Ենթամշակույթ
Սուբկուլտուրա (լատին․՝ sub «ենթա» + cultura «Մշակույթ»), ենթամշակույթ՝ սոցիոլոգիայի, մարդաբանության և մշակութաբանության մեջ հասկացություն (եզրույթ), որը նշանակում է հասարակության մշակույթի մի մասը, որն իր վարքագծով տարբերվում է գերակշռող մեծամասնությունից, ինչպես նաև այդ մշակույթի կրող սոցիալական խմբերը։ Ենթամշակույթը կարող է տարբերվել գերիշխող մշակույթից սեփական արժեհամակարգով, լեզվով, վարքագծով, հագուստով և այլ ասպեկտներով [1][2]։ Տարբերակվում են ենթամշակույթները, որոնք ձևավորվում են ազգային, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական և այլ հիմքերով։ Մասնավորապես, ենթամշակույթները ձևավորվում են էթնիկ ընդհանրություններով, որոնք լեզվական նորմերից տարբերվում են սեփական բարբառով։ Մեկ այլ հայտնի օրինակ են երիտասարդական ենթամշակույթները։
Տերմինի պատմություն
1950 թվականին ամերիկացի սոցիոլոգ Դեյվիդ Ռիսմենը իր հետազոտություններում ենթամշակույթ հասկացությունը ներկայացրել է որպես մարդկանց խումբ, ովքեր միտումնավոր ընտրում են փոքրամասնության նախընտրած ոճն ու արժեքները։ Ավելի մանրակրկիտ վերլուծություն ենթամշակութի երևույթի և հայեցակարգի մասին անցկացրել է բրիտանացի սոցիոլոգ մեդիա փորձագետ Դիկ Հեբդիջը իր՝ «Սուբկուլտուրա. ոճի նշանակությունը» գրքում։ Նրա կարծիքով, ենթամշակույթները գրավում են միանման ճաշակ ունեցող մարդկանց, որոնց չեն բավարարում ընդունված ստանդարտներն ու արժեքները։
Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Մաֆեսոլին իր աշխատություններում օգտագործել է «քաղաքային ցեղեր» հասկացությունը՝ երիտասարդական ենթամշակույթները բնութագրելու համար։ Ռուսական օրնիթոլոգ Վիկտոր Դոլնիկը՝ «Կենսոլորտի անհնազանդ երեխաները» գրքում օգտագործել է «ակումբներ» հասկացությունը։ ԽՍՀՄ-ում երիտասարդական ենթամշակույթների անդամներին նշելու համար օգտագործել է «երիտասարդության ոչ Ֆորմալ միավորում» արտահայտությունը, այստեղից էլ գալիս է «ոչ ֆորմալներ» ժարգոնային բառը։ Երբեմն ենթամշակույթային միավորումը նշելու համար օգտագործվում է «տուսովկա (հավաքույթ)» ժարգոնային բառը։
Ֆենդոմ և ենթամշակույթների առաջացումը
Ֆենդոմ (անգլ. fandom —մոլեռանդություն)՝ սովորաբար որոշակի առարկայի (գրող, կատարող, ոճ) երկրպագուների միություն։ Ֆենդոմը կարող է ունենալ միասնական մշակույթի որոշակի առանձնահատկություններ, ինչպիսիք են «հավաքույթային» հումոր և ժարգոն, ֆենդոմից դուրս նմանատիպ հետաքրքրություններ, սեփական հրատարակությունները և կայքեր։ Մոլեռանդությունը որոշ հատկանիշներով և տարբեր հոբբիներ կարող են ձեռք բերել ենթամշակույթի հատկություններ։ Այդպես, օրինակ, տեղի ունեցավ փանք-ռոքի, գոթական երաժշտության և շատ այլ հետաքրքրությունների հետ։ Այնուամենայնիվ, ֆենդոմների, հոբբիների մեծամասնությունը ենթամշակույթներ չեն ստեղծում, քանի որ կենտրոնացած են միայն իրենց հետաքրքրության առարկայի շուրջ։
