Ակոս (մշակութային ՀԿ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակոս (այլ կիրառումներ)
Ակոս, մշակութային հասարակական կազմակերպություն, որը հիմնադրվել է 2002 թվականին՝Երևանում։ Նպատակն է նպաստել Հայաստանի մշակութային և գիտատեխնիկական առաջանթացին, ինչպես նաև ներքին անհրաժեշտությունից բխող տեսական մտքի զարգացմանը։ Այն նմանատիպ միջազգային կառույցների մոդելն է Հայաստանում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակոսի մշակութային ՀԿ-ն հիմնվել է 2002 թվականի մարտին։ Առաջին նախագահը՝ Վահագն Նազարյան (2002-2009 թթ.) 2006 թվականին Ակոսի անդամ, նկարիչ, ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը ՀԿ-ի կազմում հիմնել է «Հասարակական հետազոտություների մշակութային կենտրոնը», որը 2006 թվականից իրականացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագիրը, որի միջոցով Ակոսի գործունեությունը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Այն Հայաստանում իրականացնում է միջազգային մշակութային փոխանակումների մի ծրագիր, որն արդեն բավական հայտնի ու տարածված էր արևմտյան աշխարհում «Արվեստագետները կացավայրում» (Artists in Residence) անունով և հետխորհրդային տարածքում համարվում է առաջին նախաձեռնություններից մեկը, որ ինտեգրվեց նմանատիպ գործունեություն ծավալող միջազգային ցանցային կառույցներին։ Այն իրենից ներկայացնում է «Արվեստագետների ստեղծագործական կացարան» որտեղ հրավիրված արտասահմանցի արվեստագետները տեղի արվեստագետների հետ հանդիպում են և համագործակցելով հասարակական ներգրավածություն ունեցող արվեստի նախագծեր են իրականացնում։ Ստեղծվում են անձնական և ինստիտուցիոնալ մշակութային կապեր, որոնք նպաստում են հետագայում փոխայցելությունների զարգացմանը և Հայաստանի ժամակակից արտ-լանդշաֆտն ավելի տեսանելի դարձնում աշխարհում։ Ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել ստեղծագործելու ավանդական և ժամանակակից ձևերի զարգացմանը Հայաստանում, կազմակերպել, համակարգել և իրականացնել արվեստի նախագծեր՝ ցուցահանդեսներ, հավաքույթներ, հետազոտական քննարկումներ, սեմինարներ Հայաստանում և արտասահմանում։ Խրախուսվում են Հայաստանի հասարակական-քաղաքական և մշակութային իրավիճակը համաշխարհային գործընթացների ֆոնի վրա ուսումնասիրվող նախագծերը[1]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ակոս» հասարակական մշակութային կազմակերպությունը նպաստում է Հայաստանի և Սփյուռքի մշակութային ինտեգրացման գործին, աջակցում է երիտասարդության շրջանում քաղաքացիական դաստիարակության առաջավոր մեթոդների որոնմանը և կիրառմանը, մշակութային արշավների տեսքով կազմակերպում հայաստանյան, սփյուռքի և օտարազգի երիտասարդ արվեստագետների համատեղ ստեղծագործական հավաքներ Հայաստանի տարբեր անկյուններում՝ նրանց ծանոթացնելով հայրենի լեռնաշխարհի հայկական հատվածին և պատմամշակութային ժառանգության տարբեր շերտերին՝ շեշտը դնելով հայկական առանձնահատկության վրա, նպաստում է Հայաստանի տարածքում և նրանից դուրս սփռված պատմաճարտարապետական հուշարձանների պահպանմանը և վերականգմանը, արդյունավետ շահագործմանը՝ որպես անվճար աշխատուժ համագործակցելով