Ջիմի Ֆելոն
Ջիմի Ֆելոն անգլ.՝ Jimmy Fallon | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1974[1][2][3] (50 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | The College of Saint Rose? և Saugerties High School? |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, գրող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, սցենարիստ, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային պրոդյուսեր և թոք շոու վարող |
Ամուսին | Նենսի Ջուվոնեն |
Ծնողներ | մայր՝ Gloria Rose Fallon?[4] |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Երեխաներ | Frances Cole Fallon? |
Jimmy Fallon Վիքիպահեստում |
Ջեյմս Թոմաս Ֆելոն (անգլ.՝ James Thomas Fallon, սեպտեմբերի 19, 1974[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, երաժիշտ և հաղորդավար։ 2014 թվականից վարում է NBC-ի «Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու»-ն։ Մինչ այդ նա հայտնի էր որպես «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հումորային հաղորդման դերասան և «Ուշ գիշեր Ջիմի Ֆելոնի հետ» շոուի հաղորդավար։
Վաղ կյանք
Ջիմի Ֆելոնը ծնվել է ԱՄՆ-ի Բեյ Ռիջ քաղաքում՝ Գլորիա Ֆիլիի և Ջեյմս Ֆելոնի ընտանիքում[5][6][7]։ Նրա հայրը Վյետնամի պատերազմի վետերան է, ով երիտասարդության տարիներին երգում էր փողոցներում տարբեր խմբերի հետ[8]։ Որդու ծնվելուց հետո Ջեյմս նաև ավտոմեխանիկ է աշխատել IBM-ում[9]։ Շուտով Ֆելոնների ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք նահանգի Սոջերթիս քաղաքը։ Ջիմին նկարագրում է իր մանկությունը որպես «հովվերգական»[10], քանի որ նրա կարծիքով ծնողները չափազանց շատ էին նրան պաշտպանում։ Նրան և իր քրոջը՝ Գլորիային, թույլ չէին տալիս լքել տունը, այն պատճառով էլ նրանք ստիպված էին հեծանիվ վարել այգում[11]։
Ֆելոնը հաճախում էր Սոջերթիսի St. Mary of the Snow հռոմեական կաթոլիկ տարրական դպրոցը։ Մանկության տարիներին նա երազում էր հոգևորական դառնա[11] լ, սակայն հետո Ջիմին սկսել է հետաքրքրվել կատակերգությամբ և կապել է կյանքը դրա հետ։ Ֆելոնը շատ ժամանակ է տրամադրել «Դոկտոր Դեմենտոյի շոուն» ռադիոհաղորդման ձայնագրմանը, որտեղ նա պատասխանատու էր ինչպես հումորի, այդպես էլ երաժշտության համար։ Ջիմին նաև եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» երեկոյան շոուի երկրպագուն[12]։ Պատանեկան տարիքում նա զարմացնում էր ծնողներին աստղերին կրկնօրինակելու իր տաղանդով[13][14][15]։ Նա նաև եղել է երաժշտության երկրպագու և 13 տարեկանում սկսել է կիթառ նվագել։ Ֆելոնը շարունակել է տարբեր շոուների երկրպագու լինել և շաբաթական դիտումներ էր կազմակերպում քոլեջի հանրակացարանում։
Կրթություն
Դպրոց
Ֆելոնին դպրոցում անվանում էին «դասարանի ծաղրածու»։ Ուսուցիչները հաճախ նրա վրա բարկանում էին, սակայն անվանում էին որպես «լավ դաստիարակված տղա»։ Ավագ դպրոցում, որը նա ավարտել է 1992 թվականին, նա մասնակցում էր տարբեր բեմադրությունների, և երկու անգամ ընտրվել է դասարանի տնօրեն։ Ջիմին հաղթել է երիտասարդ կատակերգուի մրցույթը, կերտելով Փի-Վի Գերմանի ծաղրերգությոնը[12]։
Քոլեջ
Հետո նա ընդունվել է Նյու Յորք քաղաքի Օլբանի քաղաքի Saint Rose քոլեջի համակարգչային գիտությունների մասնաճյուղ, սակայն հետո տեղափոխվել է հաղորդակցությունների մասնաճյուղ։ 2009 թվականի մայիսին՝ քոլեջի ավարտից 14 տարի անց, Ֆելոնը որոշել է շարունակել ուսուցումը՝ հաղորդակցությունների շրջանում հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ստանալու համար[16]։
