Jump to content

Բիլ Քլինթոնի իմպիչմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի փորձը (1998-1999) տեղի է ունեցել Մոնիկա Լևինսկու հետ սեռական սկանդալի և հետագա դատավարությունների հետևանքով, որոնք հիմք են ծառայել Քլինթոնին կեղծ վկայության և արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրելու համար։

Բիլ Քլինթոն-Մոնիկա Լևինսկի սեռական սկանդալ

Բիլ Քլինթոնի և Մոնիկա Լևինսկու քաղաքական, սեռական սկանդալը տեղի է ունեցել 1998 թվականին ԱՄՆ-ում։ Այն առաջացել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի և 25-ամյա պրակտիկանտ Մոնիկա Լևինսկու (պետության ղեկավարի աշխատասենյակում) միջև սեռական կապերի պատճառով։ Այդ մասին տեղեկությունը և հետագա հետաքննությունը հանգեցրել են 1998 թվականին Բիլ Քլինթոնի իմպիչմենտի փորձին, գործը հասել է Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը՝ կեղծ վկայության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով[1]։

1995 թվականին Մոնիկա Լևինսկին որպես դիպլոմավորված մասնագետ, աշխատանքի է ընդունվել Սպիտակ տանը։ Մոնիկան սեռական հարաբերություն է ունեցել ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ, որը տևել է 1995 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը (ընդհանուր առմամբ, ինչպես պնդում է Մոնիկան սեքսի 9 դեպք է եղել)[1]։

Այնուհետև նա Սպիտակ տունը թողել է Պենտագոնում աշխատելու համար և դադարել է շփվել նախագահի հետ։ Այս պատմության մասին Մոնիկան հայտնել է պաշտպանության բաժնի աշխատակից Լինդա Թրիփին, որը գաղտնի պահել է հեռախոսազրույցների ձայնագրությունները։ 1998 թվականի հունվարին հետաքննությանը ձեռնամուխ է եղել Քենեթ Սթարը, որը հետաքննում էր բազմաթիվ այլ քաղաքական սկանդալներ։ Սկանդալի մասին հաղորդումները հայտնվել են 1998 թվականի հունվարի 17-ին՝ ինտերնետային կայքերում, 1998 թվականի հունվարի 21-ին՝ Վաշինգտոն Փոստ թերթում[1]։

Հունվարի 26-ին նախագահ Քլինթոնը հայտարարել էր. «ես սեռական հարաբերություններ չեմ ունեցել այդ կնոջ՝ Միսս Լևինսկու հետ»[2]։ Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը սկանդալի ժամանակ հրապարակավ պաշտպանել է ամուսնուն և հայտարարել, որ այդ պատմությունը նախագահի դեմ աջ ուժերի դավադրություն է։ Հուլիսի 28-ին Լևինսկին երդման տակ ատենակալների դատարանում հայտարարել էր, որ սեռական հարաբերություններ է ունեցել Քլինթոնի հետ, ներառյալ օրալ սեքս, ինչը կարող էր հաստատվել իրեղեն ապացույցներով (տուժողի զգեստի վրա սերմնահեղուկի մնացորդներ)։ Օգոստոսի 17-ին Քլինթոնը դատարանում հայտարարել էր, որ «ինքը ֆիզիկական հարաբերություններ է ունեցել Լևինսկու հետ»։ Սակայն ավելի վաղ Պոլա Ջոնսի գործով դատական գործընթացում Քլինթոնը պնդել էր, որ ինքը Լևինսկու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել, ինչը հետագայում հիմք է ծառայել Քլինթոնին կեղծ վկայության մեջ մեղադրելու համար[1]։ Քլինթոնի պաշտպանությունը մատնանշել է «սեռական հարաբերություններ» հասկացության բացակայությունը։

Քվեարկություն Ներկայացուցիչների պալատում

Քլինթոնի իմպիչմենտի գործով դատական նիստ

ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը ընդունում է այն մեղադրանքները, որոնք Սենատը պետք է քննարկի որպես դատավորական կոլեգիա։ Սահմանադրությունը իմպիչմենտ է նախատեսում պետական դավաճանության, կաշառակերության, այլ հանցագործությունների և լուրջ զանցանքների դեպքում։ Հանրապետական պատգամավորները, որոնք մեծամասնություն էին կազմում Կոնգրեսի երկու պալատներում, հակված էին նրան, որ Քլինթոնն արժանի է իմպիչմենտի։ Նոյեմբերի 5-ին Քլինթոնին գրավոր հարցեր են ուղղվել, գործի լսումները սկսվել են նոյեմբերի 19-ին։ Քլինթոնի պատասխանից հետո քվեարկության է դրվել մեղադրանքի չորս կետ[1]

  1. Կեղծ ցուցմունք դատարանում, 1998 թվականի օգոստոսի 17-ին։
  2. Կեղծ ցուցմունք դատարանում Պոլո Ջոնսի գործով, 1997 թվականի դեկտեմբերի 23-ին և 1998 թվականի հունվարի 17-ին։
  3. Պոլա Ջոնսի գործով արդարադատությանը խոչընդոտելը։
  4. Պաշտոնեական դիրքի չարաշահում։

Քվեարկությամբ հավանության է արժանացել մեղադրանքի առաջին կետը (228-206), մերժվել է երկրորդ կետը (205-229), հավանության է արժանացել երրորդ կետը (221-212), մերժվել է չորրորդ կետը (148-285)։ Դեկտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացած մեղադրանքները ուղարկել էր Սենատ։ Սենատի նիստը նշանակվել է 1999 թվականի հունվարի 7-ին։

Քվեարկություն Սենատում

Կեղծ վկայության մեջ մեղադրվելու կապակցությամբ 45 սենատորներ նախագահին մեղավոր են ճանաչել և 55 սենատորներ (45 դեմոկրատ և 10 հանրապետական)՝ անմեղ։ Արդարադատությանը խոչընդոտելու կապակցությամբ 50 սենատորներ հանդես են եկել Քլինթոնի (45 դեմոկրատ և 5 Հանրապետական) մեղավորության օգտին։ Երկու դեպքում էլ Քլինթոնին մեղավոր համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը (այսինքն՝ 67 սենատորների ձայները)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Моникагейт»». КоммерсантЪ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  2. Bill Clinton-„I did not have sexual relations with that woman“ — YouTube