պետական, հասարակական և միջազգային կառույցների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, սփյուռքի և Հայ եկեղեցու հետ, աջակցում մշակույթի և գիտության երիտասարդ ու սկսնակ գործիչների ստեղծագործությունների ցուցահանդեսների, գործերի հրատարակումների, սկավառակների ու ձայներիզների թողարկման աշխատանքներին և զանգվածային այլ միջոցառումներին։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ակոսի» հետ համագործակցելով՝ արվեստագետներն ու տեսաբանները հնարավորություն են ունենում հանդիպել Ակոս այցելած օտարերկրյա արվեստագետներին և տեսաբաններին և համագործակցել նրանց հետ։
2006 թվականից սկսած «Ակոսը» համագործակցում է Cló մշակութային կազմակերպության հետ, որը գտնվում է Իռլանդական Գելթաղտում, այսինք այսօրվա Իռլանդիայի իռլանդախոս հատվածում։ Համագործակցության հիմնական ուղղությունը մշակութային փոխայցելություններն ու նախագծերի փոխանակումներն են։ Cló-ն մի նախաձեռնություն է, որը տեղի համայնքի և օտարերկրյա արվեստագետների միջև համագործակցության և ստեղծագործական փոխանակումների հարթակ է տրամադրում։
2007 թվականից սկսած ԱԻԱ-ն (Աջակցություն Ինքնորոշված Արցախին) համագործակցում է Հայաստանյան «Ակոսը» մշակութային ՀԿ-ի հետ սոցիալական և մշակութային-կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում։
Ակոսը նաև մի քանի հեղինակավոր միջազգային ցանցային կազմակերպությունների լիարժեք անդամ է․ մասնավորապես՝ Ռեսարտիս ռեսիդենսիների համաշխարհային ցանց
www.resartis.org
Տրանսարտիստ[2],
Արվեստագետների համայնքների դաշինք[3], Միկրոռեզիդենս[4]։ Ակոսի նախագահ Մկրտիչ Տոնոյանը Միկրոռեզիդենս ցանցի համահիմնադիր անդամներից մեկն է, որի գլխամասը գտնվում է Տոկիոյում, և ակտիվորեն մասնակցում է ռազմավարության մշակմանը։
[5][6][7]։
«Ակոս» արվեստագետների կացարան
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին համագործակցելով Սուսաննա Գյուլամիրյանի հետ Ակոսի «Արվեստագետները կացավայրում» ծրագրի հիմքի վրա հիմնվում է «Արվեստի գործարան» արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը (որը կարճ ժամանակ անց Ս. Գյուլամիրյանի առաջարկով անվանափոխվում է «Արտ կոմունաի» ) և գործում ԱՄՀԼ-ի ներքո։ 2009 թվականի նոյեմբեր ամսին «Ակոս» մշակութային ՀԿ-ի խորհրդի կողմից ՀԿ-ի նախագահ է ընտրվում Մկրտիչ Տոնոյանը, ով առ այսօր ղեկավարում և զարգացնում է «Ակոս» մշակութային ՀԿ-ն և «Արվեստարան»՝ արվեստագետների միջազգային կացարան ծրագիրը՝ համագործակցելով հայկական, տարածաշրջանային ու միջազգային արվեստի կենտրոնների և ցուցասրահների հետ։ «Արվեստագետների ստեղծագործական կացարան» ծրագրի շրջանականերում պարբերաբար իրականացվում են միջազգային մշակութային փոխանակումների նախագծեր ու ծրագրեր։ «Ակոս» արվեստագետների ստեղծագործական կացարան (արվեստագետները կացարանում՝ Artist-in-Residence) ծրագիրը մի նախագիծ է, որը նպաստում է արվեստի տարբեր ճյուղերի և մշակութային միջազգային հավաքներին և փորձի փոխանակումներին Հայաստանում և արտասահմանում՝ հայ արվեստագետների պարտադիր մասնակցությամբ։ Մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվում ապրել և ստեղծագործել ըստ նախապես