Jump to content

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Изображение логотипа
ՀապավումՀՀ ԳԱԱ
Տեսակգիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա
Հիմնադրվել էնոյեմբերի 10, 1943[1]
Անդամ էԱսիայի գիտությունների ակադեմիաների և միությունների ասոցիացիա[2], Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան[3], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[4], InterAcademy Partnership[5] և Միջազգային գիտական խորհուրդ[6]
ՆախագահԱշոտ Սաղյան
Աշխատակիցներ4500 մարդ
Ակադեմիկոսներ99
Թղթ․ անդամներ20
Գիտ․ դոկտորներ335
Գիտ․ թեկնածուներ1156
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հասցեք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան
Կայքsci.am
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (Հայաստան)##
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա (Հայաստան)
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
 National Academy of Sciences of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում։

Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

Պատմություն

1943 թվականի նոյեմբերի 10-ին[7] հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆ հապավումով) հիման վրա։ Նրա հիմնադիր ակադեմիկոսներն են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը։ Հովսեփ Օրբելին ընտրվել է ԳԱԱ-ի առաջին նախագահ և նախագահել մինչև 1947 թվականը, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական։

1993 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիան վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի, և այդ թվականից մինչ 2007 թվական նրա նախագահն է եղել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնում ընտրվել է Ռադիկ Մարտիրոսյանը։ 2021 թվականի հուլիսի 28-ից այդ պաշտոնում ընտրվել է Աշոտ Սաղյանը։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

2011 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առևտրային կազմակերպության։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կառուցվել է 1955 թվականին։ Շենքը վերանորոգվել է 2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով[8]։

Կառուցվածք

Ակադեմիան ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում պետական և մասնավոր հիմնադրամներից տրամադրված, ինչպես նաև հանրապետության և այլ պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի արդյունքում ստացվող գումարները։

ՀՀ ԳԱԱ-ն 50-ից ավելի գիտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների, և այլ կազմակերպությունների միավորումը և նախագահության միասնությունն է։

Այն ունի գիտության բնագավառների հինգ բաժանմունքներ՝

Սույն գիտությունների բաժանմունքներում գործում են տարբեր գիտական ուղղությունների խորհուրդներ, իսկ ԳԱԱ-ի նախագահության առընթեր նաև գոյություն ունեն գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով։

ԳԱԱ-ի շենքին առընթեր գործում են Հիմնարար գիտական գրադարան, Գիտակրթական միջազգային կենտրոն Արխիվացված 2013-03-15 Wayback Machine, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը և տպարանը, ինչպես նաև այլ ծառայություններ։

Անձնակազմ

Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ, 20-ը թղթակից անդամներ, 335-ը գիտության դոկտորներ, և 1156-ը գիտության թեկնածուներ են։ Ակադեմիան նաև իր կազմում ունի 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր։

Կառավարում

ՀՀ ԳԱԱ-ն կառավարվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որն ընդրգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին։

ԳԱԱ-ի նախագահներ

Նախագահի անուն Նախագահության ժամանակաշրջան
Հովսեփ Օրբելի 1943–1947
Վիկտոր Համբարձումյան 1947–1993
Ֆադեյ Սարգսյան 1993–2007
Ռադիկ Մարտիրոսյան 2007–2021
Աշոտ Սաղյան 2021-ից

Ղեկավարություն

Նախագահ

Սաղյան Աշոտ Սերոբի (ապիրիլի 7, 1957թ), քիմիկոս-օրգանիկ, քիմիական գիտությունների դոկտոր(1997), պրոֆեսոր(2003), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2006 թվականից), 2021 թվականի հուլիսի 28-ից՝ ՀՀ ԳԱԱ նախագահ։

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (նախկինում ԽՍՀ մանրէաբանական արդյունաբերության Նախարարության «Ամինաթթուների տեխնոլոգիական ԳՀԻ»), 1986 թվականից Կենսատեխնոլոգիա ԳՀԻ ամինաթթուների նմանակների և ածանցյալների սինթեզի լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ տնօրեն, միաժամանակ, 2003 թվականից՝ ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՉԺՀ Սինցզյանի մարզի ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի գիտական խորհրդատու և ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար։

Փոխնախագահ

Մաթևոսյան Հրանտ Հենրիկի (ծնված 1947, Երևան), ՀՀ ԳԱԱ ակադեմիայի քարտուղար՝ 2011 թվականից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (1997), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011 թվականից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007 թվականից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2006 թվականից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1970)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Ակադեմիկոս-քարտուղար

