Jump to content

Կենսաբազմազանության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Կենսաբազմազանության միջազգային օր
միջազգային օր Խմբագրել Wikidata
Ստեղծում1993 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվկենսաբազմազանություն Խմբագրել Wikidata
ՀիմնադիրՄիավորված ազգերի կազմակերպություն Խմբագրել Wikidata
Հիմնական թեմակենսաբազմազանություն Խմբագրել Wikidata
Սկսած2002 Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձություն1994 Nassau UN Convention on Biodiversity Խմբագրել Wikidata
Հիշատակվում էկենսաբազմազանություն Խմբագրել Wikidata
ԱմսաթիվՄայիսի 22 Խմբագրել Wikidata
ԿազմակերպիչՄիավորված ազգերի կազմակերպություն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Կենսաբազմազանության միջազգային օր (ՄԱԿ-ի մյուս պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day for Biological Diversity, արաբ․՝ اليوم الدولي للتنوع البيولوجي‎‎, իսպ.՝ Día Internacional de la Diversidad Biológica, չինարեն՝ 生物多样性国际日, ֆր.՝ Journée internationale de la diversité biologique), ամենամյա տոն, որը նշվում է 2001 թվականից՝ մայիսի 22-ին[1]։

Պատմություն

Միջազգային օրը հռչակվել է 1995 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով (No. A/RES/49/119)՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին[2]։ Բանաձևով օրը նշանակվել է դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը։ Բայց հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխել է մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը ( № A/RES/55/201 բանաձև)։ Տեղափոխությունը, որն արվել է 2000 թվականին հռչակագրի խորհրդաժողովի մասնակիցների կողմից, նպատակ ուներ իրադարձության նկատմամբ ավելի շատ ուշադրություն հրավիրել։

Պարբերաբար հրապարակվում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձները կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ։ 2005 թվականի ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ կենսաբազմազանությունը գործոն է, որի վրա հիմնվում է կայուն զարգացումը, և որն ապահովում է հասարակության պաշտպանությունը անկանխատեսելի ցնցումների հետևանքներից։

Օրվա թեմա

  • 2021 թվական - «Մենք #ForNature լուծման մասն ենք»[3]
  • 2020 թվական - «Մեր լուծումները հանուն բնության»
  • 2019 թվական - «Մեր Կենսաբազմազանությունը, մեր Սնունդը, մեր Առողջությունը»
  • 2018 թվական - «Կենսաբազմազանության ոլորտում կենսագործունեության 25-ամյակի տոնում»
  • 2017 թվական - «Կենսաբազմազանություն և կայուն զբոսաշրջություն»
  • 2016 թվական - «Կենսաբազմազանության թեմատիկայի արդիականացում, մարդկային կյանքերի և նրանց ապրուստի միջոցների աղբյուրի պահպանում»
  • 2015 թվական - «Կենսաբազմազանություն՝ կայուն զարգացման նպատակով»
  • 2014 թվական - «Կղզիների կենսաբազմազանություն»
  • 2013 թվական - «Ջուր և կենսաբազմազանություն»
  • 2012 թվական - «Ծովերի կենսաբազմազանություն»
  • 2011 թվական - «Անտառների կենսաբազմազանություն»
  • 2010 թվական - «Կենսաբազմազանություն զարգացման և աղքատության բեռի թեթևացման համար»
  • 2009 թվական - «Զավթողական օտար տեսակներ»
  • 2008 թվական - «Կենսաբազմազանություն և գյուղատնտեսություն»
  • 2007 թվական - «Կլիմայի փոփոխություն և կենսաբազմազանություն»
  • 2006 թվական - «Կենսաբազմազանության պաշտպանությունը չոր վայրերում»
  • 2005 թվական - «Կենսաբազմազանություն․ կյանքի ապահովագրություն մեր փոփոխվող աշխարհում»
  • 2004 թվական - «Կենսաբազմազանություն․ սնունդ, ջուր և առողջություն բոլորի համար»
  • 2003 թվական - «Կենսաբազմազանություն և պայքար աղքատության դեմ․ կայուն զարգացման մարտահրավերներ»
  • 2002 թվական - «Նախատեսված է անտառային կենսաբազմազանության համար»

Ծանոթագրություններ

  1. «Convention on Biological Diversity (CBD) page for IBD». Վերցված է 2011 թ․ ապրիլի 21-ին.
  2. «The Millennium Ecosystem Assessment». Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  3. «International Day for Biological Diversity – 22 May». Convention on Biological Diversity. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