Եթե մոլեռանդությունը հաճախ կապված է առանձին անհատներից (երաժշտական խմբեր, երաժշտական կատարողներ, հայտնի արվեստագետներ), որոնց երկրպագուները համարում են իրենց կուռքերը, սուբկուլտուրան կախված չէ ակնհայտ կամ խորհրդանշական առաջնորդներից, և մեկ գաղափարախոսության փոխարեն կարող էի հայտ գալ է մեկ այլը։ Ընդհանուր հոբբի ունեցող մարդկանց համայնքները (գեյմերներ, հաքերներ և այլն) կարող են ձևավորել կայուն ֆենդոմներ, բայց միևնույն ժամանակ, չեն ունենա ենթամշակույթի նշաններ (ընդհանուր կերպար, աշխարհայացք, միասնական ճաշակ՝ բազմաթիվ ոլորտներում)։
Ենթամշակույթները կարող են իրենց հիմքում ունենալ տարբեր հետաքրքրություններ՝ երաժշտական ոճերից և արվեստի ուղղություններից մինչև քաղաքական համոզմունքներ և սեռական նախասիրություններ։ Երիտասարդական ենթամշակույթների որոշ մասը առաջացել են տարբեր ֆենդոմներից։ Այլ սուբկուլտուրաներ, օրինակ, քրեականը, ձևավորվում է հիմնական մշակույթի և անձանց, ովքեր խախտում են օրենքը, հակամարտության հետևանքով և հանցագործների օրենքը ձևավորվում է այլ հիմքով։
Առավել հաճախ ենթամշկույթներն են փակ բնույթ է կրում և ձգտում է մեկուսանել զանգվածային մշակույթից [4]։ Դա պայմանավորված է ինչպես ենթամշակույթների ծագմամբ (շահերով պայմանավորված փակ համայնքներ), այնպես էլ հիմնական մշակույթից առանձնանալու, այն ենթամշակույթին հակադրելու ձգտումով։ Մտնելով հակամարտության մեջ հիմնական մշակույթի հետ, սուբկուլտուրան կարող է կրել ագրեսիվ և երբեմն նույնիսկ ծայրահեղական բնույթ։ Նման շարժումները, որոնք հակասում են ավանդական մշակույթի արժեքներին, կոչվում են Հակամշակույթ[5]։ Երիտասարդական ենթամշակույթներում բնորոշ է ինչպես բողոքը, այնպես էլ էսկապիզմը (փախուստ իրականությունից), ինչը ինքնորոշման փուլերից մեկն է ։
Զարգանալով, ենթամշակույթները ձևավորում է հագուստի (կերպար) միասնական ոճ, լեզու (ժարգոն, սլենգ), հատկանիշներ (սիմվոլիկան), ինչպես նաև իրենց անդամների ընդհանուր աշխարհայացքը։ Բնորոշ կերպարն ու վարվելակերպը նշան է, որը առանձնացնում է «յուրայիններին» (ենթամշակույթի ներկայացուցիչներին) կողմնակի մարդկանցից։ Սա ցույց է տալիս նոր ենթամշակույթների և 20-րդ դարի ավանդական ժողովրդական մշակույթների նմանությունը։ Հետրաբար, ենթամշակույթների ուսումնասիրության մեթոդները նման են ավանդական մշակույթները ուսումնասիրության մեթոդներին։ Մասնավորապես, դա պատմա-լեզվաբանական, մշակութային առարկաների և առասպելական բանաստեղծական վերլուծություններն են։
Հագուստի ոճը՝ ենթամշակույթի ներկայացուցիչների համար, դա առաջին հերթին իր ամբողջ տեսքով ենթամշակույթի քարոզվող բոլոր տեսակի համոզմունքները և արժեքները ցուցադրում է։ Առավել հայտնի օրինակ է XIX դարի դենդին։ Ժամանակի ընթացքում առանձին տարրեր և ամբողջ հագուստի ոճեր ներթափանցում են ընդհարուր մշակույթ։ Օրինակ, Dr. Martens բարձր կոշիկները, ի սկզբանե հայտնի էր սկինհեդների շրջանում, վաղուց արդեն ընդունված են դարձել շատ ոչ ֆորմալների կողմից, իսկ «գոթական լոլիտա» և «գոթական արիստոկրատ» հագուստի ոճերը արդեն ոչ միայն գոթական ենթամշակույթի տարր է, այլ նաև ճապոնական նորաձևության տարր։
