Էլեն Տրաուբել
Էլեն Տրաուբել | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1899[1] կամ հունիսի 20, 1899[2][3] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 28, 1972[1][4][5] (73 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երաժիշտ, օպերային երգչուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Helen Traubel Վիքիպահեստում |
Էլեն Ֆրանչեսկա Տրաուբել (անգլ.՝ Helen Francesca Traubel, հունիսի 16, 1899[1] կամ հունիսի 20, 1899[2][3], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 28, 1972[1][4][5], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի օպերային և համերգային կատարող։ Դրամատիկ սոպրնո երգչուհին առավել հայտնի էր վագներյան դերակատարումներով, հատկապես՝ Բրունհիլդայի և Իզոլդայի դերերով[6]։
Ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում և կարիերան սկսել որպես համերգային երգչուհի, որից հետո 1937-1953 թվականներին հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում։ 1950-ական թվականներից սկսած զբաղվել է գիշերային ակումբի ու կաբարեի երգչուհու կարիերայով՝ նկարահանվելով նաև հեռուստատեսությունում, կինոնկարներում և մյուզիքլերում։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Սանտա Մոնիկա քաղաքում և վախճանվել այնտեղ 73 տարեկան հասակում[փա՞ստ]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սենթ Լուիս քաղաքում գերմանական արմատներով հարուստ ընտանիքում։ Հայրը՝ Օտտո Ֆերդինանդ Տրաուբելը, դեղագործ էր։ Երգել սովորել է հայրենի քաղաքում Լուիզ Վետտա-Կարստի մոտ, այնուհետև Նյու Յորքում՝ Ջուզեպպե Բոգետիի մոտ, ի թիվս այլ ուսուցիչների։ Համերգային երգչուհու դեբյուտը կատարել է 1923 թվականին Սենթ Լուիսի սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ 1926 թվականին ստացել առաջին հրավերը Մետրոպոլիտեն օպերայում երգելու, որից հրաժարվել է ուսումնառությունն ու համերգային երգչուհու կարիերան շարունակելու նպատակով[7]։
Օպերային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերային բեմում առաջին ելույթն ունեցել է 1937 թվականի մայիսի 12-ին, երբ կոմպոզիտոր Վալտեր Դամրոշը նրան խնդրել է Մետրոպոլիտեն օպերայում իր «Անհայրենիք մարդը» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ կատարել Մերի Ռութլեջի դերը[7][8]։ Ավելի ուշ նույն տարում դեբյուտ է կատարել Չիկագոյի քաղաքային օպերայի հետ, որտեղ մնացել է մինչև 1939 թվականին այդ ընկերության սնանկանալը։ 1940 թվականին միացել է Չիկագոյի օպերային ընկերությանն ու մնացել այնտեղ մինչև 1946 թվականը, երբ այդ ընկերությունը նույնպես սնանկացել է։ 1945-1947 թվականների ընթացքում մի քանի ներկայացումներում հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյի օպերայում՝ դեբյուտը կատարելով 1945 թվական հոկտեմբերի 9-ին «Վալկիրիա» օպերայից Բրունհիլդայի դերերգով[9]։
Քանի որ Մետրոպոլիտեն օպերայում արդեն կային երկու առաջնակարգ վագներյան սոպրանոներ Կիրսթեն Ֆլագսթադն ու Մարջորի Լոուրենսը, Տրաուբելի համար սկզբից դժվար էր գտնել իր տեղը։ Որպես ընկերության կանոնավոր անդամ նրա դեբյուտը եղել է 1939 թվականին «Վալկիրիա» օպերայից Սիգլինդի դերակատարումը, որը նա նախկինում երգել էր Չիկագոյի օպերայում։ 1941 թվականին Ֆլագսթադը ԱՄՆ-ից մեկնել է իր հայրենի Նորվեգիա և քաղաքական պատճառներով այլևս չի կարողացել վերադառնալ։ Նույն տարում Լոուրենսը հիվանդացել է պոլիոմելիտով և նրա կարիերան ընդհատվել է[փա՞ստ]։
