Jump to content

Անտոֆագաստա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:46, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բնակավայր
Անտոֆագաստա
իսպ.՝ Antofagasta[1]
Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
ՀամայնքAntofagasta?
Հիմնադրված էհոկտեմբերի 22, 1868 թ.
Մակերես56,12 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն348 517 մարդ (2017)[2]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ55[3][4]
Փոստային դասիչ1240000
Պաշտոնական կայքmunicipalidadantofagasta.cl(իսպ.)
Անտոֆագաստա (քաղաք) (Չիլի)##
Անտոֆագաստա (քաղաք) (Չիլի)

Անտոֆագաստա (իսպ.՝ Antofagasta), քաղաք և ծովային նավահանգիստ Չիլիում։ Նույնանուն տարածաշրջանի, նահանգի և կոմունայի կենտրոնն է։

Բնակչության թիվը 345 412 է (2012)։ Կոմունայի տարածքը 30 631,6 կմ2 է[5], բնակչության թիվը՝ 361 873 (2017), բնակչության խտությունը՝ 11,81 մարդ/կմ2[6]։

Քաղաքը գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 1092 կմ հյուսիս։

Անտոֆագաստայի առափնյա փողոց

Այն նեղ շերտով ձգվում է Մեխիլոնես թերակղզուց հարավ և Սիերո Կոլոսոյից հյուսիս գտնվող ափի երկայնքով։ Արևելքից շրջապատված է զառիվեր բլուրներով, որոնք չիլիական Կորդիլերա դե Լա Կոստայի մասն են կազմում, իսկ արևմուտքից ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով։

Մեխիլոնեսը փոքր նավահանգիստ է, որը գտնվում է Մեխիլոնես թերակղզուց 65 կմ հյուսիս։ Անտոֆագաստայից գտնվում է մոտավորապես 90 կմ հյուսիս։ Օրնիտոս ափը գրավում է զբոսաշրջիկներին և տեղացիներին։ Տոկոպիլիան ափամերձ քաղաք է, Անտոֆագաստայից 188 կմ հյուսիս։ Կալաման Անտոֆագաստայի տարածաշրջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, Անտոֆագաստայից 213 կմ հյուսիս-արևելք։ Լա Նեգրան արդյունաբերական համալիր է, Անտոֆագաստայից մոտ 10 կմ հարավ-արևելք, Պանամերիկյան մայրուղու վրա։

Կոմունան սահմանակից է․

  • հյուսիսում՝ Մեխիլոնես, Սիերա Գորդա կոմունաներին,
  • հյուսիս-արևելքում՝ Սան Պեդրո դե Ատակամա կոմունային,
  • արևելքում՝ Խուխույ նահանգին (Արգենտինա),
  • հարավում՝ Տալտալ, Դիեգո դե Ալմագրո կոմունաներին,
  • արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսին։

Տարածաշրջանի առաջին բնակիչները եղել են չանգո հնդկացիները, որոնք զբաղվել են ձկնորսությամբ, կակղամորթների հավաքմամբ և ծովառյուծների որսով։ Տարածքը, որի վրա գտնվում է Անտոֆագաստան, հին ժամանակներում եղել է ինկերի կայսրության մի մասը։