Ենթամշակույթների ներկայացուցիչների մոտ ժամանակի ընթացքում ձևավորվում է սեփական լեզուն։ Մասամբ այն ժառանգվում է նախորդ ենթամշակույթից, մասամբ ձևավորվում է ինքնուրույն։ Սլենգի շատ տարրեր նորաբանություններ են։
Մշակութաբանական տեսանկյունից խորհրդանիշն ու սիմվոլիզմը որոշիչ են այս կամ այն մշակույթի և մշակութային ստեղծագործության նկարագրության մեջ։ Ենթամշակույթի խորհրդանիշները դա մի կողմից բազմաթիվ այլ մշակույթների շրջանակում ենթամշակույթի ինքնորոշումն է, մյուս կողմից, անցյալի մշակութային ժառանգության հետ կապն է։ Օրինակ, անխը՝ գոթերի ենթամշակույթի նշանը, դա մի կողմից հավերժական կյանքի խորհրդանիշն է, որպես Եգիպտոսի ժառանգությունը, մյուս կողմից ներկայումս մշակույթն ինքնորոշող խորհրդանիշ։
Ենթամշակույթների օրինակեր
Երաժշտական ենթամշակույթներ
Ամենավառ և հայտնի ենթամշակույթային ընդհանրություններից են երիտասարդական շարժումները՝ կապված երաժշտության որոշակի ժանրերի հետ։ Երաժշտական ենթամշակույթների կերպարը ձևավորվում է հիմնականում տվյալ ենթամշակույթում հայտնի կատարողների բեմական կերպարի ընդօրինակմամբ։
Արդիականության առաջին երաժշտական-երիտասարդական ենթամշակույթներից մեկը եղել են Հիպին՝ խաղաղասերների և ռոք երաժշտության երկրպագուների երիտասարդական շարժումը։ Նրանց կերպարներից շատ հատկանիշներ (մասնավորապես երկար մազերի նորաձև լինելը) և աշխարհայացքը տեղափոխվել է այլ սուբկուլտուրաներ։ Հիպի սուբկուլտուրայի հետ է կապված բիտնիկները։ Ճամայկայում առաջացել է ռաստաֆարի (ռաստամաններ) կրոնական-երաժշտական շարժումը, որը բացի Ռեգգի երաժշտությունից և յուրահատուկ կերպարից, որոշակի գաղափարախոսություն ուներ։ Մասնավորապես, ռաստամանների համոզմունքներից էին պոցիֆիզմը և մարիխուանայի օրինականացումը։
1970-80-ական թվականներին նոր ժանրերի հետևից ռոք երաժշտության մեջ ձևավորվեցին մետալիստները և փանքերը։ Առաջինները մշակեցին անձնական ազատություն և անկախություն։ Վերջիններս էլ ունեին վառ արտահայտված կամ ապաքաղաքական դիրքորոշում, կամ էլ վառ արտահայտված քաղաքական դիրքորոշում, քաղաքականացված փանք-ռոքի համար կարգախոսն է իդեալականացված անարխիան (բայց ոչ միշտ)։Գոթիկ-ռոքի ի հայտ գալուց հետո՝ , 1980-ականներին, առաջացավ գոթական ենթամշակույթը։ Նրա բնորոշ հատկանիշներն են մռայլությունը, մելանխոլիայի պաշտամունքը, սարսափ ֆիլմերի էսթետիկան և գոթական վեպերը։ Նյու Յորքում, Ճամայկայից արտագաղթողների շնորհիվ, առաջացավ հիփ-հոփ մշակույթը՝ իր երաժշտությամբ, տեսքով և ապրելակերպով։