Կարիերա
Կարիերայի սկիզբ
Ֆելոնը թողել է քոլեջը և տեղափոխվել Լոս Անջելես՝ կատակերգուի կարիերային լիովին նվիրվելու համար[17]։ Նա մենեջեր է գտել և 21 տարեկանում սկսել է առաջին պատվերներ ստանալ։ Նա հաճած ստենդ-ափներ էր անցկացնում՝ մեկ շոուի համար ստանալով $7,50[8]։ Հետո Ֆելոնը միացել է Groundlings կատակերգական խմբին[18]։ Նա դրվագային դեր է ստացել «Մարդ սխեմա» ֆիլմում, իսկ նրա մասնակցությամբ «Հոր օր»-ի տեսարանը կտրել են։ 1998 թվականին Ջիմին լուսանկարչի փոքր դեր է ստացել «Սփին Սիթի» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։
Ֆելոնը դեռ փորձում էր հայտնվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուում։ Groundlings-ի հետ 2 տարի աշխատելուց հետո նա նկարահանվել է WB տեսաալիքի համար պիլոտային սերիայում, ինչից հետո, ըստ պայմանագրի, խմբի հետ պայմանագիրը խզվել է[19]։ Նրա մենեջերն ուղարկել է բոլոր ձայնագրումները «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի պրոդյուսերներին[20]։
Իր երկրորդ լսումներին «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի համար Ֆելոնը մասնակցել է 23 տարեկանում։ Ջիմին հայտնել է, որ լսումների ընթացքում Լորն Մայքլսը չէր դադարում ծիծաղել, չնայած այն բանին, որ սկզբում նա մի քիչ վախեցած էր կատակերգուից։ Նա այնպես է ցուցադրել իր վերամարմնավորումները, որ ամբողջ դահլիճը ծիծաղում էր։ Շոուի գլխավոր սցենարիստը՝ Թինա Ֆեյը, ով դահլիճում էր, հետո ասել է․ «Նա իմ հանդիպած այն երկու մարդկանցից մեկն է, ովքեր լիովին պատրաստ են շոուում լինել։ Քրիստեն Ուիգը երկրորդն է։ Եվ Ջիմին այնպես էր պատրաստ, որ եթե անգամ շոուն տեղի ունենար նույն գիշեր, նա մեզ չէր թողնի»[21]։ Երեք շաբաթ է անցել, և, չնայած այն բանին, որ նա չի ընդգրկվել շոուում, Մայքլսը նրան հանդիպում է առաջարկել Լոս Անջելեսում՝ Paramount-ի գրասենյակում։ Մայքլսը հասկացրել է, որ ուզում է տեսնել Ֆելոնին շոուում[20]։
Անձնական կյանք
2007 թվականի դեկտեմբերի 22-ին Ջիմին ամուսնացել է Նենսի Ջուվոնենի հետ, որի հետ նա 7 ամիս հանդիպում էր մինչև հարսանիքը[22]։ Նրանք երկու դուստրեր ունեն՝ Ուինի Ռոուզ Ֆելոն և Ֆրենսիս Քոուլ Ֆելոն, որոնք ծննդաբերվել են փոխնակ մայրերի կողմից[23][24][25][26][27]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Անվանում | Ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրք | |
---|---|---|---|
US[28] | USCom.[29] | ||
The Bathroom Wall |
|
47 | — |
Blow Your Pants Off |
|
25 | 1 |
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։ |
Սինգլներ
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրք | Ալբոմ | |
---|---|---|---|---|
US[30] | USRap[31] | |||
«Idiot Boyfriend» | 2002 | The Bathroom Wall | ||
«Car Wash for Peace»[32] | 2007 | |||
«Drunk On Christmas»[33] | 2009 | |||
«Ew!»[34](will.i.am-ի հետ) | 2014 | 26 | 5 | |
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածքի չարթերում։ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Jimmy Fallon Biography». Filmreference.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Who's who Among Students in American Universities and Colleges.
