Jump to content

Լիզա դել Ջոկոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:03, 8 Մայիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լիզա դել Ջոկոնդո
իտալ.՝ Lisa del Giocondo
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1479[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2]
Մահացել էհուլիսի 14, 1542[3] (63 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն
ԳերեզմանՍուրբ Օրսոլա մենաստան
Քաղաքացիություն Ֆլորենցիա
ԱմուսինՖրանչեսկո դել Ջոկոնդո[4]
 Lisa Gherardini Վիքիպահեստում

Լիզա դել Ջոկոնդո (Իտալերեն արտասանություն՝ [ˈliːza del dʒoˈkondo], ծննդյան անունը՝ Գերարդինի [ɡerarˈdiːni], հունիսի 15, 1479[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] - հուլիսի 14, 1542[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն), հայտնի է եղել նաև որպես Լիզա Գերարդինի, Լիզա դի Անտոնիո Մարիա (կամ Անտոնմարիա) Գերարդինի և Մոնա Լիզա, Իտալիայի Ֆլորենցիա և Տոսկանա քաղաքներում հայտնի Գերարդինի ընտանիքի անդամ։ Ենթադրվում է, որ նա Լեոնարդո դա Վինչիի` իտալական վերածննդի դարաշրջանում ստեղծած հայտնի գլուխգործոցի հերոսուհին է։

Լիզայի կենսագրությունից քիչ բան է հայտնի։ Ծնվել է Ֆլորենցիայում, պատանի հասակում ամուսնացել հագուստի և մետաքսի վաճառականի հետ, ով հետագայում տեղական պաշտոնյա է դարձել։ Լիզան ունեցել է հինգ երեխա։ Ապրել է հարմարավետ, միջին խավի դասին բնորոշ կյանքով։ Ամուսնուց, ով տարիքով նրանից մեծ էր, երկար է ապրել։

Լիզայի մահից դարեր անց «Մոնա Լիզա» կտավը դարձել է կերպարվեստի բնագավառում աշխարհի հայտնի գլուխգործոցներից մեկը[5]։ Կտավը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետազոտողների և արվեստի սիրահարների մոտ, և այս աշխատանքը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գործ։ 2005 թվականին վերջապես հստակեցվել է Լիզա դել Ջոկոնդոյի և Մոնա Լիզայի համապատասխանությունը[6]։

Վաղ կյանք, ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզան Ֆլորենցիայի հին և արիստոկրատ ընտանիքից էր, որը ժամանակի ընթացքում կորցրել էր իր ազդեցությունը[7]։ Նրանք ունևոր էին, բայց հարուստ չէին, քաղաքում ապրում էին ֆերմերային եկամտով, ունեին Եվրոպայի ամենամեծ և տնտեսապես եկամտաբեր ագարակներից մեկը[8]։

Հայրը՝ Անտոնմարիա դի Նոլդո Գերարդինին, կորցրել էր իր երկու կանանց. Լիզա դի Ջովաննի Ֆիլիպպո դե Կարդուչչիի հետ ամուսնացել էր 1465 թվականին, Կատերինա դի Մարիոտտո Ռուչելայի հետ՝ 1473 թվականին։ Երկուսն էլ մահացել էին ծննդաբերության ժամանակ[9]։ Լիզայի մայրը՝ Լուկրեցիա դել Կաչան, Պիեռա Սպինելիի դուստրն էր, ում հետ Գերարդինին ամուսնացել էր 1476 թվականին[9]։ Մի ժամանակ Գերարդինին Տոսկանայի Կյանտի շրջանում ունեցել կամ վարձակալել էր վեց ագարակ, որտեղ աճեցրել էին ցորեն, արտադրել գինի և զեյթունի ձեթ, ընտանի կենդանիներ պահել[10]։