Քաղաքը հիմնադրել է Բոլիվիայի կառավարությունը 1868 թվականի հոկտեմբերի 22-ին, սկզբում այն կոչվել է Պենյաս Բլանկաս (Peñas Blancas, «Սպիտակ ժայռեր») և եղել է Բոլիվիայի ափամերձ նահանգի մի մասը։ 1872 թվականին բրիտանական «Antofagasta Nitrate & Railway Co.» ընկերությունը կառուցել է նավահանգիստը՝ շրջակա աղուտներից նավերի վրա սելիտրա բեռնաթափելու համար։ 1874 թվականին նավահանգիստը սպասարկել է 114 առագաստանավ և 385 շոգենավ, որի պատճառով Մեխիլոնեսի և Կոբիխայի առավել հյուսիսային շրջակա նավահանգիստները կորցրել են իրենց նշանակությունը։ 1866 թվականին և 1874 թվականին չիլիացի արդյունաբերողները Բոլիվիայի կառավարությունից ստացել են քաղաքի մերձակայքում սելիտրայի հանքավայրերի մշակման կոնսենցիա։ 1875 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 5384 բնակիչ։ 1879 թվականի փետրվարի 1-ին Բոլիվիայի կառավարությունը բռնագրավել է կոնցեսիան, ինչն առիթ է դարձել Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի մեկնարկի համար. 1879 թվականի փետրվարի 14-ին Անտոֆագաստան գրավել են չիլիական զորքերը, և պատերազմի արդյունքում այս տարածքն անցել է Չիլիին։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոֆագաստան իր տնտեսական զարգացման համար առաջին հերթին պարտական է օգտակար հանածոների արդյունահանմանը։ Սկզբնապես հանքարդյունաբերության ամենակարևոր ճյուղը եղել է թռչնաղբը։ Հետագայում առավելագույն նշանակություն է ստացել նիտրատի, ապա պղնձի արդյունահանումը։ Նախկինում Անտոֆագաստան հայտնի է եղել որպես Չիլիից պղինձ արտահանելու ամենակարևոր նավահանգիստ։ Այնուամենայնիվ, վերջին տարիներին զգալի ներդրումների շնորհիվ այդ դիրքը զբաղեցրել է Մեխիլոնեսը։ Քաղաքի տնտեսությունը հիմնված է շրջակայքում տեղակայված լեռնահանքային ձեռնարկությունների վրա։ Անտոֆագաստայի հյուսիսային մասում կա արդյունաբերական գոտի։ Քաղաքն ունի փոքր գյուղատնտեսական տարածք Քվեբրադա Լա Չիմբայում։

Սերո-Մորենո օդնավակայան
Անտոֆագաստա նավահանգստի հարավային գոտի

Սերո-Մորենո միջազգային օդնավակայան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հյուսիսում է գտնվում Սերո-Մորենո օդանավակայանը։ Պաշտոնապես միջազգային է համարվում, բայց այժմ այն սպասարկում է միայն չիլիական PAL Airlines, LAN Airlines, Sky Airline ավիաընկերություններին, որոնք այստեղից ներքին չվերթներ են կատարում։ Կառուցումն ավարտվել է 1954 թվականին։ Որոշ ժամանակ օգտագործվել է ռազմական նպատակով։

Ծովային նաավահանգիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի ծովային երկու նավահանգիստ։ Առաջինը՝ արվարձանայինը, գտնվում է Անտոֆագաստայից հարավ՝ Սերո-Կոլոզոյի մոտակայքում, և Լա Էսկոնդիդա պղնձի հանքի մի մասն է։ Երկրորդ նավահանգիստը քաղաքային է, այն ժամանակակից տեսք ունի, սակայն գոյություն ունի 1943 թվականից։ Կարող է փոխադրել մոտ 5 միլիոն տոննա բեռ։

Քաղաքն ունի վերահսկիչ կայան, որը շահագործում են պետական սեփականություն հանդիսացող երկաթուղային «Ferronor» ընկերությունը և «Անտոֆագաստայից դեպի Բոլիվիա երկաթուղի» (FCAB) մասնավոր ընկերությունը։ «Ferronor» ընկերությունը բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ է իրականացնում Չիլիի քաղաքներում, իսկ FCAB ընկերությունը բեռնափոխադրումներ Անտոֆագաստայի և հարևան Բոլիվիայի քաղաքների միջև։

Ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«TransAntofagasta» միկրոավտոբուս

Քաղաքի միջով հարավից հյուսիս անցնում է №1 մայրուղին՝ հյուսիսում այն կապելով Մեխիլոնեսի և Իկիկեի հետ, իսկ հարավում՝ Թալթալի հետ։ № 26 և 28 ճանապարհները, որոնք անցնում են Ափամերձ Կորդիլերայով, կապված են № 5 մայրուղու հետ, որն անցնում է հյուսիսից հարավ գրեթե ամբողջ երկրի տարածքով։

Քաղաքում կան ավտոբուսներ և 2005 թվականից ի վեր «TransAntofagasta» երթուղային տաքսիներ։ Անտոֆագաստայի քաղաքաշինական և ժողովրդագրական աճի հետ կապված` քաղաքապետարանը քննարկում է քաղաքային երկաթուղու գործարկման հարցը, որը կօգտագործի առկա FCAB ենթակառուցվածքի երթևեկության համար[7]

Քաղաքն ունի մի քանի պետական և մասնավոր ուսումնական հաստատություններ։ Քաղաքում գործում են երկու հիմնական պետական համալսարաններ.

