Jump to content

Վաղինակ Գալուստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալուստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Գալուստյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 7, 1973(1973-11-07) (50 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ՝170 սանտիմետր
Մեդալները
Տղամարդկանց Հունահռոմեական ըմբշամարտ
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Աշխարհի առաջնություններ
Ոսկի Պատրաս 2001 63 կգ

Վաղինակ Ասիկի Գալուստյան (նոյեմբերի 7, 1973(1973-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին հունահռոմեական ըմբիշ, ով ներկայացնում էր Հայաստանը միջազգային մրցույթներում։ 2001 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերում եղել է Հայաստանի դրոշակակիրը։ 2009 թվականին ստացել է Հայաստանի սպորտի վարպետի կոչում[1][2]։

Գալստյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնն է Աղասի Մանուկյանից հետո։ Նա նաև մասնակցել է 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերին։

2014 թվականից զբաղեցնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետի պաշտոնը։

2015 թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով[3]։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Վաղինակ Գալուստյանը նոր պաշտոն ունի». Արխիվացված է օրիգինալից 2023-03-19-ին. Վերցված է 2023-03-19-ին.
  2. НОК и Минспорта Армении наградили лучших спортсменов 2009 года (ռուսերեն). newsarmenia.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. Վ. Ա. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