Guardian Media Group
Guardian Media Group | |
---|---|
Տեսակ | բաց բաժնետիրական ընկերություն և մեդիա ընկերություն |
Հիմնադրված է | 1907 |
Հիմնադիր | C. P. Scott? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տնօրեն | Carolyn McCall?[1] և Bob Phillis?[1] |
Արդյունաբերություն | Հրատարակչություն |
Սեփականատեր | Scott Trust Limited? |
Կայք | theguardian.com/gmg(անգլ.) |
Guardian Media Group plc (հաճախ հիշատակվում է որպես 'GMG'), ընկերություն Մեծ Բրիտանիայում, որ ունի ԶԼՄ-ակտիվներ, ներառյալ՝ The Guardian և The Observer: Պատկանում է Scott Trust խմբին։ Հիմնադրվել է որպես Manchester Guardian Ltd 1907 թվականին, երբ Չարլզ Սքոթը գնեց Manchester Guardian-ը իր զարմիկ Էդվարդ Թեյլորից։ Խումբը սկսել է կոչվել Manchester Guardian and Evening News Ltd Manchester Evening News-ի 1924 թվականին ձեռք բերելուց հետո, իսկ ավելի ուշ դարձել է Guardian and Manchester Evening News Ltd, ինչը ցույց էր տալիս առավոտյան թերթի անվան փոփոխությունը, որը թողարկում էր խումբը։ Իր իսկական անվանումը GMG-ն ձեռք է բերել 1993 թվականին։
Կառուցվածք
GMG-ի կազմի մեջ մտնում են հետևյալ ստորաբաժանումներն ու ընկերությունները.
- Guardian News & Media (The Guardian, The Observer թերթեր, guardian.co.uk կայք)
- GMG Regional Media (ներառում է Manchester Online, Channel M)
- GMG Radio (շրջանային ռադիոկայանների շարք՝ Smooth, Real և Rock Radio)
- Trader Media Group (The Auto Trader ամսագիր և իր կայքը)
- GMG Property Services (անշարժ գույքի գործակալությունների համար ծրագրային ապահովում, տվյալների բազաներ և CFP Software ծրագրային ապահովում, The Media Design House դիզայնի բյուրթ և ThinkProperty.com սպառողական պորտալ)։
«Guardian Media Group»-ը գոյություն ունի իր սեփականատիրոջ՝ «Scott Trust» խմբի աջակցության շրջանակներում[2]։
Զարգացում
- 2007 թվականի մարտին GMG-ն վաճառեց «Trader Media Group» ստորաբաժանման 49,9 %-ը «Apax Partners» ընկերության այն գործարքի շրջանակներում, ըստ որի ստորաբաժանումը գնահատվեց 1,35 միլիարդ ֆունտ ստերլինգ։
- 2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ GMG-ն «Apax»-ի հետ միասին հաջող պայմանագիր է կքնել՝ Emap ընկերության B2B ստորաբաժանման ձեռք բերման նպատակով մոտավորապես 1 միլիարդ ֆունտ ստերլինգի դիմաց[3]։
- 2010 թվականի փետրվարին խումբը վաճառեց «Manchester Evening News»-ը և 31 տեղական թերթը Trinity Mirror plc-ին 44.8 միլիոն ֆունտի դիմաց[4]։
Տնօրենների խորհուրդ
GMG-ի տնօրենների խորհուրդը ներկայացված է հետևյալ կազմով.
- Ամելիա Ֆոսեթ (նախագահ)
- Քերոլին ՄաքՔոլ (գործադիր տնօրեն)
- Էնդրյու Միլլեր (ֆինանսական տնօրեն)
- Թիմ Բրուքս
- Մարկ Դոդսոն
- Ալան Ռասբրիջեր
- Բրենթ Հոբերման[5]
- Ջոն Բարթլ
- Նիք Բեքհաուս
- Նիլ Բերքեթ
- Ջուդի Գիբոնս
Կատարողական կոմիտե
GMG Executive Committee Արխիվացված 2010-01-26 Wayback Machine
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ «Scott Trust-ի բաժինը GMG կայքում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Հաշվետվությունը MediaGuardian.co.uk կայքում
- ↑ «Manchester Evening News sold by Guardian Media Group». Manchester Evening News. 2010 թ․ փետրվարի 9. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Հոբերմանն ընդգրկվել է GMG տնօրենների խորհրդի կազմի մեջ (անգլ.)