմի և Կ.Պոլսի եկեղեցիների միջև ծագած պառակտումը՝ սիրալիր ընդունելություն ցույց տվեց Կոստանդնուպոլսի նվիրակ Ակակիոսի հերետիկոսական աղանդին հեևորդ Ֆոնտինոսին, ինչը հետագայում կասկածներ առաջացրեց, որ ինքը ևս հերետիկոսություն է ընդունել։ Այդ պատճառով Դանթեն իր «Աստվածային կատակերգության» մեջ պատկերում է նրան Դժոխքում[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անաստաս II-ը ծնվել է Հռոմում՝ հոգևորականի ընտանիքում[4]։ Մինչ Պապ ընտրվելը եղել է սարկավագ։ Անաստաս II պապի ընտրությունը կապված էր Հռոմի եկեղեցու ազդեցիկ շրջանակի մի մասի ցանկության հետ՝ բյուզանդական եկեղեցու հետ փոխհարաբերություններում իր նախորդների կոշտ գծից հեռանալու, հաշտեցման կետեր գտնելու և այսպես կոչված Ակակիոսական սխիզմը հաղթահարելու ցանկության հետ[3][5]:Հռոմի պապեր Փելիքս III-ը (483-492 թթ.) և Գելասիոս I-ը (492-496 թթ) բախվեցին Արևելյան եկեղեցու հետ և եկեղեցուց հեռացրին շատ կրոնական գործիչների, այդ թվում՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Ակակիոսին։ Գահակալությունից հետո Անաստասը իր առաքելությունը թողեց եպիսկոպոսներ Կրեսկոնիային և Գերմանին և կայսր Անաստասիոս Ա-ին ուղղված ուղերձում տեղեկացրեց իր ընտրության մասին, ինչպես նաև հույս հայտնեց վերականգնելու եկեղեցական միասնությունը[5]։ Իր ուղերձում Անաստաս II-ը գրում էր, որ արարողությունների արդյունավետությունը կախված չէ իրենց հոգևոր անձի անձնական հատկանիշներից, շնորհը համեմատում էր արևի ճառագայթների հետ, որոնք մաքուր և անսանձ են մնում, թեև երբեմն ներթափանցում են կեղտոտ վայրերի մեջ։ Դրա հիման վրա Անաստաս II-ը, շարունակելով պատրիարք Ակակիոսին սխիզմատիկ համարել, ճանաչել է նրա ձեռնադրումը, ինչպես նաև այդ պատրիարքի կողմից կատարված մկրտության ծիսակարգերը համարել է վավեր։ Նա կարծում էր, որ Ակակիոսի մահից հետո հնարավոր է վերականգնել կապը Հռոմի և Կոստանդնուպոլսի եկեղեցիների միջև։ Բայց բանակցությունները չհաջողվեցին։ Աստվածաբանական բանավեճերին մասնակցելու համար Կոստանդնուպոլս ուղարկված սարկավագ Ֆոտինի, թեսաղոնիկեցի արքեպիսկոպոս Անդրեասի (նախկինում պատրիարք Ակակիոսի կողմնակից) հետ բանակցություններ վարելու փորձերը դժգոհություն առաջացրեցին հռոմեական հոգևորականության շրջանում։ Ֆոտինի ընդունման փաստը գնահատվեց որպես հավատքի դավաճանություն։ Այդ ժամանակ Պապը հանկարծ մահացավ, և նրա հակառակորդները դա համարեցին աստվածային դատաստանի անվիճելի նշան։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խմբակցությունները, որոնք ստեղծվել էին Անաստասի գահակալության ժամանակ, ազատ մնացած գահի համար առաջադրեցին իրենց թեկնածուներին։ Հաշտության հակառակորդների խմբակցությունը առաջարկեց Սիմմաքոսին, իսկ Անաստասիա II-ի կողմնակիցները՝ Լավրենտիոսին[3], որը սկիզբ դարձավ, այսպես կոչված, «Լավրենտիական պառակտմանը» արևմուտքում։
Անաստաս II-ի անունը չի ներառվել հին վկայաբանությունների մեջ. նույնիսկ Կոստանդնուպոլսի հետ ինչ-որ համաձայնագրերի կասկածների ստվերները բավարար էին, որպեսզի նա դառնա երկրորդը (Լիբերիոսից հետո) ոչ կանոնացված Հռոմեական պապերից, թեև ենթադրյալ մեղքն այդպես էլ չհաստատված մնաց։ Ըստ միջնադարյան լեգենդի, որը արտացոլվում է Դանթեի Աստվածային կատակերգության մեջ, Անաստաս II-ը դատապարտվում է դժոխքի՝ «Այստեղ փակված է Անաստաս պապը / Ֆոտինի հետքերով ճշմարիտ ճանապարհը մոռացած» (Դժոխք, XI, 8-9): Այնուամենայնիվ, ժամանակակից գիտնականները դա սխալ են համարում. ամենայն հավանականությամբ, Դանթեն նկատի է ունեցել այն ժամանակվա բյուզանդական կայսր Անաստասիոս I-ին[6]։
Թաղված է Սուրբ Պետրոսի տաճարում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Anastasius-II-pope
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. .
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Richard P. McBrien (1997). Lives of the Popes: The Pontiffs from St. Peter to John Paul II. HarperCollins. էջեր 82–83. ISBN 978-0-06-065304-0. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ George L. Williams (2004). Papal Genealogy: The Families And Descendants Of The Popes. McFarland. ISBN 978-0-7864-2071-1. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ 5,0 5,1 Morehead, John (1978). «The Laurentian Schism: East and West in the Roman Church». Church History. 47 (2): 125–136. doi:10.2307/3164729.
- ↑ Alighieri, Dante (1995). Dante's Inferno. Translated by Mark Musa. Indiana University Press. ISBN 978-0-253-20930-6. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստաս II (Հռոմի պապ)» հոդվածին։ |
|