1941 թվականի փետրվարի 22-ին տենոր Լաուրից Մելքիորի հետ վագներյան օպերաներից հատվածներ է կատարել ՆԲՍ սիմֆոնիկ նվագախմբի՝ ուղիղ եթերով թողարկվող համերգի ժամանակ։ «RCA Victor» ձայնագրման ընկերությունը հետագայում այդ համերգից հատվածների ձայնագրություններ է թողարկել, ինչպես նաև «Աստվածների մայրամուտը» օպերայից Բրունհիլդայի զոհաբերման տեսարանի հանրահայտ ստուդիական ձայնագրությունը։ Ավելի ուշ փայլուն հանդես է եկել «Տանհոյզեր» և «Տրիստան և Իզոլդա» օպերաներում։ Հայտնի էր իր ուժեղ ձայնով, որը հաճախ նկարագրվել է որպես «փայլատակող սուր»․ նրա դիմացկունությունն ու տոնայնության մաքրությունն անգերազանցելի էին։ Թեև միշտ ցանկացել է երգել իտալական օպերաներում, երբեք մեկ ամբողջական ներկայացմամբ հանդես չի եկել․ հաճախակի է ընդգրկել իտալերեն արիաներ իր երգացանկում։ Մետրոպոլիտենում կարիերայի ավարտին իր երգացանկում ընդգրկել է Շտրաուսի «Վարդի ասպետը» օպերայից Մարշալինի դերերգը[8]։
1948 թվականին՝ Մետրոպոլիտենում կարիերայի գագաթնակետին, ԱՄՆ նախագահ Հարի Ս. Թրումանը խնդրել է նրան որպես «խորհրդատու» հանդես գալ իր դուստր Մարգարեթի համար, որը ցանկանում էր դասական երգչուհու կարիերա ստեղծել։ 1959 թվականին լույս տեսած իր «Սենթ Լուիսեցի կինը» ինքնակենսագրականում Տրաուբելն անդրադառնում է այն երեք տարիներին, որոնք նա անցկացրել էր այդ դերում ու նշում, թե վերջում ինչպես է զգացել, որքան բացասաբար է անդրադարձել այդ ժամանակահատվածը երաժշտական աշխարհում ունեցած իր դիրքի վրա, երբ իր անունը կապվել է «այսպիսի հավակնորդի» հետ[10]։
Մետրոպոլիտեն օպերայի հետ աշխատանքային պայմանագիրը չի թարմացվել 1953 թվականին այն բանից հետո, երբ գլխավոր մենեջեր Ռուդոլֆ Բինգը հավանություն չի տվել Տրաուբելի ռադիո և հեռուստանախագծերում հանդես գալուն ու գիշերային ակումբներում շահութաբեր կարիերան ընդլայնելուն։ Տրաուբելը շարունակել է հանդես գալ «Կոպակաբանա» գիշերային ակումբում, ինչպես նաև կամեո հեռուստադերերում[11]։ Մետրոպոլիտենից հետո ելույթ է ունեցել Բրոդվեյում[12], նաև նկարահանվել մի շարք կինոնկարներում ու հանդես եկել «Միկադո» օպերայում։ Գիշերային ակումբում վերջին ելույթը եղել է Ջիմմի Դուրանտեի հետ Harrah's Lake Tahoe ակումբում 1964 թվականին[13]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով բեյսբոլի երկրպագու՝ Տրաուբելը եղել է հայրենի քաղաքի «St. Louis Browns» թիմի համասեփականատերը[13]։ Գրել է երկու գիրք սպանությունների վերաբերյալ՝ 1950 թվականին «The Ptomaine Canary» և 1951 թվականին «The Metropolitan Opera Murders »[14]։
Կյանքի վերջին տարիները նվիրել է երկրորդ ամուսնուն խնամելուն, որի հետ ամուսնացել էր 1938 թվականին։ Առաջին ամուսինը ավտոմեքենաներ վաճառող էր, որի հետ ամուսնացել էր 1922 թվականին, բայց շուտով ամուսնալուծվել[7]։ Մահացել է Սանտա Մոնիկա քաղաքում սրտի կաթվածից 73 տարեկանում և հուղարկավորվել Լոս Անջելեսի Վեստվուդյան գերեզմանատանը[15]։
Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը[16], իսկ 1994 թվականին ընդգրկվել է Սենթ Լուիսի փառքի ծառուղում[17]։
Ծանոթագրություններ և նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #124399274 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 Helen Traubel — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Hischak (2007) p. 297; Sicherman and Green (1980) p. 697. Note that McHenry (1983) p. 416 and some press obituaries give the year of her birth as 1903.