  • Կաթոլիկական Հյուսիսիսային համալսարան (Universidad Católica del Norte),
  • Անտոֆագաստայի համալսարան (Universidad de Antofagasta):

Մասնավոր համալսարաններ․

  • Ծովի համալսարան (Universidad del Mar),
  • Մայոր համալսարան (Universidad Mayor)

և այլն։

Մասնավոր համալսարանները բացվել են 2002 թվականից սկսած։ Մինչ այդ, Խոսե Սանտոս Օսայի անվան համալսարանը (Universidad José Santos Ossa) միակ մասնավոր համալսարանն էր Անտոֆագաստայում, սակայն այժմ այն չի գործում։

Չնայած, որ հանրային դպրոցները գրեթե միատեսակ են բաշխված ամբողջ քաղաքում, մասնավոր դպրոցները գործում են հիմնականում քաղաքի կենտրոնական և հարավային մասերում, որտեղ ապրում են ամենահարուստ բնակիչները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2012 թվականի մարդահամարի ժամանակ Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) հավաքած տվյալների` համայքի բնակչությունը կազմում է.[8]

Ամբողջ բնակչությունը
348669
այդ թվում.
Քաղաքային բնակչություն
345520
Քաղաքային բնակչության տոկոսը, %
99,1
Գյուղական բնակչություն
3149
Գյուղական բնակչության տոկոսը, %
0,9
Տղամարդկանց թիվը
173245
Տղամարդկանց տոկոսը, %
49,69
Կանանց թիվը
175424
Կանանց տոկոսը, %
50,31
Բնակչության խտություն, մարդ/կմ²
11,38
Համայնքի բնակչության
տոկոսը մարզի բնակչության մեջ
63,69
Համայնքի բնակչության թվի փոփոխման դինամիկան[9]
1992
2002
2012
2017
228408
296905
348669
361873

20-րդ դարի առաջին կեսին քաղաքի բնակչության թիվն աճել է ի հաշիվ Եվրոպայից, հատկապես Մեծ Բրիտանիայից, Խորվաթիայից ու Հունաստանից եկած ներգաղթյալների։ Վերջին տասնամյակներում քաղաքի բնակչության թիվն աճում է Բոլիվիայից, Էկվադորից, Պերուից, արաբ, չինացի, ինչպես նաև Չիլի այլ շրջաններից եկած ներգաղթյալների շնորհիվ։

Կարևորագույն բնակավայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակեցված
վայր
Բնակեցված
վայր (իսպ.)
Տեսակ Բնակչությունը

(2002)

Քարտեզում
1
Անտոֆագաստա
Antofagasta
քաղաք
285255
23°37′10″ հվ. լ. 70°23′00″ ամ. ե.HGЯO
2
Էստասիոն-Սալվիդար
Estación Zaldivar
քաղաք
9053
24°13′16″ հվ. լ. 69°06′13″ ամ. ե.HGЯO
3
Սերրո-Մորենո
Cerro Moreno
գյուղակ
1459
23°26′09″ հվ. լ. 70°25′59″ ամ. ե.HGЯO
4
Կոլոսո
Coloso
գյուղակ
296
23°45′39″ հվ. լ. 70°27′40″ ամ. ե.HGЯO

Անտոֆագաստան գտնվում է Ատակամա անապատում՝ աշխարհի ամենաչորային վայրերից մեկում։ Ըստ «Չիլիի երկրաբանական ամսագրի»՝ տարեկան տեղումներն այստեղ միջինում 4 մմ-ից պակաս են։ Նշվել է մի շրջան, երբ 40 տարվա ընթացքում Ատակամայում անձրև չի տեղացել։