1990-ականներին և 2000-ականներին տարածված երիտասարդական ենթամշակույթներ դարձան էմո-քիդները և կիբեռգոթերը։ Էմո սուբկուլտուրան ամենաերիտասարդներից մեկն է (նրա ներկայացուցիչների շատերը անչափահաս են), այն քարոզում վառ զգացմունքները և արտահայտիչ էմոցիաներ։ Կիբեռները, լինելով ինդաստրիալ-ռոքի ճյուղավորումներից մեկը, տարված են մոտալուրդ տեխնածին ապոկալիպսիսի գաղափարներով։
Արթ-ենթամշակույթ
Երիտասարդական ենթամշակույթների մեծ մասը կապված չեն երաժշտական ժանրերի հետ՝ առաջացել են որոշակի տեսակի արվեստից կամ Հոբբիից, ինչպես, օրինակ, Գրաֆիտին։
Ինտերնետ համայնք և ինտերնետ մշակույթ
1990-ականների կեսերին, ինտերնետ-տեխնոլոգիաների համատարած տարածման զուգահեռ, սկսեցին հայտնվել ինտերակտիվ ենթամշակույթներ։ Առաջիններից կարելի է համարել Ֆիդո-համայնքը։ Հաճախ Հաքերներին դասում են ենթամշակույթների դասին։
Արդյունաբերական և սպորտային ենթամշակույթներ
20-րդ դարի սկզբին քաղաքային կենսակերպի ռոմանտիզացիայի և քաղաքից դուրս ապրելու երիտասարդության մի մասի անկարողության հետ առաջանում են արդյունաբերական (քաղաքային) ենթամշակույթներ։ Արդյունաբերական ենթամշակույթների մի մասը դուրս են եկել ինդաստրիալ երաժշտության երկրպագուներից, բայց այդ ենթամշակույթների վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել են համակարգչային խաղերը (օրինակ Fallout)։
Հայտնի մարզական սուբլուլտուրաների կարելի է վերագրել։
- Ֆուտբոլի ենթամշակույթը, ինչպես նաև ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային երկրպագուները և չիրլիդինգը։
- Մարզիկներ, որի մեջ մտնում են ուժային և մարտական մարզաձևերի սիրահարները (բոդիբիլդինգ, փաուերլիֆթինգ, վորքաութ, տարբեր մարտարվեստներ և այլն)։ Ուշ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում՝ 1990-ականների առաջին կեսին, «մարզիկները» օգտագործվում էին «ոչ ֆորմալ» շարժման դեմ պայքարում, հայտնի էին որպես «լյուբերներ»։ Հետագայում քրեական աշխարհը որպես թնդանոթի միս նրանց օգտագործեցին քրեական պատերազմներում, որոնք 1990-ականների բանահյուսության մեջ հիշվում էին որպես սպորտային կոստյումներով «բրատվա», «ցուլեր», «գոպնիկներ»։
Հակամշակույթեր
Ամենահինը համարվում է հանցավոր աշխարհի հակամշակույթը[6]։ Նրա հայտնվելը պայմանավորված էր հիմնական մշակույթից այն անձանց բնական տարանջատմամբ, ովքեր խախտում էին օրենքը (հեռավոր վայրեր աքսորվել, բանտային կալանք, «հավաքներ»)։ Որպես հետևանք, ձևավորվել է շատ կոշտ սուբկուլտուրա՝ հստակ հիերարխիկ աստիճաններով և սեփական օրենքներով[5]։ Տարբեր երկրներում այս ենթամշակույթը ունի իր առանձնահատկությունները։
Ռուսաստանում 1990-ականներից հետո այս ենթամշակույթի շատ տարրեր ներթափանցել են զանգվածային մշակույթ՝ գողական ժարգոնի, գողական երգըի և դաջվածքների տարրեր։ Հաճախ գոպնիկներին քրեական սուբկուլտուրայի ներկայացուցիչներին են դասում։ Սակայն, գոպնիկները («խուլիգաններ») չեն առանձնացնում իրենց որպես հատուկ ենթամշակույթ, և այս սահմանումը կարելի է համարել անվանական։
