Jump to content

Խաղտտնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Խաղտտնիկներ (լատին․՝ Motacilla), ճնճղուկազգիների կարգի խաղտտնիկների ընտանիքի թռչունների սեռ։ Փոքր չափի, երկար պոչով թռչուններ են։ Խաղտտնիկների քաշը 20 - 25 գ է։ Գունավորումը՝ սպիտակ, դեղին, մոխրագույն և սև երանգներով։ Հայտնի է 11 տեսակ։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, մասամբ՝ Հյուսիսային Ամերիկայում։ Երեք տեսակ՝ սպիտակ, դեղին և լեռնային առկա է Հայաստանում։

Բնադրում են գետնին, շենքերի տանիքներին ու ճեղքերում, դնում են 4 - 6 ձու։ Սնվում են միջատներով, դրանց հարսնյակներով, թրթուրներով, մանր խեցգետնակերպերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 7
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղտտնիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղտտնիկներ» հոդվածին։