Լիզան ծնվել է 1479 թվականի հունիսի 15-ին Ֆլորենցիայում[9], չնայած երկար տարիներ կարծել են՝ նա ծնվել է ընտանիքի գյուղական սեփականություններից մեկում՝ Գրևեից դուրս գտնվող վիլլա Վինյամաջոյում[11]։ Լիզա է անվանվել հայրական տատիկի պատվին[12]։ Եղել է ընտանիքի յոթ երեխաներից ավագը, ունեցել է երեք քույր և երեք եղբայր՝ Ջովանուալբերտո, Ֆրանչեսկո, Նոլդո[13]։

Ընտանիքն ապրել է Ֆլորենցիայում, սկզբում Սանտա Տրինիտա եկեղեցու մոտակայքում, այնուհետև տարածք են վարձակալել Ֆլորենցիայի Սանտո Սպիրիտո եկեղեցու մոտակայքում. հավանական է, որ ի վիճակի չեն եղել վերանորոգելու նախկին վնասված տունը։ Լիզայի ընտանիքը տեղափոխվել է ներկայիս Պեպի փողոց, որն այն ժամանակ մոտ էր Սանտա Կրոչեին և եղել են Լեոնարդո դա Վինչիի հոր՝ Սեր Պիեռո դա Վինչիի հարևանը[14]։ Նրանք քաղաքի հարավային հատվածում՝ Պոջիո գյուղում, ունեցել են 32 կմ տարածքով փոքրիկ տուն[15]։ Նոլդոն՝ Լիզայի պապիկը, Կյանտիի ագարակը կտակել է Սանտա Մարիա Նուովայի հիվանդանոցին։ Գերարդինին վարձակալության է հանձնել հիվանդանոցի ագարակներից և կարողացել է վերահսկել ցորենի բերքը, ինչպես նաև ընտանիքը կարողացել է ամառներն անցկացնել Ca' di Pesa կոչվող տանը[10]։

Ամուսնություն, հետագա կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1495 թվականի մարտի 5-ին 15 տարեկան հասակում Լիզան ամուսնացել է կտորի ու մետաքսի համեստ ու հաջողակ վաճառական Ֆրանչեսկո դի Բարտոլոմեո դի Զանոբի դել Ջոկոնդոյի հետ՝ դառնալով նրա երրորդ կինը։ Լիզայի օժիտը կազմել է 170 իտալական ֆլորին և գյուղի իր հայրական տան մոտ գտնվող Սան Սիլվեստրո ագարակը. սա խոսում է այն մասին, որ Գերարդինի ընտանիքն այդ ժամանակ հարուստ չէր, ինչը տեղիք է տալիս մտածելու, որ նա և ամուսինը սիրել են միմյանց[16]։ Սեփականությունը գտնվում էր Կաստելինայի և Սան Դոնատոյի միջև, այն երկու ագարակների մոտ, որոնք հետագայում պատկանել են Միքելանջելոյին[14]։ Ամուսիններն ապրել են միջին դասին բնորոշ կյանքով։ Լիզայի ամուսնությամբ նրա սոցիալական դիրքը բարձրացել է, քանի որ ամուսնու ընտանիքն ավելի հարուստ էր, քան իր ընտանիքը[16], Ֆրանչեսկոն շահել էր այն առումով, որ Գերարդինին «հին անուն» էր[17]։ Նրանք Ֆրանչեսկոյի ընտանիքի հետ համատեղ ապրել են մինչև 1503 թվականի մարտի 5-ը, երբ Ֆրանչեսկոն ի վիճակի էր տուն գնել Վիլլա դելա Ստուֆայի իր հայրական տան հարևանությամբ։

Ենթադրվում է, որ Լեոնարդոն Լիզայի դիմանկարը սկսել է նկարել հենց նույն տարում[18][19]։

Map of Florence with colored dots near the Ponte Vechhio
Կենտրոնական Ֆլորենցիա։ Ֆրանչեսկոն և Լիզան ապրել են Վիլլա դելա Ստուֆայում (կարմիր), 1 կմ հյուսիս Առնո գետից։ Լիզայի ծնողներն ապրել են գետին ավելի մոտ. նախ՝ հյուսիսում, ապա՝ հարավում (մանուշակագույն)

