Օբիտոչնայա ցամաքալեզվակ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օբիտոչնայա ցամաքալեզվակ
ուկրաիներեն՝ Обитічна коса | ||
Տեղագրություն | Северо-западная оконечность косы | |
Ողողող ջրեր | Օբիտոչնի ծովածոց, Բերդյանսկի ծովածոց, Ազովի ծով | |
Ամենաբարձր կետը | 2,2 մ | |
Երկիր | Ուկրաինա | |
Վարչատարածքային բաժանում | Զապորոժիեի մարզ | |
Օբիտոչնայա ցամաքալեզվակ (ուկրաիներեն՝ Обитічна коса), ավազային ցամաքալեզվակ Ազովի ծովի հյուսիսային ափին, Ուկրաինայի Զապորոժիեի մարզի տարածքում։ Շովի մեջ է ձգվում 30 կմ-ով Օբիտոչնի, Բերդյանսկի ծովածոցերի միջև։ Կազմված է ավազներից և խեցիներից։ Ձևավորվել է Օբիտոչնայա գետի բերածոների հաշվին։ Այս ցածրադիր ցամաքալեզվակը ծածկված է խոտով։ Արևմտյան ափը կտրտված է, կան մի քանի ծովախորշեր, այն ցածրադիր։
Ցամաքալեզվակի արևմտյան ափի դիմաց, մոտավորապես միջին մասում, գտնվում են ղամիշով ծածկված մի քանի կղզյակներ։
Հատակը հիմնականում խեցիներ են, կամ ավազ խեցիների հետ։
1920 թվականի սեպտեմբերի 15-ին Օբիտոչնայա ցամաքալեզվակի մոտ տեղի է ունեցել ծովային ճակատամարտ կարմիր և սպիտակ նավատորմերի միջև։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օբիտոչնայա ցամաքալեզվակ» հոդվածին։ |
|