Անաստասիոս Պապուլաս
Անաստասիոս Պապուլաս | |
---|---|
Αναστάσιος Παπούλας | |
Անաստասիոս Պապուլաս | |
հունվարի 1 (13), 1857 - ապրիլի 24, 1935[1] (78 տարեկան) | |
Ծննդավայր | Մեսոլոնգիոն |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն |
Զորատեսակ | Հունաստանի ցամաքային զորքեր |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Հույն-թուրքական պատերազմ, Աֆիոնքարահիսար-Էսքիշեհիրի ճակատամարտ, Սաքարյայի ճակատամարտ, Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ և Greco-Turkish War of 1897? |
Պարգևներ |
Անաստասիոս Պապուլաս (հուն․՝ Αναστάσιος Παπούλας, հունվարի 1 (13), 1857, Մեսոլոնգիոն - ապրիլի 24, 1935[1], Աթենք, Հունաստան), հույն ռազմական գործիչ, գեներալ, որը ղեկավարել է հունական զորաբանակները 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ընթացքում։ Ի սկզբանե եղել է կարկառուն ռոյալիստ, սակայն ազգային սխիզմի պառակտիչ ժամանակաշրջանում աստիճանաբար սկսել է հարել Վենիզելոսյան լիբերալների քաղաքական թևին։
1935 թվականին իշխանությունների կողմից դատապարտվել է մահապատժի՝ Հունաստանի թագավորությունում հանրապետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։
Կենսագրություն
Ծնվել է 1857 թվականի հունվարի 1-ին Հունաստանի ծայր արևմուտքում գտնվող Մեսոլոնգիոն քաղաքում։ 1878 թվականին ծառայության է անցել Հունաստանի զինված ուժերի շարքերում[2]։ Մասնակցել է 1897 թվականի հույն-թուրքական պատերազմին, այնուհետև նշանակվել Աթենքի ոստիկանապետ։ 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ նշանակվել է 10-րդ հետևակային գնդի հրամանատար։
1917 թվականին ազատվել է բանակից՝ ազգային սխիզմի ժամանակաշրջանում որդեգրած ռոյալիստական կողմնորոշման պատճառով։ 1920 թվականի նոյեմբերին միապետական կարգերին սատարող «Միացյալ ընդդիմության» հաղթանակից հետո Պապուլոսը վերստին հրավիրվել է զինված ուժեր և նշանակվել հունական զորքերի գլխավոր հրամանատար՝ փոքրասիական արշավանքի ժամանակ (այդ պաշտոնում վերջինս փոխարինել է Լեոնիդաս Պարասկևոպուլոսին)։ Պապուլասի հրամանատարության ներքո Հունաստանի զինուժը 1921 թվականի գարնանը ձախողել է Ինյոնյուի ուղղությամբ երկու գրոհները, ինչպես նաև ջլատվել Աֆիոնքարահիսար-Էսքիշեհիրիի և Սաքարայի ճակատամարտերում։
1922 թվականի մայիսի 19-ին կառավարության հետ ունեցած տարաձայնության պատճառով Պապուլասը ազատվել է աշխատանքում և ավարտել իր ակտիվ զինվորական կարիերան։
1922 թվականին՝ պատերազմի ավարտից անմիջապես հետո, Պապուլասը դարձել է միապետական ուժերի հակառակորդ և Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած հանրապետական շարժման աջակից։ 1935 թվականի մարտին մասնակցել է Վենիզելոսի գլխավորած հանրապետական հեղաշրջման փորձին, որի ձախողումից հետո նույն թվականի ապրիլի 24-ին Աթենքում ենթարկվել է մահապատժի՝ դավաճանության մեղադրանքով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Doganis, Th. (1930). "Παπούλας Ἀναστάσιος". Μεγάλη Στρατιωτικὴ καὶ Ναυτικὴ Ἐγκυκλοπαιδεία. Tόμος Πέμπτος: Νάβα–Σαρακηνοί Ἔκδοσις Μεγάλης Στρατιωτικῆς καὶ Ναυτικῆς Ἐγκυκλοπαιδείας. p. 255
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիոս Պապուլաս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունվարի 13 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Ապրիլի 24 մահեր
- 1935 մահեր
- Աթենք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Բալկանյան պատերազմների մասնակիցներ
- Թուրքիայի անկախության պատերազմ
- Հույն ռազմական գործիչներ
- Հույն-թուրքական պատերազմի (1919-1922) մասնակիցներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