Լիզան և Ֆրանչեսկոն ունեցել են հինգ երեխա՝ Պիեռոն, Կամիլան, Անդրեան, Ջոկոնդոն և Մարիետան, որոնցից չորսը ծնվել են 1496-1507 ժամանակահատվածում[20]։ 1499 թվականին Լիզան կորցրել է աղջիկ երեխայի[15]։ Լիզան դաստիարակել է նաև Բարտոլոմեոյին՝ ամուսնու և նրա երկրորդ կնոջ՝ Կամիլա դի Մարիոտտո Ռուչելայի որդուն, ով մեկ տարեկան է եղել, երբ մայրը մահացել է։ Լիզայի խորթ մայը՝ Կատերինա դի Մարիոտտո Ռուչելայը, և Ֆրանչեսկոյի առաջին կինը եղել են քույրեր և սերել են հայտնի Ռուչելայ ընտանիքից։

Կամիլան ու Մարիետան միանձնուհիներ են դարձել։ Կամիլան, ստանալով քույր Բեատրիչե անունը, մտել է Սան Դոմենիկո դի Կաֆաջո մենաստան, որտեղ նրան է վստահվել քույր Անտոնմարիայի, քույր Ալբիերայի և Լիզայի քույրերի՝ քույր Կամիլայի (ով արդարացվել է մենաստան չորս տղամարդկանց սկանդալային այցելության համար) և քույր Ալեսանդրայի խնամքը[21]։ Բեատրիչեն մահացել է 18 տարեկան հասակում[21], թաղված է Սանտա Մարիա Նովելլայի եկեղեցում[22]։ Լիզան լավ հարաբերություններ է ունեցել Սուրբ Օրսոլո մենաստանի հետ և 1521 թվականին կարողացել է Մարիետային տեղավորել այդ մենաստանում, ով ստանալով քույր Լուդովիկա անունը՝ դարձել է մենաստանի հարգված անդամներից մեկը և ունեցել է որոշակի պարտականություններ[23]։

Ֆրանչեսկոն Ֆլորնցիայում դարձել է պաշտոնյա։ 1499 թվականին նա ընտրվել է Dodici Buonomini-ի կազմում, 1512 թվականին՝ Ֆլորենցիայի Սինյորիայի (Signoria cittadina), որտեղ 1524 թվականին դարձել է «պրիորի»։ Քաղաքական կամ բիզնես գործերով նա կապեր է ունեցել Մեդիչի ընտանիքի հետ։ 1512 թվականին, երբ Ֆլորենցիայի կառավարությունը վախեցավ Մեդիչիների աքսորից վերադարձի համար, Ֆրանչեսկոն բանտարկվեց և տուգանվեց 100 ֆլորին։ Մեդիչիների վերադառնալուն պես՝ սեպտեմբերին նա ազատ արձակվեց[22][24]։

1537 թվականի հունիսին իր կտակում Ֆրանչեսկոն Լիզային էր վերադարձրել օժիտը, նրան տվել էր հագուստ, ոսկեղեն և ապահովել նրա ապրուստը։ Կնոջ խնամքը վստահել էր իրենց դստերը՝ Լուդովիկային, նրա անկարողության դեպքում՝ որդուն՝ Բարտոլոմեոյին՝ գրելով.

