Ռագնար Կլավան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռագնար Կլավան անգլ.՝ Ragnar Klavan | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռագնար Կլավան | ||
Քաղաքացիությունը | Էստոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1985, հոկտեմբերի 30 | ||
Ծննդավայր | Վիլյանդի, ԷԽՍՀ | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Աուգսբուրգ | ||
Համար | 5 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001
2002-2003 2003—2004 2004-2005 2005-2009 2009 2009-2012 2012-մինչ հիմա |
Վոլերենգա (վարձավճար) ԱԶ (վարձավճար) Աուգսբուրգ |
25 (5) 28 (2) 28 (2) 2 (0) 95 (4) 12 (0) 66 (0) 30 (0) | |
Ազգային հավաքական | |||
2003-մինչ հիմա | Էստոնիա | 76(2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռագնար Կլավան (էստ․՝ Ragnar Klavan, հոկտեմբերի 30, 1985[1][2], Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Գերմանական «Աուգսբուրգ» ակումբի և Էստոնիայի ազգային հավաքականի խաղացող է։ Կլավանի հայրը ևս ֆուտբոլիստ է եղել, հանդես է եկել Էստոնիայի ազգային հավաքականի կազմում 90-ական թթ.։ Կլավանն ունի 2 քույր՝ Ջեյնը և Դիանան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան Էստոնիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլավանը ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից սկսած։ Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Էլվան, որի կազմում նրա մեկնարկային հանդիպումը եղել է, երբ նա 15 տարեկան էր։ 1 տարի անց արդեն միացավ «Տուլեվիկ» ակումբին։ 2 մրցաշրջան անց՝ 2003 թ. տեղափոխվեց լավագույն ակումբներից մեկը՝ «Ֆլորա»։ 18 տարեկանում Կլավանը կարող էր հայտնվել Մոսկվայի Սպարտակի կազմում։
Կարիերան Վոլերենգայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թ. օգոստոսի 31-ին Կլավանը ստորագրեց պայմանագիր Վոլերենգայի հետ, ըստ որի նա 3 ամիս վարձավճարով պիտի հանդես գար այդ ակումբի կազմում։ Տեղափոխությունը կայացավ 5 հազար եվրոյի դիմաց, սակայն եթե ակումբը ցանկանար ձեռք բերել պաշտպանի իրավունքները, ապա Ֆլորային պիտի վճարեր ևս 500 հազար եվրո։ 3 ամիս անց Վոլերենգան երկարաձգեց վարձավճարային պայմանավորվածությունը մինչև 2005 թ. նոյեմբերի 30-ը։ Վոլերենգայի կազմում նա անցկացրեց ընդամենը 2 հանդիպում։
Կարիերան Հերակլեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թ. օգոստոսի 4-ին Կլավանը կնքեց պայմանագիր հոլանդական Հերակլեսի հետ, որը հենց նոր էր սկսել հանդես գալ երկրի բարձրագույն դիվիզիայում։ Այդ պայմանագիրը ստորագրվել էր 3+1 սկզբունքով։ Կնքումից 5 օր անց անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը Հերակլեսի կազմում։ Իր առաջին գոլը Հոլանդիայի առաջնությունում կարողացել է խփել 2007 թ. օգոստոսի 24-ին խաղի 76-րդ րոպեին, երբ թիմը մրցում էր Ռոդայի հետ, որի կազմում էլ հանդես էր գալիս իր խաղընկերը ազգային հավաքականում՝ Անդրես Օպերը։ 2007 թ. դեկտեմբերի 29-ին Կլավանը երկարաձգեց պայմանագրի ժամկետը մինչև 2008 թ. հունիսի 30-ը։ Այդ ընթացքում նա հասցրեց դառնալ իր թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը։
2004 թ. նա կարողացավ հայտնվել անգլիական Բոլթոնի ուշադրության կենտրոնում, բայց թիմն ուներ ֆինանսական խնդիրներ։ Կլավանը պայմանագիրը Հերակլեսի հետ երկարաձգեց մինչև 2009 թ.։
Կարիերան ԱԶ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թ. հունվարի վերջում Կլավանը վարձավճարով տեղափոխվեց ԱԶ։ Նրա մեկնարկային հանդիպումը կայացավ փետրվարի 5-ին Ռոդայի հետ խաղում։
Կարիերան Աուգսբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. հուլիսի 2-ին Կլավանը կնքեց պայմանագիր Աուգսբուրգի հետ 2 տարի ժամկետով։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնիայի ազգային հավաքականի կազմում Կլավանն իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2003 թ. հուլիսի 3-ին, երբ թիմը մրցում էր Լիտվայի ազգային հավաքականի հետ։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 2006 թ. մայիսի 31-ին, երբ թիմը մրցում էր Նոր Զելանդիայի ազգային հավաքականի հետ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Երկիր | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
2008/2009 | Հերակլես | Հոլանդիա | 19 | 1 |
2007/2008 | Հերակլես | Հոլանդիա | 29 | 2 |
2006/2007 | Հերակլես | Հոլանդիա | 32 | 1 |
2005/2006 | Հերակլես | Հոլանդիա | 15 | 0 |
2005 | Վոլերենգա | Նորվեգիա | 0 | 0 |
2004 | Վոլերենգա | Նորվեգիա | 2 | 0 |
2004 | Ֆլորա | Էստոնիա | 16 | 1 |
2003 | Ֆլորա | Էստոնիա | 12 | 1 |
2003 | Տուլեվիկ | Էստոնիա | 10 | 2 |
2002 | Տուլեվիկ | Էստոնիա | 18 | 0 |
2001 | Էլվա | Էստոնիա | 25 | 5 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էստոնիայի չեմպիոն - 2003 թ.
Էստոնիայի գավաթակիր - 2003 թ.
Էստոնիայի սուպերգավաթակիր - 2003 թ.
Նորվեգիայի չեմպիոն - 2005 թ.
Հոլանդիայի չեմպիոն - 2009 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռագնար Կլավանը www.transfermarkt.co.uk կայքում
- Ռագնար Կլավանը www.national-football-teams.com կայքում
- Ռագնար Կլավանը legioner.kulichki.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռագնար Կլավան» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 30 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Վիլյանդի քաղաքում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Էստոնացի ֆուտբոլիստներ
- Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