The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
ՖԻՖԱ Ոսկե գնդակ (ֆր.՝ FIFA Ballon d’Or), ամենամյա ֆուտբոլային մրցանակ, որը տրվում է նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Վերջինս ընտրվում է ազգային հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև ամբողջ աշխարհի լրագրողների ձայների հիման վրա։
Մրցանակը ստեղծվել է 2010 թվականին «France Football»-ի Ոսկե գնդակ և ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ մրցանակների միավորումից։ Այս տիտղոսի առաջին մրցանակակիրը եղավ Լիոնել Մեսսին[1]։ 2010 թվականին առաջին անգամ մրցանակ ստացավ նաև տարվա լավագույն մարզիչը, այն բաժին հասավ Ժոզե Մոուրինյոյին[2][3]։