Հաշվի առնելով Մոնա Լիզայի սերն ու ջերմությունը, փաստը, որ նա միշտ գործել է ազնիվ հոգով և եղել է հավատարիմ կին, ցանկանում եմ, որ նա ունենա ամենը, ինչի կարիքն ունի[25]։

Լիզա դել Ջոկոնդոն կյանքի վերջին տարիներին ապրել է Ֆլորենցիայի Սուրբ Օրսոլա մենաստանում, որտեղ մահացել է 1542 թվականի հուլիսին՝ 63 տարեկան հասակում[26]։

Մոնա Լիզա կտավն ամբողջական (անգլերեն՝ Mona Lisa, իտալերեն՝ «La Gioconda», ֆրանսերեն՝ «La Joconde»), Լեոնարդո դա Վինչի, Լուվր

Ֆինանսական միջոցներ ունեցող այլ ֆլորենցիացիների նման Ֆրանչեսկոյի ընտանիքի անդամները նույնպես արվեստի սիրահարներ էին։ Նրա որդին՝ Բարտոլոմեոն խնդրել է Անտոնիո դի Մացցիերիին մի որմնանկար ստեղծել Ֆլորենցիայի Սանտիսիմա Անունցիատա բազիլիկայի ընտանեկան գերեզմանոցում։ Նկարիչ Անդրեա դել Սարտոն Մադոննայի պատկերով կտավ է ստեղծել ընտանիքի մեկ այլ անդամի համար[22]։ Ֆրանչեսկոն Լեոնարդոյին պատվիրել է ստեղծել կնոջ դիմանկարը, Դոմենիկո Պուլիգոյին պատվիրել է ստեղծել Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցիի կտավը։ Ենթադրվում է, որ Լիզայի դիմանկարի պատվերով Ֆրանչեսկոն տոնել է Անդրեայի ծնունդը և ընտանեկան տան ձեռքբերումը[19]։

«Մոնա Լիզան» համապատասխանում է 15-րդ և վաղ 16-րդ դարի առաքինի կնոջը պատկերող դիմանկարի պահանջներին։ Լիզան պատկերված է որպես հավատարիմ կին՝ աջ ձեռքը հենված ձախ ձեռքին։ Լեոնարդոն Լիզային ներկայացրել է որպես նորաձև ու հաջողակ, գուցե ավելի ապահովված, քան իրականում։ Նրա մուգ զգեստները և սև քողը իսպանական նորաձևության ազդեցության տարրեր ունեն և ամենևին էլ չեն արտացոլում նրա սուգն առաջին դստեր կորստի համար, ինչպես որոշ գիտնականներ են ենթադրել։ Դիմանկարը մեծ է. նրա չափերը համապատասխանում են այդ շրջանում արվեստի հարուստ մեկենասների ձեռք բերած գործերին։ Այս շռայլությունը բացատրվում է Ֆրանչեսկոյի և Լիզայի սոցիալական ձգտմամբ[27]։

The space on the wall in the Louvre left by the thief
«Մոնա Լիզա» կտավի կողոպուտը Լուվրից 1911 թվականին, 1960-1970-ական թվականների շրջագայություն, որը նպաստեց կտավի իկոնիզացմանն ու հռչակին[28]

Լեոնարդոն 1503 թվականի գարնանը եկամուտ չուներ, ինչը կարող է մասամբ բացատրել մասնավոր դիմանկար ստեղծելու նրա հետաքրքրությունը[24][29]։ Սակայն այդ տարվա մեջ ավելի ուշ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված է եղել հետաձգել «Մոնա Լիզայի» աշխատանքը, երբ նրան վճարել են սկսելու «Անգիարիի ճակատամարտը» ֆրեսկոն, որը արժեքավոր գործարք էր, և ըստ պայմանագրի նա կտավը պետք է ավարտեր 1505 թվականի փետրվարին[30]։ 1506 թվականին Լեոնարդոն դիմանկարը համարել է անավարտ[31]։ Նա աշխատանքի համար չէր վճարվել և այն գնորդին չի փոխանցում[32]։ Նկարչի կտավները նրա հետ ճանապարհորդում էին ամբողջ կյանքի ընթացքում, և հավանական է, որ Լեոնարդոն «Մոնա Լիզան» ավարտել է տարիներ անց Ֆրանսիայում[17], ըստ ենթադրության, 1516 թվականին[33]։

Կտավի վերնագիրը թվագրվում է 1550 թվական։ Ֆրանչեսկոյի ընտանիքի բարեկամ Ջորջո Վազարին[15], գրել է.

