Լաքի Դայմոնդ Ռիչ (1971, Նոր Զելանդիա), կրկեսի արտիստ և հասարակ քաղաքացի, ով 2006 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդ։ Նրա մարմնի գրեթե 100%-ը պատված է դաջվածքներով, այդ թվում նաև առնանդամը, ականջները և բերանը[1]։ Հիմնականում զբաղվում է փողոցային ցուցադրություններով։ Հաճախ մասնակցում է տարբեր միջոցառումների և միջազգային ելույթների։ Ռիչի ամենահայտնի համարներից մեկը սուսեր կուլ տալն է։ Նաև կատարում է աճպարարական հնարքներ մոնոցիկլի վրա կանգնած[2]։
Ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու գաղափարը նա ունեցել է դեռևս մանկուց։ Ռիչի առաջին դաջվածքը քորոցի տեսք ունի, գտնվում է կողային մասում[3]։ Մարմինը լիովին դաջվածքներով պատելուց հետո նա ցանկացավ դրանց երանգներ տալ և ավելացրեց մոտավորապես 3 գույն[4]։