- ↑ 7,0 7,1 7,2 Sicherman and Green (1980) p. 697
- ↑ 8,0 8,1 Metropolitan Opera Archives
- ↑ San Francisco Opera Performance Archives
- ↑ Youngstown Vindicator (December 23, 1958), p. 11
- ↑ See Gettysburg Times (September 29, 1953), p. 6 and Montreal Gazette (July 31, 1972), p. 14.
- ↑ Hischak (2007) p. 297.
- ↑ 13,0 13,1 Star-News (July 31, 1972), p. 18
- ↑ Time Magazine (April 24, 1950)
- ↑ Montreal Gazette (31 July 1972) p. 14
- ↑ Hollywood Chamber of Commerce, Hollywood Walk of Fame:Helen Traubel Արխիվացված 2012-03-06 Wayback Machine
- ↑ St. Louis Walk of Fame, Helen Traubel Արխիվացված 2019-01-19 Wayback Machine
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gettysburg Times (via Associated Press), "Helen Traubel In Tiff With Met: Won't Sign", September 29, 1953, pg. 6; accessed October 31, 2010.
- Hischak, Thomas S. "Traubel, Helen", The Rodgers and Hammerstein Encyclopedia, Greenwood Publishing Group, 2007, p. 297; 0-313-34140-0
- McHenry, Robert (ed.), "Traubel, Helen", Famous American Women: A Biographical Dictionary from Colonial Times to the Present, Courier Dover Publications, 1983, p. 416; 0-486-24523-3
- Metropolitan Opera Archives, Traubel, Helen (soprano), MetOpera Database; accessed October 31, 2010.
- Montreal Gazette (via Associated Press), "Former Met Star Helen Traubel Dead", July 31, 1972, p. 14; accessed October 31, 2010.
- San Francisco Opera Performance Archives, Helen Traubel; accessed October 31, 2010.
- Sicherman, Barbara, and Green, Carol Hurd (eds), "Traubel, Helen Francesca", Notable American Women: The modern period, Volume 4, p. 697, Harvard University Press, 1980; 0-674-62733-4
- Star-News (via United Press International), "Helen Traubel, Former Opera Diva, Dies", July 31, 1972, p. 18; accessed October 31, 2010.
- Time Magazine, "Happy Heroine" (cover story) Արխիվացված 2013-07-21 Wayback Machine, November 11, 1946; accessed October 31, 2010.
- Time Magazine, "Murder at the Met?" Արխիվացված 2013-06-24 Wayback Machine, time.com, April 24, 1950; accessed October 31, 2010.
- Traubel, Helen and Hubler, Richard Gibson, St. Louis Woman, University of Missouri Press, 1999; 0-8262-1237-9
- Youngstown Vindicator (via Associated Press), "Helen Traubel Says Role with Margaret 'Hurt' Her", December 23, 1958, p. 11; accessed October 31, 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helen Traubel Internet Movie Database կայքում
- Historic photos of Helen Traubel from Life Magazine
- "A Perfect Day" ՅուԹյուբում by Carrie Jacobs-Bond sung by Traubel
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Տրաուբել» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հունիսի 16 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Հունիսի 20 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1972 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