Մարկ Մայլոդ
Մարկ Մայլոդ | |
---|---|
Ծնվել է | 1956[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտացում | հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0617042 |
Մարկ Մայլոդ (1956[1]), Բրիտանացի կինոյի և թատրոնի ռեժիսոր, պրոդյուսեր:
Կարիերա
Մայլոդը ղեկավարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի քանի հեռուստատեսային շոուներ, որոնցից շատերը BBC-ի համար: Մայլոդը նաև նկարահանել է HBO-ի «Շրջապատ» սերիալը, որտեղ նա նաև եղել է մշտական ռեժիսոր:
Մինչ Entourage-ը, Մայլոդը նաև նկարահանել է գեղարվեստական ֆիլմեր, այդ թվում՝ Ali G-ն խորհրդարանում, «Մեծ սպիտակը» և «Քո մոտ ինչքա՞ն է», ինչպես նաև հեռուստասերիալներ «Սառը Ոտքեր», «Ռոյլերի ընտանիքը», «Բենգ Բենգ», «Սա Ռիվսն է» և «Մորտիմեր»:
Մայլոդը եղել է «Անամոթները» դրամատիկական սերիալի ամերիկյան տարբերակի փորձնական դրվագի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը Showtime-ի համար։ Նա մնացել է համապրոդյուսեր և հիմնական ռեժիսոր սերիալի համար[2]:
2011 թվականին, Մայլոդը դարձել է ABC ալիքի առաջին ֆենտեզի ֆիլմի՝ «Մի անգամ հեքիաթում»-ի առաջին սերիայի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերը[3]:
Նա աշխատել է 2011 թվականին նկարահանված «Քո մոտ ինչքա՞ն է» ռոմանտիկ կատակերգության վրա: Ֆիլմը խառը արձագանքներ է ստացել:
2014 թվականին նա նկարահանել է ամերիկական «Սիրեկաններ» հեռուստասերիալի փորձնական դրվագ:
2014 թվականին բեմադրել է HBO ալիքի «Գահերի խաղը» սերիալի 5-րդ եթերաշրջանի 3րդ և 4րդ սերիաները[4]:
Կինեմատոգրաֆիա
Ռեժիսոր
- 1994-2001, Արագ շոու / The Fast Show
- 1997-2003, Սառը Ոտքեր / Cold Feet
- 1998-2012, Ռոյլերի ընտանիքը / The Royle Family
- 2000-2001, Դետեկտիվ և ուրվական / Randall & Hopkirk (Deceased)
- 2001. Բեդդիելի սինդրոմը / Baddiel’s Syndrome
- 2002, Ալի Ջին խորհրդարանում / Ali G Indahouse
- 2004-2013, Անամոթները / Shameless
- 2004-2011, Շրջապատ / Entourage
- 2005, Մեծ սպիտակը / The Big White
- 2008, Բարի գալուստ «Կապիտանի» մոտ / Welcome to the Captain
- 2009-2011, Տարայի Միացյալ Նահանգներ / United States of Tara
- 2011, Անամոթները / Shameless
- 2011, Գահերի խաղը / Game of Thrones
- 2011, Քո մոտ ինչքա՞ն է / What’s Your Number?
- 2011, Մի անգամ հեքիաթում / Once Upon a Time
- 2014, Սիրեկանները / The Affair
- 2015, Բեքստրոմ / Backstrom
- 2015, Հատուկ կարծիք / Minority Report
- 2018, Ժառանգները / Succession
- 2022, Մենյու / Menu
Պրոդյուսեր
- 2004-2011, Շրջապատ / Entourage (գործադիր պրոդյուսեր / համապրոդյուսեր (33 մաս, 2007-2009)
- 2011, Անամոթները / Shameless (գործադիր պրոդյուսեր / գործադիր համապրոդյուսեր (37 մաս, 2011-2014)
- 2011, Մի անգամ հեքիաթում / Once Upon a Time (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2011)
- 2014, Սիրեկանները / The Affair (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2014)
- 2015, Բեքստրոմ / Backstrom (գործադիր պրոդյուսեր (1 մաս, 2015)
Անձնական կյանք
Մարկ Մայլոդն ամուսնացած է զգեստների դիզայներ Էմի Ուեսթքոթի հետ[5]: Նրանք ունեն 3 դուստր և մեկ որդի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 CONOR.Sl
- ↑ «'Shameless' Season Finale: EP Talks Season 2’s Wild Ride and the Gallagher Evolution» Արխիվացված է Սեպտեմբեր 24, 2015 Wayback Machine-ի միջոցով:. The Hollywood Reporter. Retrieved 2012-08-02.
- ↑ «ABC’s Fairy-Tale Pilot Gets a Director» Արխիվացված է Ապրիլ 2, 2015 Wayback Machine-ի միջոցով:. Vulture.com. Retrieved 2012-08-02.
- ↑ «Game of Thrones Season 5: What We Know So Far». Watchers On The Wall. 2014-08-01. Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին. Վերցված է 2015-02-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Chaban, Matt (5 April 2011). «'Ali G' Director, Costume Designer Join BroBrit Ranks Արխիվացված է Ապրիլ 8, 2011 Wayback Machine-ի միջոցով:» The New York Observer. Retrieved 14 April 2011.