Հակամշակույթի մեկ այլ վառ օրինակ է սկինհեդների ենթամշակույթի ծայրահեղական մասը։ Ձևավորվելով որպես երաժշտական սուբկուլտուրա, այդ ենթամշակույթը երկար ժամանակ կապված էր ռեգգի և սկա երաժշտությունների հետ, սակայն հետագայում սափրագլուխների մի մասը միացավ արմատական քաղաքական հոսանքներին։ Չպետք է շփոթել հենց ենթամշակույթը, որն ընդհանուր առմամբ ապաքաղաքական է (օրինակ՝ ավանդական սափրագլուխներ) և ենթամշակույթի արմատական մասը (հակամշակույթը), որը կապված է նեոնացիստների, հակակոմունիստների և այլ քաղաքական համոզմունքների հետ ։
Միլյո
Ենթամշակույթների տեսակներից մեկը կարելի է համարել միլյոն (ֆր. milieu-շրջապատ, միջավայր)՝ մարդու կենսապայմանների ամբողջականություն և որոշակի սոցիալական խմբի կամ սոցիալական շերտի կենցաղային սոցիալական միջավայր։ Սոցիոլոգներ նկարագրում են միլյոն որպես վարքագծի, մշակույթի, հագուստի և այլ առանձնահատկություններով բնութագրվող մարդկանց խմբեր։ Կենսակերպը, արժեքները և վարքագծային նորմերը ձևավորվում են մարդու սոցիալականացման գործընթացում[7]։
Ենթամշակույթների փոխհարաբերությունները
Ենթամշակույթները, որպես մշակութային երևույթ, առաջացել են ոչ թե մշակութային վակուումում, այլ մշակութապես հագեցած միջավայրում։ 20-րդ դարի հասարակությունը գերհագեցած էր տարբեր գաղափարներով, փիլիսոփայական հոսանքներով և այլ մշակութաբանական տարրերով։ Հետևաբար, չի կարելի ասել, որ սուբկուլտուրաները մեկուսացված են և հակադիր են զանգվածային մշակույթին, նրանք ունեն բարդ հարաբերություններ, ինչպես զանգվածային մշակույթի և այնպես էլ այլ ենթամշակույթների հետ։
Ենթամշակույթների գենետիկ կապը
Մշակույթների միջև ազգակցական կապերը թույլ են տալիս հետևել ժողովուրդների շարժմանը, լեզվի փոփոխությանը և մարդու տեխնոլոգիական զարգացմանը։ Ենթամշակույթների միջև ազգակցական կապերը նաև օգնում են հետևել 20-րդ դարում տեսակետների փոփոխությանը և զարգացմանը։ Հարակից ենթամշակույթների թերևս առավել վառ օրինակ է փանք ենթամշակույթը և նրա հետնորդները՝ գոթերը և ուրիշներ։
Կոնֆլիկտներ
Որոշ ենթամշակույթների միջև գոյություն ունի անտոգոնիզմ։ Սա վերաբերում է երաժշտական ենթամշակույթներին և տարբեր երաժշտական նախասիրությունների հակասությունների հիման վրա։ Օրինակ, ռոքերները և ռեփերները։
Ծանոթագրություններ
- ↑ Грицанов, 2003
- ↑ Глушкова, 2009
- ↑ Щепанская
- ↑ Свечников, 2007
- ↑ 5,0 5,1 Кравченко, 2001
- ↑ Мацкевич, 2005
- ↑ Крылов А. Н. Религиозная идентичность. Индивидуальное и коллективное самосознание в постиндустриальном пространстве.. — 3-е. — 2014. — С. 123-124, 295. — 356 с. — ISBN 978-5-7974-0366.1
Գրականություն
- Беляев, И. А. Культура, субкультура, контркультура / И. А. Беляев, Н. А. Беляева // Духовность и государственность. Сборник научных статей. Выпуск 3; под ред. И. А. Беляева. — Оренбург: Филиал УрАГС в г. Оренбурге, 2002. — էջ. 5-18.
