Jump to content

Մանզինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:22, 7 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնակավայր
Մանզինի
ԵրկիրԷսվատինի Էսվատինի
ՀամայնքՄանզինի
Հիմնադրված է1885 թ.
ԲԾՄ686 մետր
Բնակչություն110 508 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+2
Մանզինի (Աշխարհ)##
Մանզինի (Աշխարհ)

Մանզինի (սվատի՝ Manzini, նախկինում՝ Բրեմերսդորպ), քաղաք Էսվատինիում (Սվազիլենդ), որը նաև Էսվատինիի Մանզինի շրջանի մայրաքաղաքն է։ Քաղաքը երկրի ամենամեծ քաղաքային կենտրոնն է՝ առաջ անցնելով Մբաբանեից ՝ 110 000 բնակչությամբ (2008 թվական)։ Այն հայտնի է որպես Էսվատինիի «Հաբ» և գտնվում է MR3 ճանապարհի վրա։ Էսվատինիի հիմնական արդյունաբերական վայրը, գտնվում է Մացաֆա քաղաքի արևմտյան սահմանի մոտ։

1898 թվականին Բրեմերսդորպը նշանակվեց առևտրային կետի (բացվել է 1885 թվականին) կենտրոն։ Արթուր Բրեմերը վաճառեց իր հյուրանոցը բրիտանական գաղութային իշխանություններին, որոնք 1894 թվականից կառավարում էր Սվիզելենդը, և պայմանավորվեց, որ բնակավայրը կրելու է իր անունը (dorp-ը աֆրիկաանս «գյուղ» բառն է)։ Բրիտանացիներն այն օգտագործում էին, որպես կենտրոնակսյսն։ 1960 թվականին վերադարձավ իր սկզբնական սվազերեն անվանը՝ Մանզինի՝ ի պատիվ առաջնորդ Մանզինի Մբոկանեի, ով եղել է Մբանձենի թագավորի վստահելիներից մեկը։ Առաջնորդ Մանզինի Մբոկանեն Նթենգու Գամա Մբոկանեի հայրն էր։

Քաղաքը 1890 թվականից եղել է բրիտանա-բուրական գաղութատիրության կենտրոնակայան, սակայն ավերվել է 1902 թվականին անգլո-բուրական պատերազմի ժամանակ, երբ վարչական կենտրոնը տեղափոխվել է Մբաբանե։ Այնուամենայնիվ, Բրեմերսդորպը հետագայում մնաց Սվազիլենդի առևտրային, գյուղատնտեսական և տրանսպորտային սիրտը, որի շնորհիվ քաղաքը ստացավ «The Hub» մականունը։ 1920-ական թվականներին իր հիմնադրումից ի վեր՝ Գյուղատնտեսական ցուցահանդեսը (անունը հետագայում փոխվեց Սվազիլենդի միջազգային առևտրի տոնավաճառի) եղել է երկրի ամենամեծ և ամենաշատ հաճախվող ամենամյա միջոցառումը։

1915 թվականին Մզիմենե գետի ափին բացվել է առաջին հյուրանոցը։ «Ռիվերսայդ» հյուրանոց անվանմամբ այն բաց մնաց մինչև 1997 թվականը՝ տարիների ընթացքում փոխելով իր անվանումը՝ դառնալով Manzini Arms հյուրանոց, իսկ 1990-ականներին՝ Velebantfu հյուրանոց։ Շենքերը մի քանի տարի փակվելուց հետո անձեռնմխելի էին, բայց 2008-ին հողին հավասարեցվեցին մասնավոր կառուցապատողների կողմից։ 2011 թվականին այս վայրում բացվել է առևտրի կենտրոն։

1970-ականներին բացված Մացաֆայի միջազգային օդանավակայանը՝ Սվազիլենդի միակ առևտրային օդանավակայանը, գտնվում էր 10 կմ դեպի արևմուտք։ Քանի որ 2014 թվականին Մացաֆան փակվել էր, թագավոր Մսվաթի III-ի միջազգային օդանավակայանը՝ 56,9 կմ արևելք, դարձավ միջազգային նոր օդանավակայան։ Մանզինին ամենամոտ քաղաքային կենտրոնն է։

