Սուրբ Հովհաննես եկեղեցի (Առինջ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | գյուղ Առինջ, Կոտայքի մարզ, Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Սուրբ Հովհաննես եկեղեցի, կրոնական կառույց Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Եկեղեցին գտնվում է գյուղի հին մասի կենտրոնում՝ ծովի մակերևույթից 1305 մ բարձրության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու մասին տեղեկություններն առաջին անգամ հիշատակվել են 1839 թվականին, երբ առաջին անգամ գյուղում Սուրբ Աստվածածին անվամբ ծխական եկեղեցի է հիշվում. «... եկեղեցին յանուն սուրբ Աստուածածնի»[1]։ Նույն անվամբ եկեղեցին հիշվում է նաև 1842 թվականին[2]։
Շուրջ երեք տասնամյակ անց եկեղեցու շենքն արդեն հասցրել էր այն աստիճան քայքայվել, որ 1879 թվականին որոշում են հնի փոխարեն բոլորովին նոր եկեղեցի կառուցել (վկայված է Սուրբ Հովհաննես անվամբ, որը մինչ նշյալ թվականն իրականացված նորոգությանը կամ վերակառուցմանը հաջորդած վերաօծման արդյուք էր)։
Նոր եկեղեցու կառուցման համար Բաղդասար Հարությունյանը, Պապի Սահակյանը, Հակոբ Փիլիպոսյանը, Ղուկաս Այդինյանը և Թադեոս Գևորգյանը 1879 թվականի սեպտեմբերի 22-ին պայմանագիր են կնքում երևանաբնակ վարպետ Մելքոն Դավթյանի հետ։
1880 թվականի նոյեմբերի 5-ին եկեղեցու կառուցման խնդրով գյուղի հասարակությունը դիմում է Երևանի վիճակային կոնսիստորիային.
Թույլատվությունը տրվում է 1880 թվականի մայիսի 9-ին։
Այնուհետև եկեղեցին միևնույն՝ Սուրբ Հովհաննես անվամբ հիշվում է հետագա տարիներին (օրինակ՝ 1909 թվականին)։
Խորհրդային տարիներին եկեղեցթր շենքը գործածվում էր որպես պահեստ։
2006 թվականին արդեն բավականաչափ քայքայված կառույցը վերանորոգվում է պոլսահայ բարերար Մկրտիչ Սերթշիմշեքի, Պետրոս Շիրիանօղլու, Կ. Պոլսի Բերայի Սբ. Երրորդություն եկեղեցու թաղային խորհրդի նախագահ Աբիգ Հայրապետյանի, առինջեցի գործարար Գ. Ջանվելյանի և այլոց օժանդակությամբ։ Եկեղեցու վերաբացման առիթով օծումը կատարվում է 2007 թվականի հուլիսի 7-ին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱԱ, ֆ․ 56Պ, ց․ 12, գ․ 10, թ․ 5։ Տե՛ս նաև Շահխաթուրեանց Յ․, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, 1842, էջ 160։
- ↑ ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 4, գ․ 617, թ․ 32։
- ↑ Կարապետյան, Սամվել (2015). Առինջ գյուղի պատմական հուշարձանները. Երևան: ՀՃՈՒ հիմնադրամ. էջ 44. ISBN 978-9939-843-27-8.