- ↑ Smolenyak, Megan (2014 թ․ հունվարի 27). «Jimmy Fallon Family Tree». Irish America. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ 8,0 8,1 Levy, Ariel (1999 թ․ հոկտեմբերի 18). «Not Jerry Seinfeld». New York. էջ 41. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Debbie McGoldrick (2009 թ․ մարտի 14). «'Night' right for Jimmy Fallon». IrishCentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ David Kamp & Jessica Diehl (2014-02). «Heeeeere's Jimmy!». Vanity Fair. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 11,0 11,1 Sia Michel Fallon Comes Alive. — Spin, 2002. — Т. 18. — С. 70—76.
- ↑ 12,0 12,1 Judd Bloch Saturday Night Special. — Spin, 2000. — Т. 16. — С. 136—138.
- ↑ «Jimmy Fallon star bio». Tribute Entertainment Media Group. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Wilson, MacKenzie. «AMG Artist: Jimmy Fallon». Macrovision Corporation. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Fallon, Jimmy; Carvey, Dana (2011 թ․ սեպտեմբեր). «Late Night with Jimmy Fallon» (Interview). Interviewed by Jimmy Fallon.
- ↑ «Good to Know: Jimmy Fallon '09, Saint Rose was his muse». Blogs.strose.edu. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Jimmy Fallon gets belated B.A.». United Press International. 2009 թ․ ապրիլի 9. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Gary Strauss (2004 թ․ հոկտեմբերի 7). «Jimmy Fallon's pleasant tomorrow». USA Today. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Brian Hiatt Jimmy Fallon's Big Adventure(անգլ.) // Rolling Stone : magazine. — New York City: Wenner Media LLC[en], 2011. — № 1122. — ISSN 0035-791X.
- ↑ 20,0 20,1 Dave Itzkoff (2013 թ․ օգոստոսի 22). «Extended Interview with Jimmy Fallon». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Jimmy Fallon: Lorne Michaels Advised Me on Who to Date (and Not Marry)». Vanity Fair. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Hamm, Liza; Silverman, Stephen M. (2007 թ․ դեկտեմբերի 29). «Jimmy Fallon Marries Producer Girlfriend». People. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Jimmy Fallon and wife Nancy cuddle up for a cute kiss in New York». Dailymail.co.uk. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Jimmy Fallon: Our Daughter Was Born via Surrogate». People. 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Jimmy Fallon: My Daughter Was Born Via Surrogacy». Hollywood Life. 2013 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Cooper, Gael Fashingbauer (2014 թ․ դեկտեմբերի 3). «Double the fun! Jimmy Fallon and wife Nancy welcome second daughter». Today.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Jimmy Fallon Welcomes Daughter Frances Cole». TIME.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Jimmy Fallon – Chart History: Billboard 200». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jimmy Fallon – Chart History: Comedy Albums». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Jimmy Fallon – Chart History: The Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Jimmy Fallon – Chart History: Hot Rap Songs». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Car Wash for Peace - Single by Jimmy Fallon». iTunes. Վերցված է 2007 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Drunk On Christmas — Single by Jimmy Fallon». iTunes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Ew! (feat. will.i.am) - Single by Jimmy Fallon». iTunes. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
- Ջիմի Ֆելոնի կենսագրությունը
- Ջիմի Ֆելոն Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Ֆելոն» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 19 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հաղորդավարներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հեռուստահաղորդավարներ