The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիգեր (Whigs), անգլիական քաղաքական կուսակցություն 17-19-րդ դարերում։ Առաջացել է 17-րդ դարի 70-ական թվականների վերջին, որպես բուրժուականացած արիստոկրատիայի, խոշոր առևտոուր ու ֆինանս, բուրժուազիայի շահերն արտահայտող խմբավորում, որը դեմ էր թագավորական բացարձակ պետության վերականգնմանը։ 1688-1689 թթ. պետության հեղաշրջումից հետո անցել են իշխանության գլուխ։ Վիգերի օրոք ուժեղացել է պառլամենտական կաշառակերությունը, պետության գույքի հափշտակումը, հողերի զավթումը Իռլանդիայում և այլն։ 1714-1762 թթ. վիգերը վերստին կառավարող կուսակցություն էր։ 18-րդ դարի 60-80-ական թվականներին, քաղաքական ուժերի բարդ վերախմբավորման ընթացքում, վիգերի մի մասը մտել է տորի կուսակցության մեջ։ Տորիների հետ հերթագայելով իշխանության ղեկի մոտ՝ վիգերը․ վարել են հակաբանվորական քաղաքականություն, ձգտել ճնշել չարտիստական շարժումը։ 19-րդ դարի կեսին վիգերը, միավորվելով բուրժուական այլ քաղաքական խմբերի հետ, վերակազմավորվել են որպես Մեծ Բրիտանիայի լիբերալ կուսակցություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 423)։