Իշխանյան Արթուր Միքայելի (ծնված 1960, գ. Շոշ (ԼՂՀ)), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար՝ 2011 թվականից։ Ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտական դոկտոր (2004), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2021 թվականից), ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի գիտքարտուղար (1994-2005թթ.), ՀՀ ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար (2005-2006թթ.), ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Նյութական ալիքների ֆիզիկայի» լաբորատորիայի վարիչ (2007թ.-ից)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Միջազգային գիտական համագործակցություն

ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ, որոնք են Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքմենստանը, Հունգարիան, Չինաստանը, և Մեծ Բրիտանիան։

ՀՀ ԳԱԱ-ի ներքո գտնվող գիտահետազոտական ինստիտուտները նաև գիտական համագործակցական լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իսրայելի, Իրանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրների գիտական կենտրոնների հետ։

ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին։

Հրատարակչական գործունեություն

ՀՀ ԳԱԱ հրատարակվող գիտական տպագիր և էլեկտրոնային ամսագրեր.

  1. ՀՀ ԳԱԱ զեկույցներ
  2. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Երկրի մասին գիտություններ
  3. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մաթեմատիկա
  4. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մեխանիկա
  5. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա
  6. ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ
  7. Հայաստանի քիմիական հանդես
  8. Հայաստանի կենսաբանական հանդես
  9. Հայաստանի բժշկագիտություն (հանդես)
  10. Պատմաբանասիրական հանդես
  11. Լրաբեր հասարակական գիտությունների
  12. Աստղաֆիզիկա (հանդես)
  13. Արվեստագիտական հանդես
  14. Բանբեր հայագիտության
  15. Հայկական տնտեսագիտական հանդես
  16. Նեյրոքիմիա (հանդես)
    ՀՀ ԳԱԱ հրատարակվող գիտական էլեկտրոնային հանդեսներ՝
  17. Հայկական ֆիզիկական հանդես
  18. Հայկական մաթեմատիկական հանդես
  19. Հիմնարար հայագիտություն

Ակադեմիան 1993 թվականից նաև հրատարակում է Գիտություն թերթը։

Ծանոթագրություններ

  1. Постановление Совнаркома Армянской ССР «Об организации Академии наук Армянской ССР». 10 ноября 1943 г.
  2. http://aassa.asia/member/academies.php
  3. https://www.int-maan.by/rus/full_members.php
  4. https://allea.org/members
  5. https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
  6. https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
  7. ИнфоРост, Н. П. «Постановление Совнаркома Армянской ССР «Об организации Академии наук Армянской ССР». 10 ноября 1943 г.». docs.historyrussia.org. Վերցված է 2022-11-11-ին.
  8. «Գիտությունների ազգային ակադեմիայում հիմնանորոգումից հետո վերաբացվեց նիստերի դահլիճը». Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26–ին-ին.
  9. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-15-ին.
  10. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-15-ին.
  11. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-15-ին.
  12. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-15-ին.
  13. «CENS». www.cens.am. Վերցված է 2022-11-16-ին. {{cite web}}: Text "Center for Ecological-Noosphere Studies National Academy of Sciences, RA" ignored (օգնություն)
  14. «Institute of Biochemistry». www.biochem.sci.am. Վերցված է 2022-11-16-ին.
  15. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-16-ին.
  16. «SCIENTIFIC AND PRODUCTION CENTER "ARMBIOTECHNOLOGY" NAS RA». www.armbiotech.am. Վերցված է 2022-11-16-ին.
  17. «Home page». www.molbiol.sci.am. Վերցված է 2022-11-16-ին.
  18. «Institute of Physiology». www.physiol.sci.am. Վերցված է 2022-11-16-ին.
  19. «ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ». www.sczhe.sci.am. Վերցված է 2022-11-16-ին.
  20. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա. Վերցված է 2022-11-15-ին.
  21. «Գլխավոր». www.academhistory.am. Վերցված է 2022-11-25-ին.
  22. «ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ». Վերցված է 2022-11-25-ին.
  23. «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ». Վերցված է 2022-11-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)
  24. «ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ». ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ. Վերցված է 2022-11-25-ին.
  25. «Institute of Oriental Studies». orient.sci.am. Վերցված է 2022-11-25-ին.
  26. language.sci.am http://language.sci.am/. Վերցված է 2022-11-25-ին. {{cite web}}: |url= missing title (օգնություն); Text "language.sci.am" ignored (օգնություն)
  27. «Մեր մասին». litinst.sci.am. Վերցված է 2022-11-25-ին. {{cite web}}: Text "ՀՀ ԳԱԱ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ" ignored (օգնություն)
  28. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2022-11-25-ին.
  29. «ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ». www.shirakcenter.sci.am. Վերցված է 2022-11-25-ին.
  30. «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am. Վերցված է 2022-11-25-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 213