Լեոնարդոն պարտավորվեց նկարելու Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ «Մոնա Լիզայի» դիմանկարը[31] (իտալ.՝ Prese Lionardo a fare per Francesco del Giocondo il ritratto di mona Lisa sua moglie.)[34]:

Նկարի իտալերեն անվանումը` «La Gioconda», նրա ամուսնական անվան իգական ձևն է։ Անվան ֆրանսերեն տարբերակն է«La Joconde»: Չնայած անունը ծագում էր Լիզայի ամուսանական անունից, նրանց ավելացրել էին հավելյալ նշանակություն, որ անունը ծագում է «զվարթ» (անգլերեն՝ «jocund») կամ «երջանիկ» բառից[17]։

Ըստ շահարկումների՝ Լիզայի անունը վերագրվում է չորս տարբեր կտավների, իսկ ինքնությունը՝ առնվազն 10 տարբեր անձանց[35][36]։ 20-րդ դարի վերջում նկարը դարձավ գլոբալ իկոն։ Այն օգտագործվեց ավելի քան 300 այլ կտավներում և 2000-ից ավել գովազդներում՝ յուրաքանչյուր շաբաթ հայտնվելով առնվազն մեկ նոր գովազդում[37]։

Vespucci's notation on an old manuscript
Ագոստինո Վեսպուչիի լուսանքային գրառումը

2005 թվականին Հայդելբերգի համալսարանական գրադարանի մի փորձագետ գրադարանի հավաքածուում հայտնաբերել է մի լուսանցքային գրառում, որը հաստատում է, որ նստած կինը Լիզան է։ Ագոստինո Վեսպուչիի 1503 թվականի գրառումը հավաստում է, որ Լեոնարդոն աշխատել է Լիզա դել Ջոկոնդոյի դիմանկարի վրա[6]։ «Մոնա Լիզա» կտավը ֆրանսիական հսկողության տակ է եղել 16-րդ դարից սկսած, երբ այն ձեռք է բերել Ֆրանցիսկ I, իսկ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո այն հասանելի է դարձել ժողովրդին[38]։