- Глушкова О. М. Теоретические аспекты анализа субкультуры // Архитектон: известия вузов. — 2009. — № 26. Архивировано из первоисточника 5 Դեկտեմբերի 2013.
- Субкультура // Энциклопедия социологии / Сост. Грицанов Александр Алексеевич, В. Л. Абушенко, Г. М. Евелькин, Г. Н. Соколова, О. В. Терещенко.. — Минск: Книжный Дом, 2003. — 1312 с.
- Дольник В. Р. «Непослушное дитя биосферы», глава 4-я, «Рок рока».
- Кравченко А. И. Культурология: Учебное пособие для вузов. — 3-е. — Москва: Академический проект, 2001.
- Левикова С. И. Молодёжная субкультура: Учебное пособие. — М.: ФАИР-ПРЕСС.2004.
- Мацкевич И. М. д-р юрид. наук, проф. кафедры криминологии, психологии и уголовно — исполнительного права Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա. Криминальная субкультура // Журнал «Российское право в Интернете. — 2005. — № 1. Архивировано из первоисточника 17 Սեպտեմբերի 2009.
- Омельченко Е. Молодёжные культуры и субкультуры / Ин-т социологии РАН, Ульяновский государственный университет, Н.-И. центр «Регион». — М.: Институт социологии РАН, 2000. — 262 с.
- Свечников С. К. Методическое пособие «Молодёжь и рок-культура».. — Йошкар-Ола: ГОУ ДПО (ПК) С «Марийский институт образования», 2007.
- Тарасов А. Н. «Они нас изучают» // Сайт М. А. Пушкиной, 3-22 ноября 2002
- «Теория моды». № 10, зима 2008—2009. Дик Хебдидж. Главы из книги «Субкультура: значение стиля»
- «Теория моды». № 10, зима 2008—2009. Дмитрий Громов. Любера: как становились пацанами
- «Теория моды». № 10, зима 2008—2009. Джо Терни. Взгляд сквозь камеру слежения: антисоциальный трикотаж и «эти жуткие типы в капюшонах»
- «Теория моды». № 10, зима 2008—2009. Энн Пирсон-Смит. «Готы», «Лолиты», «дарты вейдеры» и коробка с маскарадными костюмами: исследование феномена косплея в Юго-Восточной Азии
- Шабанов Л. В. Социально-психологические характеристики молодёжных субкультур: социальный протест или вынужденная маргинальность?
- Щепанская Т. Б. «Символика молодёжной субкультуры».
Արտաքին հղումեր
- История городских культур в России 1984—2012
- kompost.ru — Молодёжная субкультура 80-х в СССР
- youngspace.ru — Журнал о современной молодежной культуре Արխիվացված 2020-10-01 Wayback Machine
- СУБКУЛЬТУРЫ Неформальные движения молодёжи
- Гольденцвайг Г., Варденбург Д., Семеляк М., Выдолоб Ю. (2003 թ․ օգոստոսի 4). «10 субкультур: драм-н-бейс, хип-хоп, готы, транс, регги, синтипоп, кельты, панк, хеви-метал, акустическое подполье» (ռուսերեն). Журнал «Афиша». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Статьи о субкультурах: Субкультуры. СПб
- Молодёжные субкультуры Советского Союза //hippy.ru
- Молодёжные движения и субкультуры
- Евгений Додолев: «Культура в СССР = субкультура российской интеллигенции» — фрагмент программы «Тема» (ОРТ, 1997, видео).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենթամշակույթ» հոդվածին։ |
|