Jump to content

Չարլզ Կրաուտհամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Չարլզ Կրաուտհամեր
անգլ.՝ Irving Charles Krauthammer
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1950(1950-03-13)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էհունիսի 21, 2018(2018-06-21) (68 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲալիոլ քոլեջ, Հարվարդի բժշկական դպրոց և ՄաքԳիլի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, սյունակագիր, հեռուստամեկնաբան, հոգեբույժ, գրող, լրագրող, հրապարակախոս և speechwriter
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Charles Krauthammer Վիքիպահեստում

Չարլզ Կրաուտհամեր (անգլ.՝ Charles Krauthammer, մարտի 13, 1950(1950-03-13), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - հունիսի 21, 2018(2018-06-21), Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի լրագրող, լրագրային տեսաբան և մեկնաբան։

Կրաուտհամերի շաբաթաթերթը տպագրվում է աշխարհի ավելի քան 400 թերթերում[4]։ Նա The Weekly Standard-ի օգնական խմբագիրն էր և Fox News-ի Bret Bayer Special-ի մասսայական քննադատության մասնակիցը։ 1993 թվականից 2013 թվականներին նա յուրաքանչյուր շաբաթ մասնակցում էր որպես PBS-ի «Վաշինգտոնի ներսում» հեռուստատեսային շոուի հրավիրված մասնագետ։

1986 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր՝ իր հետևյալ մեկնաբանությամբ. «Տարբեր հարցերի վերաբերյալ իր նրբագեղ գրած և հստակ մեկնաբանությունների համար»(«For his gracefully written and clear commentary on a variety of issues»)[5]:

Կենսագրություն

Ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրությունից և Բելգիայից հրեա ներգաղթյալների ընտանիքում[6], որոնք հանդիպել են Կուբայում։ Նրա հայրը՝ Շուլիմ Կրաուտամերը (1904-1987), դեռահաս ժամանակ Բոլեխովից տեղափոխվել է Լիոն, որտեղ նա զբաղվել է սնկի վաճառքով, իսկ ավելի ուշ ավարտել է Լիոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Որոշ ժամանակ նա կնոջ՝ Թեայի հետ[7] ապրել է Բրազիլիայում, որտեղ ծնվել է նրանց ավագ որդին՝ Մարսելը (1946-2006), որը դարձավ թոքաբան[8]։

Երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը բնակություն հաստատեց Մոնրեալում , որտեղ հայրը աշխատում էր անշարժ գույքի գործակալությունում։ Ընտանիքում խոսակցական լեզուն ֆրանսերենն էր։ 1970 թվականին ավարտել է Մակգիլի համալսարանի տնտեսագիտության և քաղաքագիտության ֆակուլտետը, որից հետո՝ մեկ տարում ավարտել է Օքսֆորդի համալսարանի Բալիոլի քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով ԱՄՆ՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցը։ Այնտեղ սովորելու հենց առաջին իսկ տարում տուժել է անհաջող ջրացատկի հետևանքով, պարանոցային հատվածում կոտրել է ողնաշարը, հիվանդանոցում և վերականգնողական կենտրոնում անցկացրել է 14 ամիս։ Այդ ժամանակից ի վեր մնացել է անվասայլակին գամված։ Չնայած դժբախտ պատահարին, Կրաուտհամերը կարողացել է բժշկական կրթությունն ավարտել ժամանակին և 1975 թվականին ստացել է բժշկի դիպլոմ։ 1975-1978 թվականներին Բոստոնի Հարվարդի համալսարանին կից Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում հոգեբուժության ռեզիդենտուրա է անցել։

Ջերալդ Քլերմանի հետ համատեղ «Secondary Mania» (1978) աշխատությունում նկարագրել է ֆարմակոլոգիական միջամտության կամ ֆիզիոլոգիական փոփոխությունների արդյունքում մանիկալ համախտանիշի դեպքերի շարքը և դրանց հիման վրա ներկայացրել «Երկրորդային Մանիա» հասկացությունը[9], որը հետագայում բոլորի կողմից դարձել է ընդունված[10][11]։ 1980-ականների ընթացքում զբաղվել է նաև շախմատային մեկնաբանությամբ, մասնավորապես լուսաբանել է Կարպովի և Կասպարովի հանդիպումը[12][13]։

1980 թվականից նրա աշխատությունները տպագրվել է «The New Republic» -ում։ 2013 թվականին նա հրատարակել է «Things That Matter: Three Decades of Passions, Pastimes and Politics» թեմայով շարադրությունների ժողովածուն, որը 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի հունվարին գլխավորում է «The New York Times» քաղաքական բեսթսելերների ցուցակը[14]։

Ընտանիք

  • Կինը (1974-2018)` Ռոբին Կրաուտհամմերը, նկարիչ և քանդակագործ, Pro Musica Hebraica-ի հիմնադիր (ամուսնու հետ), կազմակերպություն, որը նվիրված է հրեական դասական երաժշտության տարածմանը և աջակցմանը[15]։
    • Որդի` լրագրող Դանիել Կրաութհամմեր(անգլ.՝ Daniel Pierre Krauthammer, ծնվ. 1985 թ.):

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. https://www.aei.org/articles/charles-krauthammer-to-receive-2004-irving-kristol-award/
  3. «Скончался знаменитый журналист, обладатель Пулитцеровской премии Чарльз Краутхаммер». Портал ISRAland. 21.05.2013. Վերցված է 22 января 2018-ին.
  4. «Charles Krauthammer» (PDF). Harry Walker Agency bio. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  5. «Commentary». pulitzer.org. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  6. Carla Hall «Don't Call It Courage»
  7. Семья матери происходила из Пршерова.
  8. «Obituary: Dr. Marcel Krauthammer, UCLA/VA Pulmonologist, Critical Care Specialist and Gifted Teacher». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
  9. Mania and Stroke: A Systematic Review
  10. Krauthammer, C.; Klerman, G. L. (1978). Secondary mania: manic syndromes associated with antecedent physical illness or drugs. Archives of General Psychiatry. 35 (11): 1333—1339. doi:10.1001/archpsyc.1978.01770350059005.
  11. C. Krauthammer and G. L. Klerman. The Epidemiology of Mania, in Manic Illness, ed. B. Shopsin, New York: Raven Press, 1979.
  12. Charles Krauthammer's Passion for the Game
  13. Gino Di Felice «Chess Competitions, 1971—2010: An Annotated International Bibliography» (стр. 272)
  14. «Политические и бизнес-бестселлеры 2014 года (The New York Times)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  15. Pro Musica Hebraica: Robyn Krauthammer

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Կրաուտհամեր» հոդվածին։