Ֆրանսերենը Վիետնամում
Ֆրանսերենը Վիետնամում, ֆրանսերենը եղել է Վիետնամի պաշտոնական լեզուներից ֆրանսիական գաղութացումից մինչև XIX դարի կեսերը։ Դա ամրագրվել էր Ժնևյան համաձայնագրով և պահել էր այդ կարգավիճակը մինչև 1975 թվականը։ Ֆրանսիական համայնքը Վիետնամում հանդիսանում էր Հարավարևելյան Ասիայի երեք ֆրանսախոս համայնքներից ամենախոշորը, որը ներառում էր նաև Լաոսը և Կամբոջան։ Ֆրանսերեն էր խոսում բնակչության 5%-ը, և երբեմն էլ այն գործածվում էր դիվանագիտության և կրթության մեջ[1] և աշխատավայրերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերեն լեզվի ներկայությունը Վիետնամում սկսվում է XVIII դարից, երբ ֆրանսիացի հետազոտողներն ու առևտրականները սկսում են ճանապարհորդել Հնդկաչինի առափնյա շրջաններում։ Ֆրանսիացիները 1790-ական թվականներին դառնում են հարավարևելյան Ասիայի գլխավոր եվրոպական իշխանությունները՝ ի վնաս Պորտուգալիայի։ Օգնելով Նգուեն դինաստիային միավորել Վիետնամը՝ գաղութացնում են Հարավային Վիետնամը։ Նրանք գիտեին տեղաբնակների լեզուն։ Ֆրանսերենը դառնում է ֆրանսիական Հնդկաչինի կառավարման լեզուն (նաև Լաոսի և Կամբոջայի լեզուն)։ Շատ վիետնամցիներ սկսում են սովորել ֆրանսերեն, որը արքայական պալատում փոխարինում է վիետնամերենին, իսկ վիետնամական գրելաձևը համապատասխանում էր լատիներեն այբուբենին[2]։
Դպրոցների կառուցումը Վիետնամում կառավարության և միսիոներների կողմից տարածում է ֆրանսերենը կրթված վիետնամցիների մեջ, և XIX դարի վերջին այն դառնում է էլիտայի լեզուն։ XX դարի սկզբին ֆրանսիացիները մուտք են գործում քաղաքային դասեր, և սկսվում է հիմնական լեզվի ուսուցումը։ Վիետնամում Պիջին Տեա բոյ լեզվով հաղորդակցվում են ֆրանսիական զարգացած ընտանիքների ծառաները, որոնք հաճախ էին գործածում ֆրանսերենը։ 1900-1940-ական թվականներին շատ վիետնամցիներն ազատ հաղորդակցվում են ֆրանսերենով, թեև կային նաև վիետնամցիներ, որոնք չէին սովորում լեզուն, օրինակ, հեղափոխականները, որոնք հրաժարվում էին ֆրանսերենից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները կարճ ժամանակով օկուպացնում են Վիետնամը, և ֆրանսերենը համարվում է միակ պաշտոնական լեզուն[3]։