Ալ Պաչինո
Ալ Պաչինո (անգլ.՝ Alfredo James "Al" Pacino, իսկական անուն ազգանունը Ալֆրեդո Ջեյմս Պաչինո, ապրիլի 25, 1940[1][2][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ծագումով իտալացի, թատրոնի և կինոյի ամերիկացի հանրահայտ դերասան, նաև ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1940 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքում, ԱՄՆ, իտալոամերիկացի Սալավատորե և Ռոզի Պաչինոների ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվեց հարավային Բրոնքս և բնակվում էր մոր ծնողների Ջեյմս և Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կոռլեոնե ընտանիքից էին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան «Սպիով դեմքը» ֆիլմերում։ «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար ստացել է Օսկար՝ Օսկար լավագույն դերասանի համար անվակարգում, դրանից առաջ 7 անգամ ներկայացվել է Օսկար մրցանակի։
Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրորդ պլանի դեր։ 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն։
Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում։ 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով։ Դերասանուհի Էլլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու-Յորքի դերասանական ստուդիան։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 3-ական ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր է։
Առավել հայտնի դերերն են.
տարեթիվը | ֆիլմի անվանումը | բնօրինակ անվանումը | հերոսը |
---|---|---|---|
1972 | Կնքահայրը | The Godfather | Մայքլ Կոռլեոնե |
1973 | Սերպիկո | Serpico | Ֆրենկ Սերպիկո |
1974 | Կնքահայրը 2 | The Godfather: Part II | Մայքլ Կոռլեոնե |
1983 | Սպիով դեմքը | Scarface | Տոնի Մոնտանա |
1990 | Դիկ Թրեյսի | Dick Tracy | Բիգ Բոյ Կապրիզ |
1990 | Կնքահայրը 3 | The Godfather: Part III | Մայքլ Կոռլեոնե |
1991 | Ֆրենկին և Ջոննին | Frankie and Johnny | Ջոննի |
1992 | Ամերիկացիները | Glengarry Glen Ross | Ռիկկի Ռոմա |
1992 | Կնոջ բույրը | Scent of a Woman | Ֆրենկ Սլեյդ, պաշտոնաթող փոխգնդապետ |
1993 | Կառլիտոյի ուղին | Carlito’s Way | Կառլիտո Բրիգանտե |
1995 | Տապ | Heat | լեյտենանտ Վինսենթ Հաննա |
1996 | Քաղաքապետարան | City Hall | քաղաքապետ Ջոն Պապպաս |
1997 | Դոննի Բրասկո | Donnie Brasco | «ձախլիկ» Բենջամին Ռուջերիա |
1997 | Սատանայի դատապաշտպանը | The Devil’s Advocate | Ջոն Միլտոն |
2002 | Անքնություն | Insomnia | դետեկտիվ Ուիլլ Դորմեր |
2002 | Սիմոնա | Simone | Վիկտոր Տարանսկի, ռեժիսոր |
2003 | Ջիլյի | Gigli | Ստարկմեն |
2004 | Վենետիկցի առևտրականը | Merchant of Venice | Շեյլոք |
2005 | Փողեր երկուսի համար | Two for the Money | Ուոլտեր Էբրամս |
2007 | 88 րոպե | 88 Minutes | Ջեք Գրեմմ |
2007 | Օուշենի 13 ընկերները | Ocean’s Thirteen | Ուիլլի Բենկ |
2008 | Դու չգիտես Ջեքին | You Don't Know Jack | բժիշկ Ջեք Գևորգյան |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր թվով ստացել է 35 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 41-ի, որոնց թվում
- 8 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 1 Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում
- 16 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 5-ը
ստացել է նաև 2 Էմմի (մրցանակ), 1 BAFTA, 2 Դավիդ դի Դոնատելլոյի մրցանակ, Վենետիկի կինոփառատոնի 2 մրցանակ և այլն։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է նրա երկու կերպար՝
- Մայքլ Կոռլեոնե, «Կնքահայրը 2» ֆիլմում, որպես բացասական հերոս - 10-րդ տեղ
- Ֆրենկ Սերպիկո «Սերպիկո» ֆիլմում, որպես դրական հերոս - 40-րդ տեղ
Հոնորարներ
[խմբագրել | խմբագրել կոդը](ոչ ամբողջական ցանկ)
- 1972 - «Կնքահայրը» - $ 35 000
- 1974 - «Կնքահայրը 2» - $ 500 000 (+ շահույթից 10%)
- 1990 - «Կնքահայրը 3» - $ 5 000 000
- 1992 - «Ամերիկացիները» - $ 1 500 000
- 2002 - «Սիմոնա» - $ 11 000 000
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119070243 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.cinemagia.ro/actori/al-pacino-970/
- ↑ https://hollowverse.com/al-pacino/
- ↑ https://theworldofmovies.com/heat-movie-review/
- ↑ https://web.archive.org/web/20210119155144/https://www.lanacion.com.ar/espectaculos/separado-lucila-polak-al-pacino-se-pasea-nid2175444
- ↑ https://pagesix.com/2022/04/13/al-pacino-seeing-girlfriend-for-some-time-despite-53-year-age-gap/
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ Պաչինո» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Ապրիլի 25 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- Օսկարակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Դրամա Դեսկ» մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