Անտոֆագաստա (1981–2010, extremes 1952–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31.8
(89.2)
30.5
(86.9)
30.6
(87.1)
28.8
(83.8)
28.6
(83.5)
23.8
(74.8)
24.0
(75.2)
27.0
(80.6)
25.5
(77.9)
27.4
(81.3)
26.0
(78.8)
29.1
(84.4)
31.8
(89.2)
Միջին բարձր °C (°F) 23.8
(74.8)
23.8
(74.8)
22.8
(73)
20.7
(69.3)
19.0
(66.2)
17.4
(63.3)
16.9
(62.4)
17.0
(62.6)
17.7
(63.9)
18.9
(66)
20.3
(68.5)
22.2
(72)
20.0
(68)
Միջին օրական °C (°F) 20.2
(68.4)
20.0
(68)
19.1
(66.4)
17.1
(62.8)
15.5
(59.9)
14.2
(57.6)
13.7
(56.7)
14.0
(57.2)
14.7
(58.5)
15.8
(60.4)
17.3
(63.1)
18.9
(66)
16.7
(62.1)
Միջին ցածր °C (°F) 17.4
(63.3)
17.1
(62.8)
16.2
(61.2)
14.5
(58.1)
13.2
(55.8)
12.1
(53.8)
11.6
(52.9)
12.1
(53.8)
12.8
(55)
13.9
(57)
15.1
(59.2)
16.2
(61.2)
14.3
(57.7)
Ռեկորդային ցածր °C (°F) 10.2
(50.4)
10.4
(50.7)
9.2
(48.6)
9.2
(48.6)
1.1
(34)
0.0
(32)
5.8
(42.4)
3.6
(38.5)
6.6
(43.9)
8.3
(46.9)
5.0
(41)
1.3
(34.3)
0.0
(32)
Տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.004)
0.3
(0.012)
0.8
(0.031)
0.4
(0.016)
0.4
(0.016)
0.3
(0.012)
0.0
(0)
0.1
(0.004)
0.1
(0.004)
2.5
(0.098)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 0.2 0.0 0.1 0.0 0.2 0.3 0.3 0.4 0.7 0.2 0.2 0.1 2.7
% խոնավություն 76 77 78 79 79 79 78 78 77 77 75 75 77
Միջին ամսական արևային ժամ 312 294 289 249 228 200 207 210 220 250 270 303 3032
Աղբյուր #1: Dirección Meteorológica de Chile (precipitation days and humidity 1970–2000)[10][11][12]
Աղբյուր #2: Ogimet (sun 1981–2010)[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.antofagasta.cl/
  2. Instituto Nacional de Estadísticas de Chile Ciudades, pueblos, aldeas y caseríos 2019 (իսպ.) — 2019.
  3. https://chl.areacodebase.com/node/21
  4. https://areaphonecodes.com/chile/antofagasta
  5. Չիլիի տարածքային տեղեկատվության համակարգ Արխիվացված 2019-04-22 Wayback Machine(իսպ.)
  6. Չիլիի բնակչության մարդահամար, 2017 թվական (իսպ.)
  7. «Metrotren para Antofagasta. 2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. Չիլիի 2012 մարդահամարի արդյունքները(իսպ.)
  9. Չիլիի վիճակագրության ազգային ինստիտուտ(իսպ.)
  10. «Datos Normales y Promedios Históricos Promedios de 30 años o menos» (Spanish). Dirección Meteorológica de Chile. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Estadistica Climatologica Tomo I» (PDF) (Spanish). Dirección General de Aeronáutica Civil. March 2001. էջեր 218–241. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Temperatura Histórica de la Estación Cerro Moreno Antofagasta Ap. (230001)» (Spanish). Dirección Meteorológica de Chile. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «CLIMAT summary for 85442: Antofagasta (Chile) – Section 2: Monthly Normals». CLIMAT monthly weather summaries. Ogimet. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոֆագաստա (քաղաք)» հոդվածին։