Կտավը համալրում է Լուվրի հավաքածուի կազմը, և այն յուրաքանչյուր տարի տեսնում է 6 միլիոն մարդ[39]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pallanti G. La vera identità della Gioconda (իտալ.): Un mistero svelato — P. 37. — ISBN 978-88-7624-657-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pallanti G. Mona Lisa Revealed — P. 37. — ISBN 978-88-7624-659-3
  3. 3,0 3,1 3,2 Mona Lisa: The People and the Painting — P. 57. — ISBN 978-0-19-106696-2
  4. Geni(բազմ․) — 2006.
  5. Riding, Alan (2005 թ․ ապրիլի 6). «In Louvre, New Room With View of 'Mona Lisa'». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 «Mona Lisa – Heidelberger Fund klärt Identität (English: Mona Lisa – Heidelberger find clarifies identity)». University Library Heidelberg. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  7. Pallanti 2006, p. 58
  8. Pallanti 2006, pp. 17, 23, 24
  9. 9,0 9,1 9,2 Pallanti 2006, p. 37
  10. 10,0 10,1 Pallanti 2006, pp. 41–44
  11. «History of Vignamaggio». Villa Vignamaggio. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 5-ին.
  12. Pallanti 2006, p. 40
  13. Pallanti 2006, p. 44
  14. 14,0 14,1 Pallanti 2006, pp. 45–46
  15. 15,0 15,1 15,2 Zöllner 1993, p. 4
  16. 16,0 16,1 Zöllner 1993, p. 5
  17. 17,0 17,1 17,2 Kemp, Martin (2006). Leonardo Da Vinci: The Marvellous Works of Nature And Man. Oxford University Press via Google Books limited preview. էջեր 261–262. ISBN 0-19-280725-0. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Portrait of Lisa Gherardini, wife of Francesco del Giocondo». Musée du Louvre. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. 19,0 19,1 Zöllner 1993, p. 9
  20. Johnston, Bruce (2004 թ․ հունվարի 1). «Riddle of Mona Lisa is finally solved: she was the mother of five». Telegraph.co.uk. Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. 21,0 21,1 Pallanti 2006, pp. 61-62
  22. 22,0 22,1 22,2 Müntz 1898, p. 154
  23. Pallanti 2006, p. 63
  24. 24,0 24,1 Masters, Roger D. (1998 թ․ հունիսի 15). Fortune is a River: Leonardo da Vinci and Niccolò Machiavelli's Magnificant Dream of Changing the Course of Florentine History (online notes for Chapter 6). Free Press via Dartmouth College (dartmouth.edu). ISBN 0-684-84452-4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
  25. Pallanti 2006, p. 105
  26. Squires, Nick (2015 թ․ սեպտեմբերի 24). «Who was Mona Lisa? Burial breakthrough may solve identity mystery behind Da Vinci masterpiece». The Daily Telegraph.
  27. Zöllner 1993, p. 12
  28. Sassoon 2001, p. 14–16
  29. Zöllner 1993, p. 7
  30. Müntz 1898, p. 136
  31. 31,0 31,1 Clark, Kenneth, quoting a translation of Vasari (1973 թ․ մարտ). «Mona Lisa». The Burlington Magazine. The Burlington Magazine Publications via JSTOR. 115 (840): 144–151. ISSN 0007-6287. JSTOR 877242.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. Zöllner 1993, p. 6
  33. «Mona Lisa 1503-16». University of the Arts, London. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 24-ին.
  34. Vasari, Giorgio (1879) [1550, rev. ed. 1568]. Le vite de' più eccellenti pittori, scultori ed architettori. Vol. IV. Gaetano Milanesi. Firenze: G.C. Sansoni. էջ 39. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  35. Stites, Raymond S. (1936 թ․ հունվար). «Mona Lisa--Monna Bella». Parnassus. College Art Association via JSTOR. 8 (1): 7–10+22–23. doi:10.2307/771197. JSTOR 771197. and Littlefield, Walter (1914). The Two "Mona Lisas". The Century: A Popular Quarterly by Making of America Project via Google Books scan from University of Michigan copy. էջ 525. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. and Wilson, Colin (2000). The Mammoth Encyclopedia of the Unsolved. Carroll & Graf via Google Books limited preview. էջեր 364–366. ISBN 0-7867-0793-3.(չաշխատող հղում)
  36. Debelle, Penelope (2004 թ․ հունիսի 25). «Behind that secret smile». The Age. The Age Company. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. and Johnston, Bruce (2004 թ․ հունվարի 8). «Riddle of Mona Lisa is finally solved: she was the mother of five». Telegraph.co.uk. Telegraph Media Group. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին., and Nicholl, Charles (review of Mona Lisa: The History of the World's Most Famous Painting by Donald Sassoon) (2002 թ․ մարտի 28). «The myth of the Mona Lisa». Guardian Unlimited. London Review of Books via Guardian News and Media. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. and Chaundy, Bob (2006 թ․ սեպտեմբերի 29). «Faces of the Week». BBC News. BBC. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.
  37. Sassoon 2001, Abstract and p. 16
  38. Sassoon 2001, p. 8
  39. Chaundy, Bob (2006 թ․ սեպտեմբերի 29). «Faces of the Week». BBC News. BBC. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. and Canetti, Claudine (n.d.). «The world's most famous painting has the Louvre all aflutter». Actualité en France via French Ministry of Foreign and European Affairs (diplomatie.gouv.fr). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզա դել Ջոկոնդո» հոդվածին։