Jump to content

Չեխական ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակյան բանակի զինվորները Սանոկում Մոլոտովի գծի հակատանկային ոզնիների վրա 1941 թվականի հուլիսին
Սանոկ քաղաքի տարածքի հակատանկային և հակահետևակային արգելապատնեշ ոզնիները 1941 թվականին
Հակատանկային ոզնիներ Չեխիայի և Գերմանիայի սահմանին

Հակատանկային ոզնի կամ չեխական ոզնի (չեխ․՝ rozsocháč կամ ježek), ամենապարզ հակատանկային պաշտպանության պատնեշ, որը եռաչափ վեցթև խաչ է: Ի տարբերություն վիշապի ատամների, այն համեմատաբար շարժական է[1]:

Պատրաստված է մետաղական անկյունակների կամ I-հեծանների (այսինքն՝ L-, H- կամ 𝐈-աձև) խաչվող ձողակտորներից: Այն իր ձևով (և դիզայնով) նման է մետաղական ճանի կամ քալտրոպի (Caltrop)[2] շատ ավելի մեծ տարբերակին[1]:

Ոզնին շատ արդյունավետ է թեթևից միջին տանկերն ու ռազմական տրանսպորտային միջոցները պաշտպանական գիծ ներթափանցելու դեմ. այն պահպանում է իր գործառույթը նույնիսկ մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո: Թեև չեխական ոզնիները թույլ պաշտպանական միջոց են հարձակվող հետևակի դեմ, հետևակային ուժերը, ընդհանուր առմամբ, շատ ավելի քիչ արդյունավետ են ամրացված պաշտպանական դիրքերի դեմ, քան մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Ոզնիներն ավելի քիչ արդյունավետ են, քան դաշտերի ականապատումը, բայց ոզնիներ կարող են պատրաստվել մեծ քանակությամբ ջարդոններից՝ առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման և կարող են հեշտությամբ տեղափոխվել մի տեղամասից մյուսը, ինչը հատկապես կարևոր է պատերազմական ժամանակաշրջանում:

Պատմություն

Չեխական ոզնիների օրինակներ, որոնք տեղակայված են Ատլանտյան պատի վրա, Կալեի շրջակայքում

Չեխական ոզնի անունը կապված է նրա ծագման երկրի` Չեխոսլովակիայի անվան հետ: Ոզնին ի սկզբանե օգտագործվել է չեխա- գերմանական սահմանին Չեխոսլովակիայի սահմանային ամրություններում, որը զանգվածային, բայց երբեք չավարտված ամրացման համակարգում, որը փոխանցվել է Գերմանիային 1938 թվականին Սուդետի մարզի օկուպացիայից հետո՝ Մյունխենի համաձայնագրով:

Առաջին ոզնիները կառուցվել են երկաթբետոնից, որի ձևը նման է հետագայում կառուցված մետաղական տարբերակներին: Այնուամենայնիվ, փորձը ցույց է տվել, որ բետոնե ոզնիներն անարդյունավետ են, քանի որ դրանք կարող էին էականորեն վնասվել գնդացրի կրակոցից: Դեռ ավելին, մասնատված բեկորները թշնամու հետևակի անցնելու համար ավելի հարմար ծածկույթ էին դառնում, քան վնասված մետաղական ոզնիները: Հետևաբար, 1935–1936 թվականներին Չեխոսլովակիայի միայն վաղ պաշտպանական գծի հատվածներն էին հագեցած բետոնե ոզնիներով և սովորաբար միայն երկրորդ գծում[3][4]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Պատկեր:Противотанковые ежи 1 (Химки).png
Չեխական ոզնիների հուշահամալիր Մոսկվայում[5]

