Դյորդ Դոժա հունգ.՝ Makfalvi Dózsa György, ռումիներեն՝ Gheorghe Doja din Ghindari, գերմ.՝ Georg Dózsa von Makfalva և լատին․՝ Georgius Dosa Siculus de Makfalva
Դյորդ Դոժա (հունգարերեն` György Dózsa, 1470[1][2][3][…], Դալնիկ, Covasna County, Ռումինիա - հուլիսի 20, 1514(1514-07-20)[1][3], Տիմիշոարա, Տիմիշ), հակաֆեոդալական գյուղացիական ապստամբության առաջնորդ Հունգարիայում։ Ծնվել է 1475 թ.։ Թուրքերի դեմ մղած հաջող մարտերի համար ստացել է ազնվականի իրավունքներ։ Նշանակվելով գյուղացիներից և քաղաքային չքավորներից հավաքագրված խաչակիր զորքերի հրամանատար՝ կոչ է արել զենքն ուղղել ֆեոդալների դեմ։ Հուլիսի 15-ին Դյորդ Դոժայի հիմնական ուժերը (33 000) պարտվել են։ Վիրավորված Դյորդ Դոժան գերեվարվել և մահապատժի է ենթարկվել։ Մահացել է 1514 թվականին։ Ժողովրդը նրան հիշում է որպես քրիստոնյա նահատակի և անարդարության դեմ մարտնչողի։