Մանզինին քաղաք է հռչակվել 1994 թվականին։ Մանզինիում է գտնվում Նազարյան ավագ դպրոցը, որն ունի հաջողակ դպրոցական երգչախումբ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակելի տարածքները կենտրոնական բիզնես թաղամասից դուրս են ճառագում։ Քաղաքի արևմտյան վերջնամասում՝ Մբապե տանող մայրուղու վրա, գտնվում է Կախոզա Թաունշիփը, աղքատ թաղամաս՝ ոչ պաշտոնական բնակավայրի տեսքով։ Մավուսոյի միջազգային առևտրի տոնավաճառից (բացվել է 2004 թվականին) այն կողմ` քաղաքի կենտրոնից հյուսիս, շրջանցիկ ճանապարհի երկայնքով (բացվել է 1994 թ., վերակառուցվել է 2004 թ.՝ Մավուսո առևտրի տոնավաճառի բացման համար) գտնվում է Հելեմեսի Էսթեյթսը։ Այստեղ միջին դասի կացարաններ են կառուցվել 1990-ականների սկզբին Սիդնեյ Ուիլյամսի նախկին ֆերմայում, որը բրիտանական տիրապետության ժամանակ երկար ժամանակ ծառայում էր ռեզիդենտ կոմիսարին։ Բնակարանային կառուցապատումը շրջապատված է Fairview Township-ով, որը մշակվել է 1964 թվականին գաղութային կառավարման ժամանակ՝ որպես Էսվատինիի առաջին ինտեգրված բնակելի թաղամաս։ 19-րդ դարի օրենքը, որը վերահաստատվել է 1920-ական թվականների որոշումներով, արգելում էր սվազիլենդցիներին բնակվել կամ բիզնես ունենալ Բրեմսերդորպում։

Բարձրակարգ բնակելի թաղամասերը կառուցվել են 1960-ականներին քաղաքի կենտրոնից արևելք՝ սկսած Քոութս հովտից։ Քոութս հովտից հյուսիս հիմնականում միջին դասի տներ են և հարում է ծրագրված շուկայական սեփականությունների՝ Մադոնսա Թաունշիփ համայնքին։ Մադոնսա Թաունշիփում մեծ տներ են կառուցվել 1990-ականներից։

Կենտրոնից հարավ գտնվում է ցածր և միջին դասի Ngwane Park Township-ը, որը ստեղծվել է 1970-ականներից ի վեր մասնավոր ֆերմայում։ Այնուամենայնիվ, Մանզինիին հարող տարածքների մեծ մասը գյուղական Սվազի ազգի հող է։

Քաղաքում կա քրիստոնեական ռադիոկայան, որը կոչվում է «Եկեղեցու ձայնը»։ Այն ստեղծվել է 1995 թվականին[2]։

Մանզինին ունի խոնավ մերձարևադարձային կլիմա՝ տաք, անձրևոտ ամառներով և մեղմ, չոր ձմեռներով։

Մանզինիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28.2
(82.8)
28.1
(82.6)
27.3
(81.1)
26.0
(78.8)
24.0
(75.2)
22.2
(72)
22.0
(71.6)
23.6
(74.5)
25.3
(77.5)
26.4
(79.5)
26.8
(80.2)
27.9
(82.2)
25.65
(78.17)
Միջին օրական °C (°F) 23.0
(73.4)
23.0
(73.4)
22.1
(71.8)
20.1
(68.2)
17.2
(63)
15.0
(59)
14.6
(58.3)
16.6
(61.9)
18.7
(65.7)
20.5
(68.9)
21.5
(70.7)
22.6
(72.7)
19.58
(67.25)
Միջին ցածր °C (°F) 17.9
(64.2)
17.9
(64.2)
16.9
(62.4)
14.3
(57.7)
10.5
(50.9)
7.8
(46)
7.3
(45.1)
9.6
(49.3)
12.2
(54)
14.7
(58.5)
16.2
(61.2)
17.3
(63.1)
13.55
(56.38)
Տեղումներ մմ (դյույմ) 145
(5.71)
133
(5.24)
100
(3.94)
54
(2.13)
26
(1.02)
15
(0.59)
15
(0.59)
19
(0.75)
45
(1.77)
84
(3.31)
119
(4.69)
126
(4.96)
881
(34.7)
աղբյուր: Climate-Data.org[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Manzini Nazarene tops them all by Bongile Mavuso, The Swazi Observer August 2, 2007
  2. «Voice of the Church (VOC)». 2016 թ․ մարտի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Climate: Manzini». Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանզինի» հոդվածին։