Չեխական ոզնին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվել է Խորհրդային Միության կողմից հակատանկային պաշտպանության համար։ Դրանք արտադրվում էին ցանկացած ամուր մետաղից և երբեմն փայտից, ներառյալ երկաթուղային կոճափայտերից[3]: Չեխական ոզնիները հատկապես արդյունավետ էին քաղաքային մարտերում, որտեղ մեկ ոզնի կարող էր փակել մի ամբողջ փողոց: Այդպիսով չեխական ոզնիները Խորհրդային Միությունում դարձան «ամեն գնով պաշտպանության» խորհրդանիշ. հետևաբար մոսկվացի պաշտպանների «Ոզնիներ» հուշահամալիրը, որը կառուցվել է ռուսական M-10 մայրուղու եզրին, 1966 թվականին, բաղկացած է երեք հսկա չեխական ոզնիներից[5]:

M5 Stuart թեթև տանկ, որի վրա զոդված են մետաղական չեխկան ոզնու կտորներ

Չեխական ոզնիները եղել են Ատլանտյան պատի գերմանական պաշտպանության մի մասը[6]: Նորմանդիա ներխուժման ժամանակ դաշնակիցները կտրել են զգալի քանակությամբ չվնասված և կոտրված ոզնիներ և եռակցել դրանք իրենց M4 Sherman և M5 Stuart տանկերի ճակատին: Դրանք հայտնի են որպես «Ռնգեղջյուր»( Rhino ) տանկեր, և շատ օգտակար են եղել Նորմանդիայի ողջ տարածքում գտնվող բնական/կանաչ ցանկապարիսպները մաքրելու համար[7]:

Սառը պատերազմ

Չեխոսլովակիայի բանակի հետպատերազմյան փորձերը ապացուցել են մետաղական ոզնիների ցածր արդյունավետությունը ծանր զրահամեքենաների դեմ, ինչպիսիք են խորհրդային ISU-152 և T-54 կամ գերմանական Պանտերա տանկը: Ճեղքման փորձերի 40%-ը հաջող է եղել. հետևաբար, չեխական բանակը նոր հակատանկային խոչընդոտներ է ստեղծել սառը պատերազմի տարիներին ստեղծված սահմանային ամրությունների համար: Այդուհանդերձ, մետաղյա ոզնին շարունակվել է օգտագործվել որպես անիվներով տեխնիկայի դեմ ճանապարհն արագ արգելակող միջոց[8]:

Կիրառում և շահագործման սկզբունք

Երկաթբետոնե հակատանկային ոզնի


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «czech hedgehog». STLFinder (անգլերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  2. «Противоконное заграждение "Чеснок"». web.archive.org. 2021-10-24. Վերցված է 2024-02-17-ին.
  3. 3,0 3,1 «Czech hedgehog: 1930s anti-tank obstacle also seen in today's Ukraine». Radio Prague International (անգլերեն). 2024-02-12. Վերցված է 2024-02-18-ին.
  4. Stainton, Harriet (2022-12-15). «#ForgottenFriday - The Metal Hedgehog». Eden Camp Modern History Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  5. 5,0 5,1 «Противотанковые ежи — легендарное оружие времен Великой Отечественной Войны 1941-1945 гг». web.archive.org. 2015-08-10. Վերցված է 2024-02-18-ին.
  6. Ver-sur-Mer. «The Axis Forces | Ver-sur-Mer (Calvados) | Site officiel». Ver-sur-Mer (ֆրանսերեն). Վերցված է 2024-02-18-ին.
  7. Blumenson, Martin (2005) [1951]. Breakout and Pursuit. United States Army in World War II: The European Theatre of Operations. Washington DC: Center of Military History, United States Army. ASIN B00313IYQ0. OCLC 1253744.
  8. DUBÁNEK, Martin; MINAŘÍK, Pavel; LAKOSIL, Jan (2008). Utajená obrana železné opony: Československé opevnění 1945–1964 (չեխերեն). Praha: Mladá fronta. էջեր 169–176. ISBN 978-80-204-1758-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխական ոզնի» հոդվածին։