հաստատված նախագծի, ներգրավելով տեղի հետաքրքրված և մասնագիտական ներուժը։ Ծրագրին մասնակցում են արվեստագետներ կերպարվեստի, արվեստի տեսության, արվեստագիտական հետազոտության, կոմպոզիտորական, արհեստների, պարի, թատրոնի, դրամատուրգիայի, ռեժիսուրայի և այլ ոլորտներից։ 2006 թվականից մինչև 2015 թվականի սկիզբն Ակոսի «Արվեստարանը» հյուրընկալել է 127 միջազգային արվեստագետ և 12 հայ երիտասարդ արվեստագետներ հնարավորություն են ստացել մասնակցել տարբեր տևողության նմանատիպ ծրագրերի արտասահմանում։ «Արվեստարանի» ստեղծած ստեղծագործական հարթակի վրա առ այսօր ավելի քան 50 հայ արվեստագետներ և արվեստասերներ ակտիվորեն ներգրավված են եղել նախագծերի մեջ որպես համագործակցող նկարիչներ, թարգմանիչներ, խմբագրողներ և համակարգողներ։ «Արվեստարանը» իրականացվել է բացի Երևանից նաև Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում՝ գտնելով տեղում հետաքրքրված մարդկանց հյուրընկալելու օտար արվեստագետին և կամավոր հիմունքներով աջակցելու նախագծի իրականացմանը։ Առ այսօր ներգրավվել են Գյումրի, Ճամբարակ, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Շուշի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Բերձոր, Արամուս, Գառնի, Գողթ, Արարատի մարզի Փոքր Վեդի, Վանաշեն և Զորակ գյուղերը, Եղեգնաձոր, Արմավիր, Շիրակի մարզի Հոռոմ և Մանթաշ գյուղերը։
Ակոս-ի նախագահությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթուլ Մկրտչյան՝ տեսաբան, Ակոս-ի համահիմնադիր։
- Մկրտիչ Տոնոյան` նկարիչ, Ակոս-ի նախագահ, «Ակոս» արվեստագետների կացարանի հիմնադիր։
- Հայկ Նավասարդյան՝ երաժիշտ՝ գործիքավորող, դաշնակահար։
- Վահագն Համալբաշյան՝ նկարիչ, Ակոս-ի արվեստագետների կացարանի համակարգող։
- Մերի Տոնոյան՝ սննդի անվտանգության մասնագետ, Ակոսի արվեստագետների կացարան ծրագրի համակարգող։
Միջազգային խորհրդատուների նախագահություն․
- Իան Ջոյս - Cló Ceardlann na gCnoc, Donegal, գեղարվեստական տնօրեն, Իռլանդիա։
- Ռաշել Վիլդեր Նոուլս - կերպարվեստի պրոֆեսոր, Քովենտրի համալսարանի ավագ դասախոս, Մ․ Բրիտանիա
- Կենեթ Գ․ Հայ - կերպարվեստի դոկտոր-պրոֆեսոր, Լիդսի համալսարանի ավագ դասախոս։
- Լիդիա Մաթեուս - արվեստի քննադատ և պատմության պրոֆեսոր, ակադեմիական ծրագրի ղեկավար, Նյու Յորքի Parsons The New School for Design
Դեյվիդ Սոլի - նկարիչ, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Friendly meeting at the AGBU office with the artist Mkrtich Tonoyan, who participated at the Water Tower Art Fest 2011, «Ջրի աշտարակ» 2011 փառատոն(չաշխատող հղում)
- ↑ «Welcome to TransArtists.org». www.transartists.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Alliance of Artists Communities | Advocacy and Support for Artist Residency Programs». artistcommunities.org. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Microresidence Network». microresidence.net. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Աջակցություն ինքնորոշված Արցախին և Ակոս ՄՀԿ
- ↑ «Ակոս ՄՀԿ, Երևան, Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ youkobo ArtSpace, Մկրտիչ Տոնոյան, «Ակոս» ՄՀԿ հիմնադիր